Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/08 էջ 28–29
  • Պատվավոր կոչումները տեղի՞ն են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատվավոր կոչումները տեղի՞ն են
  • 2008 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պատիվ տալը դեռևս հավանության նշան չէ
  • Պողոսը դիմում էր կոչումներով
  • Պատիվ տալը հարաբերական է
  • «Ես կայսրի՛ն եմ բողոքում»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Օգնիր մարդկանց ընդունել Թագավորության պատգամը
    2003 Դիտարան
  • «Քա՛ջ եղիր»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • «Կայսրի՛ն եմ բողոքում»
    2001 Դիտարան
Ավելին
2008 Արթնացե՛ք
g 10/08 էջ 28–29

Աստվածաշնչի տեսակետը

Պատվավոր կոչումները տեղի՞ն են

ԱՌԱՋԻՆ դարի քրիստոնյաները իրենց առօրյա գործերի բերումով և Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելիս հաճախ էին հանդիպում որոշ պաշտոնյաների։ Այն ժամանակ ընդունված էր իշխանություն ունեցող մարդկանց կոչումներով դիմել։ Օրինակ՝ Հռոմի կայսրն ուներ «Օգոստոսափառ» տիտղոսը (Գործեր 25։21)։ Սակայն Հիսուսի աշակերտները իրար չէին դիմում ինչ–որ կոչումներով՝ իրենց դիրքն ու կարգավիճակը ընդգծելու նպատակով։

Իսկ ի՞նչ տեսակետ ունեին նրանք պաշտոնյաներին պատվավոր կոչումներով դիմելու մասին, և ինչպե՞ս պետք է վարվենք մենք։

Պատիվ տալը դեռևս հավանության նշան չէ

Պողոս առաքյալը իր հավատակիցներին հորդորեց. «Ամենքին տվեք իրենց հասանելիքը .... որին պատիվ՝ պատիվը» (Հռոմեացիներ 13։7)։ Ըստ այս համարի՝ պաշտոնյաներին կարելի էր դիմել տիտղոսներով։ Այսօր նույնպես որոշ պաշտոնյաներ կոչումներ ունեն, ինչպես օրինակ՝ Ձերդ գերազանցություն, Մեծարգո, Պատվարժան։ Այնուհանդերձ, ոմանք գուցե հարցնեն. «Ինչպե՞ս կարող եմ այսպիսի կոչումով դիմել մեկին, որի վարքը օրինակելի չէ»։

Շատ քաղաքական գործիչներ իրենց աշխատանքը բարեխղճորեն են կատարում, սակայն ոչ բոլորն են վստահություն ներշնչում։ Նույնիսկ այս դեպքում Աստվածաշունչը խրախուսում է մեզ հնազանդվել թագավորներին և կառավարիչներին «հանուն Տիրոջ» (1 Պետրոս 2։13, 14)։ Հետևաբար, եթե ընդունում ենք, որ իշխանությունները գոյություն ունեն Աստծու թույլտվությամբ, ապա կպատվենք նրանց (Հռոմեացիներ 13։1)։

Պաշտոնյայի անձնական կյանքը չպիտի խանգարի մեզ պատվել նրան։ Բացի այդ, անհատին պատվավոր կոչումով դիմելը դեռևս հավանության նշան չէ։ Պողոս առաքյալի հետ կատարված դեպքը այս բանի ապացույցն է։

Պողոսը դիմում էր կոչումներով

Երուսաղեմում Պողոս առաքյալի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացրին և արդյունքում նրան բանտարկեցին։ Որոշ ժամանակ անց առաքյալը կանգնեց Հրեաստանի ղեկավար Ֆելիքսի առաջ։ Վերջինս պարկեշտ անձնավորություն չէր։ Հետաքրքրական է, թե նրա մասին ինչ է գրել հռոմեացի պատմաբան Տակիտոսը. «[Ֆելիքսը] կարծում էր, թե կարող է ամեն տեսակի չարություն անել և անպատիժ մնալ»։ Իրականում նրան ավելի շատ հետաքրքրում էր կաշառք վերցնելը, քան արդարություն հաստատելը։ Այնուհանդերձ, առաքյալը իր բանտարկության երկու տարիների ընթացքում հարգանքով խոսեց նրա հետ։ Պողոսն ու Ֆելիքսը հաճախ էին առիթ ունենում իրար հետ զրուցելու. Ֆելիքսը հույս ուներ կաշառք ստանալ, որն այդպես էլ չստացավ, մինչդեռ Պողոսը այդ հանդիպումներն օգտագործում էր քարոզելու համար (Գործեր 24։26)։

Ֆելիքսին հաջորդեց Ֆեստոսը։ Այս նոր կառավարիչը լսել էր Պողոսի դատի մասին, որը տեղի էր ունեցել Կեսարիայում։ Հրեա կառավարիչների բարեհաճությանն արժանանալու համար Ֆեստոսը առաջարկել էր Երուսաղեմում դատել Պողոսին։ Սակայն առաքյալը գիտեր, որ իր նկատմամբ այնտեղ արդար դատավճիռ չի կայացվի, ուստի օգտվելով Հռոմի քաղաքացի լինելու հանգամանքից՝ կայսրին էր բողոքել (Գործեր 25։11)։

Ֆեստոսը չգիտեր, թե ինչպես պետք է կայսրին ներկայացնի Պողոսի դեմ հարուցված մեղադրանքները։ Բայց հենց այդ ժամանակ Ագրիպպաս II թագավորը եկավ Կեսարիա՝ որպես հարգանքի նշան Ֆեստոսին պաշտոնական այց կատարելու, և հետաքրքրություն ցույց տվեց այդ գործի նկատմամբ։ Հաջորդ օրն իսկ թագավորը մեծ շուքով զորապետների և քաղաքի բարձրաստիճան մարդկանց հետ եկավ լսելու Պողոսի դատը (Գործեր 25։13–23)։

Երբ Պողոսին հրավիրեցին պաշտպանական ճառ ասելու, նա իր բացման խոսքերում Ագրիպպասին դիմեց «թագավոր» տիտղոսով։ Նաև նշեց, որ Ագրիպպասը գիտակ է հրեաների բոլոր սովորույթներին և նրանց մեջ եղող վեճերին (Գործեր 26։2, 3)։ Այդ ժամանակ բոլորին հայտնի էր, որ թագավորը անբարո կյանքով է ապրում և արյունապիղծ կապեր ունի իր քրոջ հետ։ Անկասկած, Պողոսը գիտեր այդ մասին։ Այդուհանդերձ, նա թագավորին հարգանքով դիմեց։

Մինչ Պողոսը պաշտպանում էր իրեն, Ֆեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորվո՛ւմ ես, Պողո՛ս»։ Սա չբարկացրեց առաքյալին։ Նա մեղմորեն խոսեց և թագավորին դիմեց «Ձե՛րդ գերազանցություն» տիտղոսով (Գործեր 26։24, 25)։ Պողոսը դրսևորեց այն հարգանքը, որը սովորաբար տրվում էր այդպիսի դիրք ունեցող մարդկանց։ Այժմ մեկ ուրիշ հարց թերևս հարկ լինի պարզել. «Կարո՞ղ ենք արդյոք պաշտոնյաներին կրոնակա՛ն տիտղոսով դիմել»։

Պատիվ տալը հարաբերական է

Ինչպես երևում է Հռոմեացիներ 13։1–ից, պետական իշխանությունները հարաբերական դիրք ունեն. «Գոյություն ունեցող իշխանությունները Աստծու կողմից են դրված իրենց հարաբերական դիրքերում»։ Ուստի նրանց տրվող պատիվն էլ հարաբերական է։ Հիսուսը շեշտեց այդ միտքը՝ իր աշակերտներին ասելով. «Դուք «Ռաբբի» մի՛ կանչվեք, որովհետև մեկն է ձեր ուսուցիչը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կանչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ Երկնայինը։ Ոչ էլ «առաջնորդներ» կանչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը» (Մատթեոս 23։8–10)։

Քաղաքական և կրոնական տիտղոսների միջև տարբերություն կա։ Երբ քաղաքական գործիչները ունենում են կրոնական տիտղոսներ, այս դեպքում պատիվ տալու մասին Պողոսի խորհուրդը չի կիրառվում։ Այն անհատը, որը հետևում է Գրությունների խորհրդին, այդ պաշտոնյաներին հարգանքով կվերաբերվի։ Սակայն քանի որ նա առաջնորդվում է Աստվածաշնչով դաստիարակված իր խղճով, այդ պաշտոնյաներին կրոնական տիտղոսներով դիմելուց կխուսափի, որովհետև պարտավոր է «Աստծունը՝ Աստծուն» տալ (Մատթեոս 22։21)։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

◼ Հիսուսի հետևորդները ինչպիսի՞ վերաբերմունք ունեին իշխանությունների նկատմամբ (Հռոմեացիներ 13։7)։

◼ Պողոս առաքյալը պատվավոր կոչումներով դիմո՞ւմ էր պաշտոնյաներին (Գործեր 25։11; 26։2, 25)։

◼ Հիսուսը ասաց, որ ինչպիսի՞ տիտղոսներով չպիտի դիմենք (Մատթեոս 23։8–10)։

[Նկար 29–րդ էջի վրա]

Պողոսը ինչպե՞ս դիմեց Ագրիպպասին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը