Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 5/1 էջ 16–17
  • Ի՞նչ է սպասում կրոններին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է սպասում կրոններին
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է լինելու կրոններին
    Բարի լուր Աստծուց
  • Կեղծ կրոնը սխալ է ներկայացնում Աստծուն. ինչպե՞ս
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Կեղծ կրոնի վերջը մո՛տ է
    Կեղծ կրոնի վերջը մո՛տ է
  • Մերժի՛ր կեղծ կրոնը
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
Ավելին
2012 Դիտարան
w12 5/1 էջ 16–17

Սովորենք Աստծու Խոսքից

Ի՞նչ է սպասում կրոններին

Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։

1. Բոլոր կրոնները լա՞վն են։

Շատ կրոններում կան անկեղծ մարդիկ, ովքեր ուզում են հաճելի լինել Աստծուն։ Աստված տեսնում է այդ մարդկանց սիրտը և հոգ է տանում նրանց մասին։ Ցավոք, որոշ մարդիկ կրոնի միջոցով չար գործեր են անում։ Անցյալում կրոնական առաջնորդները նույնիսկ տանջել են իրենց ընդդիմախոսներին (2 Կորնթացիներ 4։3, 4; 11։13–15)։ Իսկ այսօր որոշ կրոնական առաջնորդներ, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, խրախուսում են ահաբեկչությունը, աջակցում են պատերազմին, այս կամ այն կերպ առնչվում են մանկապղծությանը (կարդա՛ Մատթեոս 24։3–5, 11, 12)։

Աստվածաշունչը սովորեցնում է, որ կա ճշմարիտ կրոն և կեղծ կրոն։ Կեղծ կրոնը չի սովորեցնում ճշմարտությունը Աստծու մասին։ Բայց Եհովա Աստված ուզում է, որ մարդիկ իմանան ճշմարտությունն իր մասին (կարդա՛ 1 Տիմոթեոս 2։3–5)։

2. Ի՞նչ է սպասում կրոններին։

Շատ կրոններ պնդում են, թե սիրում են Աստծուն, բայց իրականում սխալ բաներ են սովորեցնում նրա մասին։ Այդ կրոնները սիրում են ընկերություն անել այս աշխարհի հետ, իսկ այն ղեկավարվում է Բանսարկու Սատանայի կողմից (Հակոբոս 4։4; 1 Հովհաննես 5։19)։ Աստծու Խոսքը այս կրոններին նմանեցնում է մարմնավաճառ կնոջ, որն ավելի շատ մարդկային կառավարություններին է նվիրված, քան Աստծուն։ Սուրբ Գիրքը այս պոռնիկին կոչում է «Մեծ Բաբելոն»։ Այս անունը ծագում է հին Բաբելոն քաղաքի անունից. հենց այստեղ Նոյի օրերի Ջրհեղեղից հետո սկիզբ առավ կեղծ կրոնը։ Աստված չի ուզում, որ մարդիկ խաբվեն կեղծ կրոնի կողմից։ Շուտով նա անսպասելիորեն վերջ կդնի «Մեծ Բաբելոնին», որը մոլորեցնում և հարստահարում է մարդկանց (կարդա՛ Հայտնություն 17։1, 2, 5, 17; 18։8, 23, 24)։

3. Ինչպե՞ս է Աստված ուրախություն բերելու մարդկանց։

Այն, որ կեղծ կրոնը շուտով կործանվելու է, բարի լուր է։ Մարդիկ կազատվեն կեղեքումից։ Կեղծ կրոնը այլևս երբեք չի մոլորեցնի ու պառակտի նրանց։ Բոլորը կերկրպագեն միակ ճշմարիտ Աստծուն (կարդա՛ Եսայիա 11։9; Հայտնություն 18։20, 21; 21։3, 4)։

4. Ի՞նչ պետք է անեն անկեղծ մարդիկ։

Եհովան չի մոռացել այն անկեղծ մարդկանց, ովքեր ցրված են աշխարհի կեղծ կրոնների մեջ։ Այսօր նա նրանց սովորեցնում է ճշմարտությունը, ինչի շնորհիվ այդ մարդիկ միասնական են դառնում (կարդա՛ Միքիա 4։2, 5)։

Եհովան գրկաբաց ընդունում է բոլոր նրանց, ովքեր ուզում են ծառայել իրեն։ Նույնիսկ եթե մեր ընկերներն ու հարազատները ուրախ չեն, որ սկսել ենք ծառայել Եհովային, պետք է հիշենք, որ Աստծուն ծառայելը բազմաթիվ օրհնություններ է բերում։ Մենք դառնում ենք Աստծու ընկերը, ձեռք ենք բերում նոր, հոգատար «ընտանիք» և հավիտենական կյանքի հեռանկար (կարդա՛ Մարկոս 10։29, 30; 2 Կորնթացիներ 6։17, 18)։

Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 15-րդ և 16-րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 16-րդ էջի վրա. թույլտվությամբ]

The Complete Encyclopedia of Illustration/J. G. Heck

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը