Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն Ծննդոց | Բովանդակություն ԾՆՆԴՈՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 1 Երկնքի ու երկրի արարումը (1, 2) Երկիրը բնակեցման համար նախապատրաստելու վեց օրերը (3-31) Օր 1. լույս, ցերեկ ու գիշեր (3-5) Օր 2. երկնային տարածություն (6-8) Օր 3. ցամաք և բուսականություն (9-13) Օր 4. երկնային լուսատուներ (14-19) Օր 5. ձկներ և թռչուններ (20-23) Օր 6. ցամաքային կենդանիներ և մարդիկ (24-31) 2 Աստված հանգստանում է յոթերորդ օրը (1-3) Եհովա Աստված՝ երկինքն ու երկիրը Արարողը (4) Տղամարդն ու կինը՝ Եդեմի պարտեզում (5-25) Մարդու կազմավորումը հողից (7) Բարին ու չարը որոշելու արգելված ծառը (15-17) Կնոջ արարումը (18-25) 3 Ինչպես մարդն ընկավ մեղքի մեջ (1-13) Առաջին սուտը (4, 5) Եհովայի դատավճիռը ըմբոստների դեմ (14-24) Մարգարեություն կնոջ սերնդի մասին (15) Մարդկանց վտարումը Եդեմից (23, 24) 4 Կայենը և Աբելը (1-16) Կայենի սերունդները (17-24) Սեթը և նրա որդի Ենոսը (25, 26) 5 Սերնդաբանություն՝ Ադամից մինչև Նոյ (1-32) Ադամը տղաներ ու աղջիկներ ունեցավ (4) Ենոքը քայլեց Աստծու հետ (21-24) 6 Աստծու որդիները իջնում են երկիր և կին են առնում (1-3) Ծնվում են հսկաներ (4) Մարդկության չարությունը տխրեցնում է Եհովայի սիրտը (5-8) Նոյին հանձնարարվում է տապան կառուցել (9-16) Աստված հայտարարում է, որ ջրհեղեղ է բերելու (17-22) 7 Մտնում են տապան (1-10) Համաշխարհային ջրհեղեղը (11-24) 8 Երկիրը ողողած ջրերը նվազում են (1-14) Նոյը մի աղավնի է բաց թողնում (8-12) Դուրս են գալիս տապանից (15-19) Աստծու խոստումը՝ կապված երկրի հետ (20-22) 9 Հրահանգներ ողջ մարդկության համար (1-7) Օրենք արյան մասին (4-6) Ուխտ, որի նշանը ծիածանն է (8-17) Մարգարեություններ Նոյի սերունդների մասին (18-29) 10 Ազգերի ծագումը (1-32) Հաբեթի սերունդները (2-5) Քամի սերունդները (6-20) Նեբրովթը ընդդիմանում է Եհովային (8-12) Սեմի սերունդները (21-31) 11 Բաբելոնի աշտարակը (1-4) Եհովան խառնում է մարդկանց լեզուն (5-9) Սերնդաբանություն՝ Սեմից մինչև Աբրամ (10-32) Թարայի ընտանիքը (27) Աբրամը հեռանում է Ուրից (31) 12 Աբրամը Խառանից գնում է Քանան (1-9) Աստծու խոստումը Աբրամին (7) Աբրամն ու Սարան՝ Եգիպտոսում (10-20) 13 Աբրամը վերադառնում է Քանան (1-4) Աբրամն ու Ղովտը առանձնանում են իրարից (5-13) Աստված կրկնում է Աբրամին տված խոստումը (14-18) 14 Աբրամը փրկում է Ղովտին (1-16) Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին (17-24) 15 Աբրամի հետ Աստծու կապած ուխտը (1-21) Ասվում է, որ նրա սերունդները 400 տարի կչարչարվեն (13) Աստված կրկնում է Աբրամին տված խոստումը (18-21) 16 Հագարը և Իսմայելը (1-16) 17 Աբրահամը բազում ազգերի հայր է դառնալու (1-8) Աբրամը վերանվանվում է Աբրահամ (5) Թլփատության ուխտը (9-14) Սարան վերանվանվում է Սառա (15-17) Խոստում որդու՝ Իսահակի ծնվելու մասին (18-27) 18 Երեք հրեշտակներ այցելում են Աբրահամին (1-8) Խոստում է տրվում, որ Սառան որդի է ունենալու: Սառան ծիծաղում է (9-15) Աբրահամը Աստծուն աղաչանք է անում Սոդոմի համար (16-33) 19 Հրեշտակները այցելում են Ղովտին (1-11) Ղովտին ու նրա ընտանիքին հորդորում են հեռանալ (12-22) Սոդոմն ու Գոմորը կործանվում են (23-29) Ղովտի կինը աղի արձան է դառնում (26) Ղովտը և նրա աղջիկները (30-38) Մովաբի և Ամմոնի ծագումը (37, 38) 20 Աստված Սառային ազատում է Աբիմելեքից (1-18) 21 Իսահակի ծնունդը (1-7) Իսմայելը ծաղրում է Իսահակին (8, 9) Աբրահամը Հագարին ու Իսմայելին ճանապարհ է դնում (10-21) Աբրահամն ու Աբիմելեքը ուխտ են կապում (22-34) 22 Աբրահամին պատվեր է տրվում զոհաբերելու Իսահակին (1-19) Օրհնություն Աբրահամի սերնդի միջոցով (15-18) Ռեբեկայի գերդաստանը (20-24) 23 Սառայի մահն ու թաղման վայրը (1-20) 24 Եղիեզերը Իսահակի համար կին է փնտրում (1-58) Ռեբեկան գնում է Իսահակի մոտ (59-67) 25 Աբրահամը կրկին ամուսնանում է (1-6) Աբրահամի մահը (7-11) Իսմայելի որդիները (12-18) Հակոբի ու Եսավի ծնունդը (19-26) Եսավը վաճառում է իր առաջնեկության իրավունքը (27-34) 26 Իսահակն ու Ռեբեկան՝ Գերարում (1-11) Աստված Իսահակին էլ է տալիս նույն խոստումը (3-5) Վեճ ջրհորների համար (12-25) Իսահակն ուխտ է կապում Աբիմելեքի հետ (26-33) Եսավի երկու քետացի կանայք (34, 35) 27 Հակոբը ստանում է Իսահակի օրհնությունը (1-29) Եսավը ցանկանում է օրհնվել, բայց չի զղջում իր արածի համար (30-40) Եսավի թշնամանքը Հակոբի հանդեպ (41-46) 28 Իսահակը Հակոբին ուղարկում է Փադան-Արամ (1-9) Բեթելում Հակոբի տեսած երազը (10-22) Աստված նույն խոստումը տալիս է Հակոբին (13-15) 29 Հակոբը հանդիպում է Ռաքելին (1-14) Հակոբը սիրում է Ռաքելին (15-20) Հակոբն ամուսնանում է Լիայի ու Ռաքելի հետ (21-29) Հակոբի չորս որդիները՝ ծնված Լիայից. Ռուբեն, Շմավոն, Ղևի և Հուդա (30-35) 30 Բալլան ունենում է Դանին ու Նեփթաղիմին (1-8) Զելփան ունենում է Գադին ու Ասերին (9-13) Լիան ունենում է Իսաքարին ու Զաբուղոնին (14-21) Ռաքելն ունենում է Հովսեփին (22-24) Հակոբի հոտը մեծաքանակ է դառնում (25-43) 31 Հակոբը գաղտնաբար ճանապարհ է ընկնում Քանան (1-18) Լաբանը հետապնդում է Հակոբին ու հասնում նրան (19-35) Հակոբն ու Լաբանը ուխտ են կապում (36-55) 32 Հրեշտակները հանդիպում են Հակոբին (1, 2) Հակոբը նախապատրաստվում է Եսավի հետ հանդիպմանը (3-23) Հակոբը գոտեմարտում է հրեշտակի հետ (24-32) Հակոբը վերանվանվում է Իսրայել (28) 33 Հակոբը հանդիպում է Եսավին (1-16) Հակոբը գնում է Սյուքեմ (17-20) 34 Դինային բռնաբարում են (1-12) Հակոբի որդիները խաբեությամբ են վարվում (13-31) 35 Հակոբը ձերբազատվում է օտար աստվածներից (1-4) Հակոբը վերադառնում է Բեթել (5-15) Բենիամինի ծնունդը, Ռաքելի մահը (16-20) Իսրայելի 12 որդիները (21-26) Իսահակի մահը (27-29) 36 Եսավի սերունդները (1-30) Եդոմի թագավորներն ու ցեղապետները (31-43) 37 Հովսեփի երազները (1-11) Հովսեփն ու նրա նախանձ եղբայրները (12-24) Հովսեփին ստրկության են վաճառում (25-36) 38 Հուդան և Թամարը (1-30) 39 Հովսեփը՝ Պետափրեսի տանը (1-6) Հովսեփը մերժում է Պետափրեսի կնոջ առաջարկները (7-20) Հովսեփը՝ բանտում (21-23) 40 Հովսեփը մեկնում է բանտարկյալների երազները (1-19) «Մեկնություն տվողն Աստված է» (8) Փարավոնի ծննդյան տարեդարձը (20-23) 41 Հովսեփը մեկնում է փարավոնի երազները (1-36) Փարավոնը բարձր դիրք է շնորհում Հովսեփին (37-46ա) Հովսեփը վերահսկում է սննդի մթերումը (46բ-57) 42 Հովսեփի եղբայրները գնում են Եգիպտոս (1-4) Հովսեփը հանդիպում է իր եղբայրներին ու ստուգում է նրանց (5-25) Եղբայրները վերադառնում են տուն՝ Հակոբի մոտ (26-38) 43 Հովսեփի եղբայրները երկրորդ անգամ են գնում Եգիպտոս, այս անգամ՝ Բենիամինի հետ (1-14) Հովսեփի երկրորդ հանդիպումը իր եղբայրների հետ (15-23) Հովսեփի ճաշկերույթը իր եղբայրների հետ (24-34) 44 Հովսեփի արծաթե բաժակը՝ Բենիամինի պարկում (1-17) Հուդան աղաչում է ազատել Բենիամինին (18-34) 45 Հովսեփը հայտնում է, թե ով է ինքը (1-15) Հովսեփի եղբայրները վերադառնում են Հակոբի մոտ (16-28) 46 Հակոբն ու իր գերդաստանը տեղափոխվում են Եգիպտոս (1-7) Եգիպտոս տեղափոխվածների անունները (8-27) Հովսեփը Գեսեմում հանդիպում է Հակոբի հետ (28-34) 47 Հակոբը ներկայանում է փարավոնին (1-12) Հովսեփի իմաստուն կառավարումը (13-26) Իսրայելը բնակություն է հաստատում Գեսեմում (27-31) 48 Հակոբն օրհնում է Հովսեփի երկու որդիներին (1-12) Եփրեմը ավելի մեծ օրհնություն է ստանում (13-22) 49 Մահից առաջ Հակոբի ասած մարգարեությունը (1-28) Սելովը սերելու է Հուդայից (10) Հակոբը հրահանգներ է տալիս իր թաղման վերաբերյալ (29-32) Հակոբի մահը (33) 50 Հովսեփը Հակոբին թաղում է Քանանում (1-14) Հովսեփը իր եղբայրներին հավաստիացնում է, որ ներել է նրանց (15-21) Հովսեփի կյանքի վերջին շրջանը և մահը (22-26) Հովսեփը հրահանգ է տալիս, որ իր ոսկորները տանեն Եգիպտոսից (25)