ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ
Ճիշտ օգտագործիր «հայելին»
Հակոբոս աշակերտը Աստվածաշունչը համեմատեց հայելու հետ, որի մեջ տեսնում ենք մեր էությունը (Հակ. 1։22-25)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք Աստծու Խոսքն օգտագործել որպես հայելի։
Ուշադիր կարդա։ Եթե պարզապես հայացք նետենք հայելուն, գուցե չնկատենք այն լուրջ թերությունները, որ ունենք։ Ուստի մեր թերի կողմերը բացահայտելու համար հարկավոր է «նայել» Աստծու Խոսքի մեջ՝ ուշադիր կարդալով այն։
Կենտրոնացիր քո արտացոլանքի վրա, ոչ թե ուրիշների։ Հայելու մեջ անկյան տակ կարող են արտացոլվել ուրիշ մարդկանց թերությունները։ Նմանապես՝ գուցե Աստվածաշունչն ընթերցենք և ուրիշների թերացումները տեսնենք, բայց դա մեզ չի օգնի ուղղել մեր իսկ սխալները։
Ողջամիտ եղիր։ Եթե կենտրոնանանք մեր թերությունների վրա, հնարավոր է՝ վհատվենք։ Ուստի Աստծու Խոսքն ընթերցելիս պետք է ողջամիտ լինենք և մեզնից չակնկալենք այն, ինչ Եհովան չի ակնկալում (Հակ. 3։17)։