Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 1/1 էջ 24
  • Դատավոր, որն արդար է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դատավոր, որն արդար է
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան նրան կոչեց «իմ ընկեր»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ո՞վ էր Աբրահամը
    2012 Դիտարան
  • Աբրահամ. սիրող մարդ
    2012 Դիտարան
  • Աստված փորձում է Աբրահամի հավատը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2009 Դիտարան
w09 1/1 էջ 24

Մոտեցեք Աստծուն

Դատավոր, որն արդար է

Ծննդոց 18։22–32

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ազնվություն, անկողմնակալություն։ Ձեզ գրավո՞ւմ են այս վեհ հատկությունները։ Թերևս համաձայնվեք, որ երբ դեռ երեխա էիք, անգամ այդ ժամանակ էիք ցանկանում, որ ձեզ հետ ազնվորեն վարվեն։ Ցավոք, այսօր արդարությունը գրեթե վերացել է աշխարհի երեսից։ Սակայն կա մի Դատավոր, որն արդարությամբ է գործում, և նրան կարող ենք վստահել։ Այդ Դատավորը Եհովա Աստվածն է։ Ծննդոց 18։22–32 համարներումa արձանագրված է Եհովայի և Աբրահամի միջև տեղի ունեցած զրույցը։ Այն փաստում է, որ Եհովան արդար Դատավոր է։

Երբ Եհովան Աբրահամին հայտնեց Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման մասին իր որոշումը, վերջինս անհանգստացավ այնտեղ բնակվող իր եղբորորդի Ղովտի և մյուս արդար մարդկանց անվտանգության համար։ Նա արտահայտեց իր անկեղծ մտահոգությունն՝ ասելով. «Մի՞թէ ամբարշտի հետ արդարին էլ կ’կորցնես։ Գուցէ այն քաղաքի մէջ յիսուն արդար կան, մի՞թէ.... չես խնայիլ այն տեղին այն յիսուն արդարի համար որ նորանում են» (Ծննդոց 18։23, 24)։ Եհովան պատասխանեց, որ չի կործանի քաղաքները, եթե 50 արդար լինի այնտեղ։ Աբրահամը հինգ անգամ աղաչեց արդարների փրկության համար ու աստիճանաբար նվազեցրեց նրանց թիվը՝ հասցնելով տասի։ Ամեն անգամ իր ծառային պատասխանելիս Աստված ասաց, որ եթե այնտեղ այդքան արդար մարդ լինի, չի բնաջնջի նրանց։

Աբրահամը վիճո՞ւմ էր Աստծու հետ։ Ո՛չ։ Դա հանդգնություն կլիներ։ Աբրահամի ձայնի տոնը հարգալից էր։ Նա խոնարհաբար էր խոսում։ Իր մասին անգամ ասաց, որ «հող և մոխիր է» (Ծննդոց 18։27, 30–32)։ Աբրահամի խոսքերն արտահայտում էին համոզվածություն, որ Աստված ազնիվ է։ Նրան անհնար էր թվում այն, որ Եհովան կկործանի արդարներին ամբարիշտների հետ։ Հավատարիմ նահապետը արտահայտեց իր վստահությունը, որ «բոլոր երկրի դատավորը արդարություն կանի» (Ծննդոց 18։25)։

Արդյո՞ք Աբրահամը ճիշտ մտածելակերպ ուներ. և՛ այո, և՛ ոչ։ Նա սխալվում էր՝ մտածելով, որ Սոդոմում և Գոմորում առնվազն տասը արդար կլինի։ Բայց նա ճիշտ էր, երբ ասում էր, որ Աստված երբեք ամբարշտի հետ արդարին չի կորցնի։ Երբ Եհովան կործանեց չարությամբ լի այդ քաղաքները, արդար Ղովտն ու իր երկու աղջիկները փրկվեցին հրեշտակների օգնությամբ (2 Պետրոս 2։7–9)։

Ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին այս արձանագրությունից։ Տեղեկացնելով, որ ուզում է ստուգել Սոդոմ ու Գոմոր քաղաքներում տիրող իրավիճակը՝ Եհովան ուզում էր իմանալ, թե ինչ կարծիք ունի Աբրահամը։ Հետո նա համբերատարությամբ լսեց, թե ինչ մտահոգություններ ունի իր ընկերը (Եսայիա 41։8, ՆԱ)։ Որքա՜ն հաճելի է տեսնել, որ Եհովան խոնարհ Աստված է, որ հարգում և արժանապատվությամբ է վերաբերվում իր երկրային ծառաներին։ Հստակ է, որ մենք կարող ենք անվերապահորեն վստահել Եհովային՝ Դատավորին, որն արդար է։

[ծանոթագրություն]

a Այս զրույցի ժամանակ Եհովան խոսում էր հրեշտակի միջոցով։ Նմանօրինակ մեկ ուրիշ դեպք արձանագրված է Ծննդոց 16։7–11, 13 համարներում։

[նկար 24–րդ էջի վրա]

Աբրահամն իր անկեղծ մտահոգությունը հայտնեց Եհովային

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը