Քննարկեք ընտանիքով
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼ Ադամից ու Եվայից
ԵՐԲԵՎԷ ՑԱՆԿԱՑԵ՞Լ ԵՍ ՎԵՐՑՆԵԼ ՄԻ ԲԱՆ, ՈՐԸ ՔԵԶ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ։
• Ներկիր նկարները։ • Կարդա աստվածաշնչյան համարները և բացատրիր դրանք բաց թողնված տեղերը լրացնելիս։ • Գտիր թաքնված բաները՝ 1) կրիան և 2) գորտը։
ԾՆՆԴՈՑ 3։4 ․․․․․
ՀԵՏՈ ԱՍՏՎԱԾ ՀԱՐՑՐԵՑ ՆՐԱՆՑ, ԹԵ ԱՐԴՅՈՔ ԿԵՐԵԼ ԵՆ ԾԱՌԻ ՊՏՈՒՂԸ։ ԾՆՆԴՈՑ 3։11։
ԾՆՆԴՈՑ 3։12 ․․․․․
ԾՆՆԴՈՑ 3։13 ․․․․․
ՔԱՆԻ ՈՐ ԱԴԱՄՆ ՈՒ ԵՎԱՆ ԳՈՂԱՑԱՆ ԱՍՏԾՈՒՑ, ՆԱ ՊԱՐՏԵԶԻՑ ԴՈՒՐՍ ԱՐԵՑ ՆՐԱՆՑ։ ԵՎ ՆՐԱՆՔ ԲՌՆԵՑԻՆ ՄԱՀՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ։ ԾՆՆԴՈՑ 3։14–24։
Ինչո՞ւ պետք է Ադամն ու Եվան պատվեին Աստծուն՝ նրան հնազանդվելով։
ԲԱՆԱԼԻ։ Հայտնություն 4։11։
Ի՞նչ եղավ գողության հետևանքը։
ԲԱՆԱԼԻ։ Հռոմեացիներ 5։12։
Ի՞նչ ես սովորում այս պատմությունից։
Ի՞նչ ես կարծում։
Ո՞վ էր խոսում օձի միջոցով։
ԲԱՆԱԼԻ։ Հայտնություն 12։9։
Հավաքիր ու սովորիր
Կտրիր, ծալիր ու պահիր
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏ 18 ՀՈՎՍԻԱ
ՀԱՐՑԵՐ
Ա. Հովսիան թագավոր դարձավ ․․․․․ տարեկանում և իշխեց ․․․․․ տարի։
Բ. Ո՞ր երկու մարգարեներն են լավ ազդեցություն թողել Հովսիայի վրա։
Գ. Տաճարում ի՞նչ գտավ քահանան, երբ Հովսիան պատվիրեց բանվորներին վերանորոգել «Եհովայի տունը»։
[աղյուսակ]
Մ.թ.ա. 4026 Ադամի արարումը
Ապրել է մ.թ.ա. մոտ 650 թ.-ին
Մ.թ. 1
Մ.թ. 98 Գրվել է Աստվածաշնչի վերջին գիրքը
[քարտեզ]
Վերացրեց այս ցեղերի քաղաքների քանդակված կուռքերը (2 Տարեգրություն 34։6, 7)
Նեփթաղիմ
Մանասե
Եփրեմ
Շմավոն
ՀՈՎՍԻԱ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Չնայած նրա հայրը՝ Ամոնը, չար մարդ էր, բայց Հովսիան «արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում» (2 Տարեգրություն 34։2)։ Նա լսեց նրանց, ովքեր սիրում էին Աստծուն, ոչ թե նրանց, ովքեր վատ ընկերակցություն էին իր համար։ Խոնարհություն և ճշմարիտ երկրպագության հանդեպ գնահատանք դրսևորելու շնորհիվ նա արժանացավ Աստծու հաճությանը (2 Թագավորներ 22։19; 23։24, 25)։
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ա. 8, 31 (2 Տարեգրություն 34։1)։
Բ. Երեմիան ու Սոփոնիան (Երեմիա 1։1, 2; Սոփոնիա 1։1)։
Գ. Մովսեսի գրած «Օրենքի գիրքը» (2 Տարեգրություն 34։14–18)։
Ազգեր ու երկրներ
3. Մեր անուններն են՝ Սաշ (9 տարեկան) և Ռոզետ (8 տարեկան)։ Մենք ապրում ենք Ռուանդայում։ Քանի՞ Եհովայի վկա է ապրում Ռուանդայում։ 19000, 47500, թե՞ 77500։
4. Ո՞ր կետն է ցույց տալիս, թե մենք որտեղ ենք ապրում։ Շրջանակի մեջ վերցրու այդ կետը, հետո նշիր, թե որտեղ ես դու ապրում և տես, թե որքան հեռու է Ռուանդան քո երկրից։
Ա
Բ
Գ
Դ
Առաջադրանք՝ երեխաներին
Կարո՞ղ ես այս ամսագրում գտնել բերված նկարները։ Քո բառերով ասա, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր նկարում։
«Քննարկեք ընտանիքով» խորագրի լրացուցիչ օրինակներ կարող եք տպել www.pr2711.com վեբ կայքից։
● Պատասխանները գտնվում են 10-րդ էջում։
30 Եվ 31 ԷՋԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
1. Կրիան 6-րդ տեսարանում է։
2. Գորտը 1-ին տեսարանում է։
3. 19 000։
4. Բ։