Սաղմոսներ Վերելքի երգ: 123 Աչքերս դեպի քեզ եմ բարձրացնում,+Քեզ, որ գահին ես նստած երկնքում: 2 Ինչպես որ ծառայի աչքերը նայում են տիրոջ ձեռքին,Եվ աղախնի աչքերը՝ տիրուհու ձեռքին,Այնպես էլ մեր աչքերն են նայում մեր Աստծուն՝ Եհովային՝+Սպասելով, որ նա մեր հանդեպ բարեհաճ լինի:+ 3 Գթասիրտ եղիր մեր հանդեպ, ո՛վ Եհովա, գթասիրտ եղիր,Մենք կուշտ ենք արհամարհանքից:+ 4 Կուշտ ենք ինքնահավանների ծաղրանքներիցԵվ մեծամիտների արհամարհանքից: