Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/10 էջ 14–17
  • Երջանիկ ընտանիքներ. մաս առաջին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երջանիկ ընտանիքներ. մաս առաջին
  • 2010 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ծնող կորցրած դեռահասների ապրումները
    2017 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս վարվեմ, եթե ծնողս հիվանդ է
    Երիտասարդները հարցնում են
  • Խաղաղություն գտա և՛ Աստծու, և՛ մորս հետ
    2015 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ճանաչել ծնողներիս
    2010 Արթնացե՛ք
Ավելին
2010 Արթնացե՛ք
g 1/10 էջ 14–17

Երջանիկ ընտանիքներ. մաս առաջին

Հավանաբար նկատեցիք, որ «Արթնացեք» պարբերագրի այս հատուկ թողարկման մեջ խոսվում է այն մասին, որ երջանիկ ընտանիքներում նույնպես խնդիրներ են լինում։ Այս փաստը չի զարմացնում մեզ, քանի որ ըստ Աստվածաշնչի՝ ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1)։ Այդ պատճառով էլ յուրաքանչյուր ընտանիքում լինում են խնդիրներ։

Հիշիր, որ ուրախությունը կախված չէ կատարյալ պայմաններ ունենալուց։ Հիսուսն նշեց, թե ինչն է մարդուն երջանիկ դարձնում. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Այն ընտանիքները, որոնք, չնայած իրենց վատ պայմաններին, բավարարում են իրենց հոգևոր կարիքները՝ հետևելով Աստվածաշնչի սկզբունքներին, գտել են ուրախության գաղտնիքը։ Քննենք մի քանի օրինակներ։

Հաշմանդամ երեխայի խնամքը։ Աստվածաշունչը մեծ շեշտ է դնում ընտանիքի անդամների, այդ թվում նաև հատուկ կարիքներ ունեցող անդամների մասին հոգ տանելու վրա։ 1 Տիմոթեոս 5։8 համարում կարդում ենք. «Եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին և հատկապես իր ընտանիքի անդամներին, նա հավատը ուրացել է և անհավատից էլ վատն է»։

15–րդ էջում Վիկտորը, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, պատմում է, թե ինչպես է կնոջ հետ ավելի քան 40 տարի հոգ տանում իր հաշմանդամ տղային։

Խորթ ընտանիքում ապրելը։ Աստվածաշնչի սկզբունքներն օգնում են անհատին հավասարակշռված լինել և ինքնահարգանքի զգացում ունենալ, նույնիսկ եթե լքված է իր հարազատ ծնողների կողմից։ Աստծու Խոսքն ասում է, որ Եհովա Աստված «օգնական» է որբի համար (Սաղմոս 10։14)։

16–րդ էջում Քենյատան՝ Միացյալ Նահանգներում ապրող մի երիտասարդ աղջիկ, պատմում է, թե ինչպես է հաղթահարել իր էմոցիոնալ ծանր վիճակը։ Նա այդպիսի ապրումներ ունի, քանի որ երբեք չի տեսել իր հարազատ ծնողներին։

Ծնողի մահվան պատճառած ցավը։ Երբ մահանում է ծնողներից մեկը, երեխան ընկնում է էմոցիոնալ ծանր վիճակում։ Սակայն Աստվածաշունչը կարող է օգնել նրան դուրս գալու այդ վիճակից, քանի որ նրա Հեղինակը՝ Եհովան, «ամենայն մխիթարության Աստվածն» է (2 Կորնթացիներ 1։3)։

17–րդ էջում Անժելան՝ Ավստրալիայում ապրող մի աղջիկ, պատմում է, թե ինչպես է Աստծու հետ ունեցած իր փոխհարաբերությունն օգնել իրեն հաղթահարելու իր մեծ վիշտը։

Բոլոր ընտանիքներն էլ ունեն խնդիրներ։ Հաջորդ էջերում գրված պատմությունները ցույց են տալիս, որ ովքեր կիրառում են Աստվածաշնչի սկզբունքները, կարևոր մի գաղտնիք են գտնում, որի շնորհիվ հաջողությամբ են հաղթահարում իրենց խնդիրները։

[շրջանակ/​նկարներ 15-րդ էջի վրա]

Հոգ ենք տանում հիվանդ երեխայի մասին

Պատմում է Վիկտոր Մանսը, Աֆրիկա

«Ծնված օրվանից մինչև հիմա Էնդրյուն կարիք ունի, որ ինչ–որ մեկը հագցնի իրեն, լողացնի, երբեմն նույնիսկ կերակրի։ Հիմա նա 44 տարեկան է»։

ԵՐԲ Էնդրյուն դարձավ մեկ տարեկան ու դեռ չէր կարողանում քայլել, մենք անհանգստացանք։ Այդ ընթացքում նա նոպա ունեցավ։ Անմիջապես Էնդրյուին տարանք հիվանդանոց։ Այնտեղ իմացանք, որ նա տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ։ Բայց սա դեռ ամենը չէր։ Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ նաև, որ նա մտավոր հիվանդ է։

Բուժման բազում միջոցներ ձեռք առնելուց հետո կարողացանք Էնդրյուի նոպաները հսկողության տակ պահել։ Մի որոշ ժամանակ օրը երեք անգամ չորս տարբեր դեղեր էր ընդունում։ Սակայն դեղամիջոցները չէին կարող բուժել նրա մտավոր թերությունը։ Թեև Էնդրյուն այսօր 44 տարեկան է, բայց ունի հինգ–վեց տարեկան երեխայի մտավոր ունակություններ։

Բժիշկները խորհուրդ տվեցին մեզ երեխային հանձնել հատուկ կենտրոն, որտեղ կհոգան նրա կարիքները։ Սակայն մենք որոշեցինք ինքներս հոգ տանել մեր երեխայի մասին, ուստի նրան տուն բերեցինք, թեև հասկանում էինք, որ դժվարություններն անխուսափելի են։

Տան բոլոր անդամները հոգատար էին Էնդրյուի նկատմամբ։ Մեր երկու աղջիկները և տղան, որոնք մեզ հետ էին ապրում, շատ են աջակցել մեզ, որի համար ես անչափ շնորհակալ եմ նրանց։ Մեզ շատ են օգնել նաև ժողովի անդամները։ Երբեմն նրանք ճաշ էին պատրաստում մեզ համար կամ Էնդրյուի հետ էին մնում, որպեսզի ծառայության գնանք և այլ գործեր անենք։

Միշտ հիշում ենք Եսայիա 33։24–ում գրված Աստծու խոստումը, որ մի օր ոչ մի բնակիչ չի ասի՝ «ես տկար եմ»։ Մենք համոզված ենք, որ Աստված կիրականացնի իր նպատակը և երկրի վրա դրախտային պայմաններ կհաստատի ու կվերացնի հիվանդությունները (2 Պետրոս 3։13)։ Անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ Էնդրյուն առողջ կլինի։ Սակայն մինչ կգա այդ ժամանակը, հավատ ենք ընծայում Հիսուսի խոսքերին, շարունակում ենք Աստծու Թագավորության շահերը առաջին տեղում դնել ու վստահ լինել, որ անհրաժեշտ բոլոր բաները կտրվեն մեզ (Մատթեոս 6։33)։ Իրականում, Աստված միշտ տվել է մեզ այն, ինչի կարիքն ունեցել ենք։ Մենք երբեք որևէ բանի պակասություն չենք զգացել։

Չենք ափսոսացել այն բանի համար, որ Էնդրյուին տուն ենք բերել և խնամել ենք նրան։ Անձամբ ինձ համար նա ամենասիրելի երեխան է, ամենասիրելի անձնավորությունը։ Ինչ խոսք, ոչ բոլորը կարող են հոգ տանել տան հիվանդ անդամի մասին, քանի որ մարդկանց հանգամանքները տարբեր են լինում։ Սակայն նրանք, ովքեր այդպես են վարվում, առաջին հերթին խորհուրդ կտայի միշտ ջերմեռանդորեն աղոթել (1 Պետրոս 5։6, 7)։ Երկրորդ՝ ջերմորեն սիրել այդպիսի երեխային և երբեք չկասկածել, որ նա կարող է սիրել Եհովա Աստծուն (Եփեսացիներ 6։4)։ Երրորդ՝ թույլ տալ ընտանիքի բոլոր անդամներին օգնել ու աջակցել։ Չորրորդ՝ հիշել, որ ձեր տունն է այն վայրը, որտեղ երեխան կարող է շատ սեր ստանալ։

[շրջանակ/​նկարներ 16-րդ էջի վրա]

Մեծանում եմ խորթ ընտանիքում

Պատմում է Քենյատա Յանգը, ԱՄՆ

«Անգամ եթե ծնողներիցդ մեկը խորթ է, միևնույն է, մյուսը քո հարազատ ծնողն է։ Բայց քանի որ ես որդեգրված երեխա եմ, ոչ մի բնական կապվածություն չեմ զգում խորթ ծնողներիս հանդեպ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ում եմ նման»։

ԵՍ ՉԳԻՏԵՄ, թե ով է իմ հայրը և երբեք չեմ հանդիպել մորս։ Միայն գիտեմ, որ հղիության ընթացքում մայրս չարաշահել է ալկոհոլը և թմրանյութեր է օգտագործել։ Նաև գիտեմ, որ ծնվելուց հետո՝ նախքան ինձ որդեգրելը, երկու տարի տարբեր ընտանիքներ են հոգ տարել իմ մասին։

Խորթ հայրս ասում է, որ երբ խնամակալը ցույց է տվել իրեն իմ նկարը, նա անմիջապես ցանկացել է որդեգրել ինձ։ Իսկ ես էլ միանգամից սիրել եմ խորթ մորս ու ասել եմ, որ ինքն իմ մայրն է, և ես ուզում եմ նրա հետ տուն գնալ։

Խորթ ծնողներս շարունակ հավաստիացնում էին, որ սիրում են ինձ և երբեք չեն լքի։ Սակայն, միևնույն է, ես շատ էի վախենում ու մտածում էի, որ եթե մի սխալ բան անեմ, ինձ նորից կուղարկեն խնամակալի մոտ։ Փորձում էի անտրամադիր չլինել, ուրիշ երեխաների պես չհիվանդանալ, ամեն բան անում էի, որ անգամ հարբուխով չհիվանդանամ։

Նույնիսկ այսօր, երբ արդեն չափահաս անձնավորություն եմ, դեռ պայքարում եմ այն մտքի դեմ, որ ես այնքան արժեքավոր չեմ, ինչքան այն երեխաները, ովքեր հարազատ ծնողների հետ են ապրում։ Հենց ձերբազատվում եմ նման մտքերից, ինչ–որ մեկն ասում է. «Դու պետք է այնքան շնորհակալ լինես, որ այսպիսի հրաշալի ծնողներ ունես, ովքեր ցանկացել են որդեգրել քեզ»։ Իրականում ես երախտապարտ եմ նրանց, բայց երբ այսպիսի խոսքեր եմ լսում, մտածում եմ, որ ինչ–որ բան ճիշտ չեմ անում, և որ ինձ սիրելու համար ջանքեր է հարկավոր թափել։

Դժվարանում եմ հավատալ, որ գուցե երբեք հնարավորություն չունենամ տեսնելու իմ իսկական ծնողներին։ Երբեմն ջղայնանում եմ, որ մայրս չի դադարել ալկոհոլ և թմրանյութեր օգտագործելուց և հոգ չի տարել իմ մասին, կարծես ես արժանի չէի, որ նա հանուն ինձ փոխեր իր ապրելակերպը։ Երբեմն էլ կարեկցում եմ նրան։ Հաճախ մտածում եմ, որ եթե հանդիպեի մորս, անպայման կասեի, որ իմ կյանքում ամեն բան լավ է, և որ իրեն վատ չզգա, որ լքել է ինձ։

Խորթ ծնողներս Եհովայի վկաներ են, ես նույնպես։ Ամենալավ նվերը, որ ստացել եմ նրանցից, Աստվածաշնչի ճշմարտություններն են։ Ինձ միշտ մխիթարում են Սաղմոս 27։10–ում գրված խոսքերը. «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ»։ Հենց այդպես է եղել իմ պարագայում։ Կարող եմ ասել, որ որդեգրված լինելը դրական ազդեցություն էլ է թողել ինձ վրա։ Օրինակ՝ ինձ միշտ հետաքրքրում է, թե մարդիկ ինչ անցյալ են ունեցել և ինչպիսի ապրելակերպ ունեն հիմա։ Պատճառը գուցե այն է, որ ես չեմ ճանաչում իմ իսկական ծնողներին։ Շատ եմ սիրում մարդկանց, ինչը կարևոր է հատկապես քարոզչական գործում։ Երբ նրանց հետ խոսում եմ Աստվածաշնչից, ինքնահարգանքի զգացում եմ ունենում և հասկանում եմ, որ կյանքս իմաստով է լցված։ Հենց ընկճվում եմ, դուրս եմ գալիս տանից ու գնում եմ քարոզելու։ Մարդկանց աստվածաշնչյան ճշմարտությունները սովորեցնելիս զգում եմ, որ կարող եմ մտերմանալ նրանց հետ։ Բոլորն էլ հետաքրքիր կյանք ունեն, և ես սիրով լսում եմ նրանց պատմությունները։

[շրջանակ/​նկարներ 17-րդ էջի վրա]

Ծնողի մահվան պատճառած ցավը

«Երբ հայրս մահացավ, ինձ անպաշտպան էի զգում։ Այն անձնավորությունը, ով ամեն բան գիտեր և կարող էր իմ կյանքում առաջացած ցանկացած խնդիր լուծել, այլևս չկար»։

Պատմում է Անժելա Ռատգերզը, Ավստրալիա

ՀՈՐՍ վիրահատեցին ու պալատ տարան։ Բժիշկը մոտեցավ մեզ ու ասաց, որ ավելին հնարավոր չէ անել։ Մայրս տագնապած սկսեց ավելի շատ հարցեր տալ բժշկին, եղբայրս ուշագնաց եղավ, իսկ ես զգացական ծանր վիճակում էի, ասես աշխարհը գլխիս փուլ եկավ։ Վեց ամիս անց հայրս մահացավ։ Այդ ժամանակ ես պատանի էի։

Արդեն անցել է տասը տարի։ Անտանելի դժվար օրեր եմ ունեցել։ Ուզում էի, որ ընկերներս մտնեին իմ դրության մեջ, բայց միևնույն ժամանակ չէի ուզում, որ խղճան ինձ ու անընդհատ տառապելիս տեսնեն։ Ջանում էի ցույց չտալ իմ զգացմունքները, սակայն հասկանում էի, որ եթե սովորականի պես նրանց հետ շփվեմ, կնշանակի, որ իմ կյանքում արդեն ամեն բան նորմալ է, ինչը իրականում այդպես չէր։ Այսօր եմ գիտակցում, որ անմտորեն եմ վարվել, և ընկերներս համբերատար են եղել իմ նկատմամբ։

Ինձ նաև տանջում է մեղավորության զգացումը։ Երանի ավելի հաճախ հորս ասեի՝ սիրում եմ քեզ, երանի ավելի շատ գրկեի նրան, ավելի շատ ժամանակ անցկացնեի նրա հետ։ Թեև գիտեմ, որ նա չէր ուզի, որ ես այդպես մտածեմ, սակայն, միևնույն է, այդ մտքերը դեռ անհանգստացնում են ինձ։

Ես Եհովայի վկա եմ, և Աստվածաշնչի վրա հիմնված հարության հույսն անչափ մխիթարում է ինձ (Հովհաննես 5։28, 29)։ Փորձում եմ պատկերացնել, որ հայրս ճանապարհորդության է գնացել և մի օր տուն է վերադառնալու, պարզապես հայտնի չէ, թե կոնկրետ երբ։ Սակայն երբ հայրս մահացավ, ուզում էի, որ հենց հիմա հետ գա։ Տարօրինակ է, բայց երբ մարդիկ ասում էին՝ հայրդ հարություն կառնի, չէի մխիթարվում։ Ես ուզում էի, որ նա հենց այդ պահին կյանքի վերադառնար։ Բայց այն միտքը, որ նա ճանապարհորդության է գնացել, օգնում էր ինձ սպասելու և հասկանալու, որ չեմ կարող նրան հենց այդ պահին տեսնել. նա հարություն կառնի ապագայում։ Այդպես կարողանում էի տոկալ։

Հավատակիցներս շատ են աջակցել ինձ։ Հիշում եմ, որ մի օր նրանցից մեկն ասաց, որ թեև անհարմար է զգում հորս մահվան մասին խոսել, բայց միշտ մտածում է իմ և ընտանիքիս մասին։ Այդ խոսքերն ինձ շատ քաջալերեցին։ Եվ երբ օրեր շարունակ ոչ ոք ինձ հետ չէր խոսում այդ թեմայի շուրջ, համոզված էի, որ նրանք մտածում են իմ մասին։ Դա մեծ նշանակություն ուներ ինձ համար։

Հորս մահից չորս ամիս անց մայրս սկսեց մասնակցել քարոզչությանը։ Տեսնում էի, որ նա ուրախություն է ստանում ծառայելուց։ Ուստի ես էլ սկսեցի ծառայել։ Զարմանալի է, բայց ուրիշներին օգնելով՝ կարողանում ես օգնել նաև քեզ ու հաղթահարել քո խնդիրները։ Ծառայությունը զորացնում է իմ հավատը Եհովայի Խոսքի հանդեպ և օգնում է, որ չկենտրոնանամ իմ վշտի վրա ու մտածեմ նաև ուրիշների մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը