Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/09 էջ 15
  • Չիչխանի օգտակար պտուղները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չիչխանի օգտակար պտուղները
  • 2009 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Բովանդակություն
    2009 Արթնացե՛ք
  • Կոմելինազգիների ընտանիքին պատկանող հատապտղի վառ կապույտ գույնը
    2017 Արթնացե՛ք
2009 Արթնացե՛ք
g 10/09 էջ 15

Չիչխանի օգտակար պտուղները

◼ Աշնան սկզբին Ռուսաստանում ճամփորդելիս մարդիկ քաղաքից դուրս հաճախ են տեսնում նարնջագույն պտուղներով զարդարված թփեր կամ ծառեր։ Դրանք չիչխանի թփեր են։ Ողկույզներով աճելու փոխարեն՝ պտուղները խիտ–խիտ կպած են ճյուղերին և իրենց գունային երանգով աչքի են զարնում։

Պտուղներն ուտելի են, բայց քաղելիս զգույշ եղիր, որ սուր փշերը չծակեն ձեռքդ։ Պտուղները պիտի հատիկ–հատիկ հավաքես և շատ զգույշ լինես, որ չճմլվեն։ Քանի որ չիչխանը սիրում է սառը եղանակ, այն աճում է լեռնային գոտիներում՝ սկսած Եվրոպայի հյուսիս–արևմուտքից մինչև Կենտրոնական Ասիայի Ալթայի լեռները, ինչպես նաև Չինաստանի արևմտյան ու հյուսիսային մասերում և Հիմալայների հյուսիսում։ Դարեր շարունակ չիչխանի պտուղները շատ արժեքավոր են համարվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝ Չինաստանը, Ռուսաստանը և Տիբեթը։

Չիչխանի մասին հիշատակվում է տիբեթյան բժշկության մեջ և հունարեն հին ձեռագրերում։ Նրա հունարեն անունն է հիպոֆաե, որ նշանակում է «փայլող ձի»։ Ենթադրվում է, որ այս անունը ծագել է մի սովորությունից, որ հնում ունեցել են հույները։ Ինչ–որ ձևով օգտագործելով պտուղները կամ տերևները՝ նրանք փայլ են հաղորդել արշավաձիերին։

20–րդ դարի սկզբին ռուս փախստականները Սիբիրից Կանադա և Միացյալ Նահանգներ բերեցին չիչխանը, որպեսզի մշակեն ու վաճառեն այն։ Այս կերպով այդ բույսը հայտնվեց նաև Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում։ Այժմ շատ երկրներում աճեցնում են չիչխան և օգտագործում են սննդի ու բժշկության մեջ։

Չիչխանի պտուղները հարուստ են C և E վիտամիններով, ֆոլաթթվով, կարոտինով, ճարպաթթուներով և ֆլավոնոիդներով։ Վերջերս անցկացվել են բժշկական հետազոտություններ՝ համոզվելու համար, թե որքանով է չիչխանը օգտակար սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկի գործոնը նվազեցնելու, մաշկային և լյարդի հիվանդությունների, քաղցկեղի, ստամոքսի խոցի բուժման համար։ Նշենք նաև, որ պտղից ստանում են թարմացնող ըմպելիք և օգտագործում են որպես տոնուսը բարձրացնող միջոց։

Չիչխանի արժեքավոր մասերից մեկը սև սերմերն են, որոնց յուղը պարունակում է պտղի սննդանյութերի զգալի մասը։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ չիչխանի յուղը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Ավելին, շատ կոսմետիկ և մաշկի խնամքի միջոցներ պարունակում են չիչխանի յուղ, քանի որ ըստ որոշ կարծիքների՝ այն թարմացնում է մաշկը։

Եթե երբևէ այցելեք Ռուսաստան, դուք կարող եք հիանալ չիչխանի նարնջագույն պտուղների գեղեցկությամբ։ Սակայն ինչպես տեսանք, չիչխանը ընդամենը գեղեցիկ բույս չէ։ Սա այն ստեղծագործություններից է, որոնք վկայում են Ստեղծչի իմաստության և բարության մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը