Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/09 էջ 15–17
  • Ասե՞մ, թե՞ չասեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ասե՞մ, թե՞ չասեմ
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ասե՞լ, թե՞ չասել
  • Կա «խօսելու ժամանակ»
  • «Գործ տվո՞ղ» ես
  • Աստված հրավիրում է քեզ դառնալ իր բարեկամը
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Ինչպես կարող ես օգնել հիվանդ ընկերոջդ
    2010 Դիտարան
  • Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը
    2014 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ ընկերս այդպես վարվեց ինձ հետ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 1/09 էջ 15–17

Երիտասարդները հարցնում են

Ասե՞մ, թե՞ չասեմ

«Ահավոր դժվար էր։ Նա իմ լավ ընկերն էր» (Ջեյմսa)։

«Սկզբում մեր փոխհարաբերությունները շատ լարված էին։ Ինձ բանի տեղ դնող չկար, քանի որ ես նրանց «ծախել» էի» (Էն)։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ասում է. «Կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է» (Առակաց 18։24, ՆԱ)։ Ունե՞ս նման ընկեր։ Եթե այո, ուրեմն շահել ես։

Ի՞նչ կարող ես անել, եթե քրիստոնյա ընկերդ սխալ արարք է գործել։ Օրինակ՝ անբարոյություն է արել, ծխել է, ալկոհոլը չարաշահել է, թմրանյութ է օգտագործել կամ մեկ ուրիշ լուրջ սխալ է գործել (1 Կորնթացիներ 6։9, 10; 1 Տիմոթեոս 1։9, 10)։ Գուցե մտածես. «Ասե՞մ նրան, որ գիտեմ այդ մասին։ Տեղյակ պահե՞մ իմ ծնողներին կամ նրա ծնողներին կամ էլ ժողովի որևէ երեցիb։ Եթե պատմեմ, ի՞նչ կպատահի մեր ընկերությանը։ Գուցե ավելի լավ է լռե՞լ»։

Ասե՞լ, թե՞ չասել

Բոլորն են սխալներ կատարում։ Աստվածաշունչն ասում է. «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23)։ Ոմանք լուրջ մեղք են գործում։ Ուրիշներն էլ «սխալ քայլ» են անում, և եթե այն չուղղեն, կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ (Գաղատացիներ 6։1)։ Քննենք մի իրական դեպք։

◼ Սյուզան անունով մի պատանի քրիստոնյա իմացավ, որ իր ընկերուհին, որը նույնպես քրիստոնյա է, ունի ինտերնետային էջ, որտեղ կան անպատշաճ նկարներ, ինչպես նաև սեքսի մասին երգեր։

Մտածիր։ Ի՞նչ կանեիր, եթե Սյուզանի տեղում դու լինեիր։ Ինչ–որ բան կձեռնարկեի՞ր։ Թե՞ կմտածեիր, որ ընկերուհուդ գործն է, թե ինչ կա–չկա նրա ինտերնետային էջում։ Եթե Սյուզանը գար քեզ մոտ և խորհուրդ հարցներ, ի՞նչ կասեիր նրան։

․․․․․

Ի՞նչ արեց Սյուզանը։ Մտածելուց հետո նա որոշեց խոսել ընկերուհու ծնողների հետ։ Սյուզանն ասում է. «Ես վախենում էի այդ մասին ասել նրանց, որովհետև նրանք նույնպես իմ լավ ընկերներն էին։ Այնքան դժվար էր, որ սկսեցի լաց լինել»։

Քո կարծիքով՝ Սյուզանը ճի՞շտ վարվեց։ Թե՞ լավ կլիներ լռել։

Հետևյալ բաների շուրջ մտածելը կօգնի քեզ պատասխանելու այս հարցին։

Ի՞նչ կաներ իսկական ընկերը։ Առակաց 17։17–ում (ՆԱ) գրված է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված»։ Երբ անհատը խախտում է Աստվածաշնչի սկզբունքները, նա «նեղ օրն» է ընկնում, անկախ այն բանից՝ հասկանում է դա, թե՝ ոչ։ Թեև, մի կողմից, սխալ է լվից ուղտ շինել՝ «խիստ շատ արդար» լինելով, սակայն, մյուս կողմից, իսկական ընկերը աչք չի փակի ոչ քրիստոնեավայել վարքի վրա (Ժողովող 7։16)։ Անտեսելը ելք չէ (Ղեւտացոց 5։1)։

Եթե նրանց տեղում լինեիր։ Հարցրու ինքդ քեզ. «Եթե ես ծնող լինեի, և իմ տղան կամ աղջիկը իր ինտերնետային էջում անպարկեշտ նկարներ ունենար, չէի՞ ցանկանա իմանալ այդ մասին։ Իսկ ինչպե՞ս ինձ կզգայի, եթե նրա ընկերը իմանար այդ մասին, բայց ինձ ոչինչ չասեր»։

Աստծու չափանիշները։ Նման դեպքերում ոչ թե պետք է լուռ մնալ, այլ հետևել բարոյականության մասին Աստծու չափանիշներին, որոնք գրված են Աստվածաշնչում։ Երբ անում ես այն, ինչ ճիշտ է, ուրախացնում ես քո Արարչի սիրտը (Առակաց 27։11)։ Նաև դու ես քեզ լավ զգում, որովհետև գիտես, որ ամեն ինչ արել ես քո ընկերոջ օգտի համար (Եզեկիէլ 33։8)։

Կա «խօսելու ժամանակ»

Աստվածաշունչն ասում է, որ կա «լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ» (Ժողովող 3։7)։ Փոքր երեխաները հաճախ չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել որևէ կոնկրետ իրավիճակում։ Երբ նրանց ընկերը ինչ–որ սխալ է գործում, նրանք մտածում են՝ «ես չեմ ուզում նրան կրակը գցել» կամ «չեմ ուզում՝ ընկերս ջղայնանա ինձ վրա»։ Եթե նրանք միայն այս տեսանկյունից նայեն հարցին, ապա, իհարկե, կեզրակացնեն, որ «լռելու ժամանակն» է։

Սակայն դու արդեն երեխա չես, հետևաբար նման հարցերի վերաբերյալ ավելի հասուն տեսակետ ունես։ Հասկանում ես, որ ընկերդ արդեն իսկ խնդիր ունի, և պետք է օգնել նրան, ու թերևս դու կարող ես դա անել։ Տեսնենք, թե ինչ կարող ես անել, եթե պարզվի, որ ընկերդ խախտել է աստվածաշնչյան ինչ–որ օրենք կամ սկզբունք։

Նախ պարզիր՝ արդյոք լսածդ ճիշտ է։ Այն, ինչ իմացել ես, գուցե պարզապես սուտ է (Առակաց 14։15)։ Քետի անունով մի աղջիկ հիշում է. «Ընկերուհիս սկսեց ստեր տարածել իմ մասին, և մտերիմներս կարծում էին, թե նրա ասածները ճիշտ են։ Վախենում էի, որ դրանից հետո ոչ ոք այլևս չի վստահի ինձ»։ Աստվածաշնչում Հիսուսի մասին կանխագուշակվել էր, որ նա «չի հանդիմանի զուտ իր ականջի լսածով» (Եսայիա 11։3)։ Այս համարից հետևյալը կարող ես սովորել. երբ ինչ–որ բան ես լսում, իսկույն մի՛ մտածիր, որ դա ճիշտ է։ Փորձիր պարզել իրողությունը։ Քննենք մի իրական դեպք։

◼ Ջեյմսը, որի մասին հիշատակվեց հոդվածի սկզբում, լսեց, որ իր մտերիմ ընկերը երեկույթի ժամանակ թմրանյութ է օգտագործել։

Մտածիր։ Ի՞նչ կանեիր, եթե Ջեյմսի տեղում դու լինեիր։ Ինչպե՞ս կարող էիր պարզել, թե արդյոք քո լսածը ճիշտ է։

․․․․․

Ի՞նչ արեց Ջեյմսը։ Սկզբում անտեսեց իր լսածը, ասես ոչինչ չգիտեր։ «Բայց հետո խիղճս սկսեց տանջել»,— ասում է նա։— Գիտեի, որ պետք է հանդիպեմ ու խոսեմ նրա հետ»։

Քո կարծիքով՝ ինչո՞ւ արժե նախ խոսել այն անհատի հետ, ով, ըստ լուրերի, ոչ քրիստոնեավայել վարք է դրսևորել։

․․․․․

Իսկ եթե դժվարանում ես խոսել նրա հետ, ի՞նչ կարող ես անել։

․․․․․

Ջեյմսի ընկերը խոստովանեց, որ երեկույթի ժամանակ թմրանյութ է օգտագործել։ Սակայն աղաչեց, որ ոչ ոքի չասի այդ մասին։ Ջեյմսն ուզում էր անել այն, ինչ ճիշտ է։ Բայց նաև ուզում էր, որ իր ընկերն էլ ճիշտ վարվի։ Ուստի ընկերոջն ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում ժողովի երեցներին տեղեկացնի այդ մասին։ Հակառակ դեպքում՝ ինքը կանի դա։

Քո կարծիքով՝ Ջեյմսը ճի՞շտ վարվեց։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։

․․․․․

Ջեյմսի ընկերը չգնաց երեցների մոտ, ուստի նա ինքը տեղեկացրեց այդ մասին։ Սակայն հետո ընկերը խելքի եկավ։ Երեցներն օգնեցին նրան հասկանալու, որ անհրաժեշտ է զղջալ ու դարձյալ լավ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ։

«Գործ տվո՞ղ» ես

Գուցե անհանգստանաս. «Իսկ եթե «գործ տվողի» անուն ձեռք բերե՞մ, եթե պատմեմ ընկերոջս արածը։ Ավելի հեշտ չի՞ լինի՝ ձևացնեմ, թե ոչինչ չգիտեմ»։ Նման իրավիճակում ի՞նչ կարող ես անել։

Նախ պետք է գիտակցես հետևյալը. այն, ինչ հեշտ է անել, միշտ չէ, որ սիրո դրսևորում է, և այն, ինչ սիրո դրսևորում է, միշտ չէ, որ հեշտ է անել։ Ընկերոջ սխալը հայտնելու համար քաջություն է անհրաժեշտ։ Աղոթիր Աստծուն այդ մասին։ Նրանից իմաստություն և համարձակություն խնդրիր։ Նա կօգնի քեզ (Փիլիպպեցիներ 4։6)։

Նաև մտածիր այն մասին, որ ընկերոջդ համար օգտակար կլինի, եթե հայտնես նրա սխալի մասին։ Քննենք օրինակով։ Պատկերացրու՝ ընկերոջդ հետ բարձրանում ես լեռան զառիվեր արահետով։ Հանկարծ նա սայթաքում է և ընկնում ցած՝ քարերի վրա։ Անկասկած, նա օգնության կարիք ունի։ Սակայն, անհարմար զգալով, ասում է, որ զառիվերն ինքնուրույն կբարձրանա։ Թույլ կտա՞ս, որ ընկերդ իր կյանքը վտանգի ենթարկի։

Նույնն է պարագան, երբ ընկերդ սայթաքում է և շեղվում քրիստոնեական «արահետից»։ Նա գուցե մտածի, որ կարող է հոգևորապես ապաքինվել՝ առանց կողմնակի օգնության։ Բայց այդպես մտածելը խելամիտ չէ։ Իհարկե, ընկերդ գուցե ամաչի իր արածի համար։ Բայց օգնություն խնդրելով ուրիշից՝ թերևս փրկես ընկերոջդ կյանքը (Հակոբոս 5։15)։

Եվ այսպես՝ մի վախեցիր հայտնել ընկերոջդ սխալի մասին։ Եթե հայտնես, ում որ պետք է, ընկերդ համապատասխան օգնություն կստանա։ Այդպիսով ցույց կտաս, որ նվիրված ես Եհովա Աստծուն և ընկերոջդ, որը մի գեղեցիկ օր կարող է գալ և շնորհակալություն հայտնել քեզ քո սիրառատ օգնության համար։

«Երիտասարդները հարցնում են» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ype վեբ կայքում

[Ծանոթագրություններ]

a Այս հոդվածում անունները փոխված են։

b Եհովայի վկաների կազմակերպության մեջ լուրջ մեղք գործած անհատին հոգևոր օգնություն են ցույց տալիս երեցները (Հակոբոս 5։14–16)։

ՄՏԱԾԻՐ

◼ Ընկերդ սխալ բան է անում, և դու այդ մասին հայտնում ես։ Ինչո՞ւ է դա իրականում նվիրվածության դրսևորում նրա հանդեպ։

◼ Աստվածաշնչյան ի՞նչ կերպարներ գիտես, որոնց նվիրվածությունը ընկերոջ հանդեպ փորձվել է։ Ի՞նչ կարող ես սովորել նրանցից։

[Նկար 16–րդ էջի վրա]

Երբ ընկերդ սայթաքում է և շեղվում քրիստոնեական «արահետից», պետք է ամեն ինչ անես, որ նա օգնություն ստանա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը