Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 36 էջ 88–էջ 89 պարբ. 1
  • Հեփթայեի խոստումը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հեփթայեի խոստումը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հեփթայեի խոստումը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նա ուրախացրեց Եհովային և իր հորը
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Նա սիրված էր Աստծու և իր ընկերների կողմից
    2011 Դիտարան
  • Հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 36 էջ 88–էջ 89 պարբ. 1
Հեփթայեն պատռում է իր հագուստը, երբ նրա աղջիկը դուրս է գալիս նրան ընդառաջ

ԴԱՍ 36

Հեփթայեի խոստումը

Իսրայելացիները դարձյալ թողեցին Եհովային ու սկսեցին ծառայել կեղծ աստվածների։ Երբ ամմոնացիները հարձակվեցին նրանց վրա, այդ կեղծ աստվածները ոչնչով չօգնեցին նրանց։ Երկար տարիներ իսրայելացիները տառապում էին։ Ի վերջո նրանք ասացին Եհովային. «Մենք մեղք ենք գործել քո դեմ։ Խնդրում ենք, փրկիր մեզ մեր թշնամիներից»։ Իսրայելացիները վերացրին իրենց կուռքերը և կրկին սկսեցին ծառայել Եհովային։

Ժողովուրդը Հեփթայե անունով մի զինվորի ընտրեց, որ առաջնորդի իրեն ամմոնացիների դեմ պատերազմում։ Հեփթայեն Եհովային ասաց. «Եթե դու օգնես մեզ, որ հաղթենք այս պատերազմը, խոստանում եմ, որ երբ վերադառնամ տուն, նա, ով առաջինը ինձ դիմավորի, քեզ կտամ»։ Եհովան լսեց Հեփթայեի աղոթքը և օգնեց նրան հաղթելու պատերազմը։

Երբ Հեփթայեն վերադարձավ տուն, առաջինը նրան դիմավորեց նրա աղջիկը, որը նրա միակ զավակն էր։ Նա պարում էր ու դափ նվագում։ Ինչպե՞ս վարվեց Հեփթայեն։ Նա հիշեց իր խոստումը և ասաց. «Վա՜յ ինձ, աղջի՛կս։ Դու փշրեցիր իմ սիրտը։ Ես Եհովային խոստում եմ տվել։ Բայց որպեսզի պահեմ այն, պետք է քեզ ուղարկեմ Սելով, որ ծառայես խորանում»։ Աղջիկն ասաց. «Հա՛յր, եթե Եհովային խոստում ես տվել, պետք է պահես այն։ Միայն թե թույլ տուր՝ ընկերուհիներիս հետ երկու ամիս անցկացնեմ լեռներում և հետո գնամ»։ Հեփթայեի աղջիկը իր կյանքի մնացած տարիներին հավատարմորեն ծառայեց խորանում։ Ամեն տարի նրա ընկերուհիները գնում էին Սելով՝ նրան տեսնելու։

Հեփթայեի աղջկա ընկերուհիները գալիս են խորան՝ նրան տեսնելու

«Ով իր որդուն կամ աղջկան ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ իմ աշակերտը լինելու» (Մատթեոս 10։37)։

Հարցեր։ Հեփթայեն ի՞նչ խոստացավ Եհովային։ Ի՞նչ ասաց Հեփթայեի աղջիկը, երբ իմացավ հոր խոստման մասին։

Դատավորներ 10։6-11։11; 11։29-40; 1 Սամուել 12։10, 11

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը