Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 6/1 էջ 32
  • Լեզվի ուժը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լեզվի ուժը
  • 2007 Դիտարան
2007 Դիտարան
w07 6/1 էջ 32

Լեզվի ուժը

ԸՆՁՈՒՂՏԻ լեզվի երկարությունը հասնում է 45 սանտիմետրի։ Այն բավականաչափ ճկուն և ուժեղ է ծառի ճյուղերի վրայից տերևներ պոկելու համար։ Կապույտ կետի լեզուն կշռում է մեկ փղի չափ։ Պատկերացրե՛ք, թե որքան ուժ է հարկավոր այն պարզապես շարժելու համար։

Համեմատած այդ կենդանիների լեզվի հետ՝ մարդու լեզուն աննշան է, բայցև շատ ավելի ուժեղ։ «Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է»,— ասում է Աստվածաշունչը մարդու մարմնի այս փոքրիկ օրգանի վերաբերյալ (Առակաց 18։21)։ Քանի՜ անգամ ենք լսել այն մասին, թե ինչպես է լեզուն իր մահաբեր զորությամբ ստեր հորինել և կեղծ վկայություններ տվել՝ դառնալով անմեղ մարդկանց կործանման և նույնիսկ մահվան պատճառ։

Կծու խոսքերը փշրել են երկար տարիների ընկերությունը։ Կոպիտ բառերը զգացմունքներ են խոցել։ «Մինչեւ ե՞րբ պիտի վշտացնէք իմ հոգին, եւ ինձ փշրէք խօսքերով»,— բացականչեց Հոբը, որին ոմանք չարախոսել էին (Յոբ 19։2)։ Հակոբոս աշակերտը վառ կերպով նկարագրում է անսանձ լեզվի կործանարար զորությունը. «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծ–մեծ բաներ է խոսում։ Տեսեք, թե որքա՜ն փոքր կրակ է պետք, որ մի մեծ անտառ այրվի։ Այո՛, լեզուն կրակ է» (Հակոբոս 3։5, 6)։

Սակայն լեզուն կարող է նաև կյանք փրկել։ Կարեկցական և մխիթարական խոսքերը ոմանց ազատել են դեպրեսիայից և ետ են պահել ինքնասպանությունից։ Շատ թմրամոլներ և դաժան հանցագործներ, ընդունելով տրված իմաստուն խորհուրդը, խուսափել են վաղաժամ մահից։ Իսկապես, արդարի լեզուն «կենաց ծառ» է, և «յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ» (Առակաց 15։4; 25։11)։

Այդուհանդերձ, մարդը լավագույն ձևով իր լեզուն կարող է օգտագործել, եթե գովաբանի Եհովա Աստծուն, հռչակի Աստծու Թագավորության բարի լուրը և մարդկանց սովորեցնի Աստվածաշնչի թանկարժեք ճշմարտությունները։ Իսկ ինչո՞ւ նա պետք է այս բաներն անի։ Ահա թե ինչ ասաց Հիսուսը. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3; Մատթեոս 24։14; 28։19, 20)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը