Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/12 էջ 21–23
  • Ինչո՞ւ ասացի այդ բանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ ասացի այդ բանը
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ՊԱՏԱՀՈՒՄ
  • ԻՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԱՆՄՏԱԾՎԱԾ ԲԱՆ ԵՍ ԱՍՈՒՄ
  • ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԼԵԶՈՒՆ
  • Սոդոմի և Գոմորի կործանումը
    2008 Դիտարան
  • Հիսուսը հրաշքով բուժումներ է անում
    2008 Դիտարան
  • Պետրոսը ուրանում է Հիսուսին
    2008 Դիտարան
  • Հիսուսը դիմադրեց փորձությանը
    2009 Դիտարան
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 1/12 էջ 21–23

Երիտասարդները հարցնում են

Ինչո՞ւ ասացի այդ բանը

Այս հոդվածը կօգնի քեզ իմանալու

ԻՆՉՈՒ ես անմտածված խոսում

ԻՆՉ անել, երբ սայթաքում ես

ԻՆՉՊԵՍ կառավարել լեզուն

«Սովորաբար կարողանում եմ կառավարել լեզուս, բայց երբեմն ասում եմ բաներ, որ չպետք է ասեի ու հետո ամոթից ուզում եմ գետինը մտնել»։ Չեյս

«Երբեմն ասում եմ բաներ, որ գուցե բոլորի մտքով էլ անցնում են, բայց բարձրաձայն պետք չէ ասել։ Պահո՜»։ Ալի

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ՊԱՏԱՀՈՒՄ

Գլխավոր համար։ «Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում, նա կատարյալ մարդ է» (Հակոբոս 3։2)։ Այսինքն՝ ոչ ոք կատարելապես չի կարող կառավարել իր լեզուն։ Անետիa նման՝ շատերն են զգում, որ կարող են պահի ազդեցության տակ անմտածված խոսքեր թռցնել բերանից։

Իրական դեպք։ «Ընկերուհիս ցանկացավ վերցնել իմ շորերից մի քանիսը, որոնցից ուզում էի ազատվել։ Առանց մտածելու՝ ասացի. «Չեմ կարծում, որ քո վրայով կլինի»։ Իսկ նա ասաց. «Ի՞նչ, ուզում ես ասել, որ չա՞ղ եմ»» (Քորին)։

Որպեսզի հասկանաս, թե դու ինչու ես ժամանակ առ ժամանակ անմտածված խոսում, փորձիր հետևյալը։

● Նշիր քո թույլ կողմը։

․․․․․ Հաճախ խոսում եմ, երբ ջղայնացած եմ

․․․․․ Հաճախ խոսում եմ առանց մտածելու

․․․․․ Հաճախ խոսում եմ առանց լսելու

․․․․․ Ուրիշ ․․․․․

Օրինակ։ «Ես չափից շատ կատակներ անելու սովորություն ունեմ, և երբեմն մարդիկ ինձ սխալ են հասկանում» (Ալեքսիս)։

● Նշիր, թե ավելի շատ ում հետ ես անմտածված խոսում։

․․․․․ Ծնող

․․․․․ Եղբայր/քույր

․․․․․ Ընկեր

․․․․․ Ուրիշ ․․․․․

Օրինակ։ «Ցավալի է, բայց ինձնից հաճախ նեղանում են հենց այն մարդիկ, ում ամենաշատն եմ սիրում,— ասում է 20-ամյա Քրիստինը,— կարծում եմ՝ պատճառն այն է, որ նրանց ներկայությամբ ավելի ազատ եմ զգում»։

ԻՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԱՆՄՏԱԾՎԱԾ ԲԱՆ ԵՍ ԱՍՈՒՄ

Գլխավոր համար։ «Հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում» (Հռոմեացիներ 14։19)։ Այս խորհրդին հետևելու կերպերից մեկը ներողություն խնդրելն է։

Իրական դեպք։ «Մայրս մահացավ, երբ տասը ամսական էի։ Հայրս երբեք ինձնով չի հետաքրքրվել։ Ինձ մեծացրել են մորաքույրս և նրա ամուսինը։ Մի օր, երբ մոտ 10 տարեկան էի, ինձ շատ միայնակ զգացի ու ջղայնացա, որ մայրս մահացել է և ուզում էի ինչ-որ մեկին մեղադրել։ Երբ մորաքույրս խնդրեց իրեն օգնել, սկսեցի գոռգոռալ ու բերանիցս թռցրի. «Ես ատում եմ քեզ։ Դու իմ իսկական մայրը չես»։ Մորաքրոջս դեմքը այլայլվեց։ Նա գնաց իր ննջասենյակ, փակեց դուռը ու սկսեց լաց լինել։ Ես շատ վատ զգացի։ Նա հոգ էր տարել իմ մասին, ամեն բան արել էր ինձ համար, իսկ ես ստոր ձևով վարվեցի։ Նրա ամուսինը զրուցեց ինձ հետ և լեզուն կառավարելու վերաբերյալ սուրբգրային համարներ կարդաց։ Հետո անկեղծորեն ներողություն խնդրեցի։ Հասկացա, որ սխալը ես եմ» (Քերըն)։

Ստորև գրի առ մեկ պատճառ, թե ինչու գուցե դժվար լինի ներողություն խնդրել։

․․․․․

Ինչո՞ւ ներողություն խնդրելով գուցե ավելի լավ զգաս։

․․․․․

Բանալի։ Կարդա՛ Առակներ 11։2 և Մատթեոս 5։23, 24 համարները։

Ինչ խոսք, ավելի լավ է կանխել տհաճ իրավիճակը, որպեսզի ներողություն խնդրելու կարիք չլինի։ Ինչպե՞ս։

ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԼԵԶՈՒՆ

Գլխավոր համար։ «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Ահա մի քանի առաջարկներ, որոնք կօգնեն քեզ կիրառելու այս խորհուրդը։

Կարդա հետևյալ սուրբգրային համարները և տես, թե դրանցից յուրաքանչյուրը որ առաջարկին է համապատասխանում։

Առակներ 12։16 □

Առակներ 17։14 □

Առակներ 26։20 □

Ժողովող 7։9 □

Փիլիպպեցիներ 2։3 □

1 «Ամեն ինչ սրտիդ մոտ մի՛ ընդունիր։ Եթե այդպես վարվես, շուտ չես վիրավորվի» (Դանետ)։

2 «Երբ ուզում եմ մի քանի րոպե մենակ լինել և մտքերս ի մի բերել, գնում եմ զբոսնելու» (Բրիլ)։

3 «Երբ պատանի էի, կարծում էի, որ ամեն խոսքին պետք է պատասխան տամ, բայց հասկացա, որ չարժե փոքր բանը մեծ բան դարձնել» (Սիլիա)։

4 «Եթե մեկը գոռալով է քեզ հետ խոսում, իսկ դու չես արձագանքում, ի վերջո նա հանձնվում է։ Եղիր համբերատար և կրակի վրա յուղ մի լցրու» (Քերըն)։

5 «Լինում են պահեր, երբ ինչ-որ մեկը ինձ ջղայնացնում է։ Մտքումս արդեն գիտեմ, թե ինչ պետք է ասեմ, բայց երբ մի քիչ սպասում եմ, հասկանում եմ, որ ասածներս անօգուտ կլինեին։ Մի բան եմ սովորել. անմիջապես չարձագանքել» (Չարլզ)։

«Երիտասարդները հարցնում են» խորագրից տարբեր լեզուներով այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։

[ծանոթագրություն]

a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

[շրջանակ/նկարներ 22-րդ էջի վրա]

Ալի—Մի բան ասելուց առաջ ինքս ինձ հարցնում եմ. «Այդպես ավելի լա՞վ կլինի։ Ի՞նչ ազդեցություն կունենան ասածներս դիմացինի վրա»։ Եթե կասկածում ես՝ ասել, թե ոչ, ուրեմն չպետք է ասել։

Չեյս—Երբ ինչ-որ բան եմ ուզում ասել, փորձում եմ պատկերացնել, թե ասածներս ինչպես կազդեն ներկաների վրա։ Ինձ թվում է՝ մեծանալով ավելի լավ եմ կարողանում կառավարել լեզուս։ Շատ բան փորձով ես սովորում։

[շրջանակ 23-րդ էջի վրա]

ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ

Քանի որ ոչ ոք կատարյալ չէ և ինչպես գրել է Հակոբոսը, «բոլորս էլ հաճախ ենք սխալվում», զրուցիր ծնողներիդ հետ և հարցրու, թե ինչպես է նրանց հաջողվել կառավարել իրենց լեզուն (Հակոբոս 3։2)։

[նկար 22-րդ էջի վրա]

«Երբ ատամի մածուկը դուրս ես սեղմում, չես կարող հետ լցնել։ Երբ անմտածված խոսքեր ենք ասում, չենք կարող դրանք «հետ լցնել»» (Ջեյմս)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը