Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 8/13 էջ 12–13
  • Պե՞տք է հավատալ Երրորդությանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պե՞տք է հավատալ Երրորդությանը
  • 2013 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀԻՍՈՒՍՆ ԱՍՏՎԱ՞Ծ Է
  • ԻՆՉ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼ
  • Ինչպե՞ս է ձևավորվել Երրորդության ուսմունքը
    Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Արդյո՞ք, Երրորդությունը Աստվածաշնչի հստակ ուսմունք է
    Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
    Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Աստված Երրորդությո՞ւն է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 8/13 էջ 12–13

Պե՞տք է հավատալ Երրորդությանը

Ավելի քան երկու միլիարդ մարդ քրիստոնեություն է դավանում։ Շատերը պատկանում են այնպիսի եկեղեցիների, որտեղ Երրորդության ուսմունքն են սովորեցնում, ըստ որի՝ Հայրը, Որդին և սուրբ ոգին մեկ Աստված են համարվում։ Ինչպե՞ս Երրորդության ուսմունքը պաշտոնապես ընդունվեց եկեղեցիներում։ Արդյո՞ք այն ներդաշնակ է Աստվածաշնչին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ գրությունը ավարտվել է մ.թ. առաջին դարում։ Դրանից ավելի քան երկու դար անց՝ 325թ.-ին, Փոքր Ասիայի Նիկիա քաղաքում (այսօր՝ Իզնիք, Թուրքիա) ժողով գումարվեց, որտեղ քննարկվեցին հարցեր, որոնք հետագայում նպաստեցին Երրորդության ուսմունքի ձևավորմանը։ Ըստ «Նոր կաթոլիկական հանրագիտարանի»՝ Նիկիայի ժողովը առաջին անգամ պաշտոնապես հաստատեց հավատո հանգանակը, որում բերվում էին «քրիստոնեական ուղղափառության», այդ թվում նաև Աստծու և Քրիստոսի ունեցած դիրքերի վերաբերյալ սահմանումները։ Ինչո՞ւ Աստվածաշունչը գրվելուց դարեր անց մարդիկ անհրաժեշտ համարեցին քննարկել Աստծու և Քրիստոսի ունեցած դիրքերը։ Մի՞թե Աստվածաշունչը հստակ տեղեկություններ չի հայտնում այս կարևոր հարցի մասին։

ՀԻՍՈՒՍՆ ԱՍՏՎԱ՞Ծ Է

Երբ Կոստանդինը դարձավ Հռոմի կայսր, քրիստոնյաները տարբեր կարծիքներ ունեին, թե ինչ դիրք ունեն Աստված և Քրիստոսը։ Հիսուսն Աստվա՞ծ է, թե՞ ստեղծված է Աստծու կողմից։ Խնդիրը լուծելու նպատակով Կոստանդինը եկեղեցիների առաջնորդներին հավաքեց Նիկիայում, բայց ոչ թե այն պատճառով, որ նրան ճշմարտությունն էր հետաքրքրում, այլ, որ նա չէր ցանկանում՝ կրոնը պառակտի իր կայսրությունը։

«Մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ» (Ա Կորնթացիներին 8։6, Էջմիածնի հրատ.)

Կոստանդինը այնտեղ հավաքված եպիսկոպոսներին պատվիրեց, որ ընդհանուր հայտարարի գան, սակայն՝ ապարդյուն։ Այնուհետև նա առաջարկեց, որ ժողովը ընդունի այն գաղափարը, թե Հիսուսն ու իր Հայրը «համագո են» (մեկ էություն)։ Այս ոչ սուրբգրային, հունական փիլիսոփայության գաղափարը հիմք հանդիսացավ Երրորդության ուսմունքի ձևավորմանը, որը հետագայում մտավ եկեղեցիների հավատո հանգանակ։ Չորրորդ դարի վերջում Երրորդությունը իր ձևակերպումը ստացավ. աստվածության մեջ ներգրավվեց նաև սուրբ ոգին։

ԻՆՉ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼ

Հիսուսն ասաց, որ «ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը.... ճշմարտությամբ» (Հովհաննես 4։23)։ Այդ ճշմարտությունը գրված է Աստվածաշնչում (Հովհաննես 17։17)։ Աստվածաշունչը սովորեցնո՞ւմ է, թե Հայրը, Որդին և սուրբ ոգին եռանձնյա Աստված են։

Աստվածաշնչում նույնիսկ չկա «երրորդություն» բառը։ Հիսուսը երբեք չասաց, թե ինքը Աստծուն հավասար է։ Փոխարենը՝ նա երկրպագում էր Աստծուն (Ղուկաս 22։41–44)։ Բացի այդ, հարություն առնելուց հետո Հիսուսն իր հետևորդներին կոչեց «իմ եղբայրներ» (Մատթեոս 28։10)։ Մի՞թե նրանք ամենակարող Աստծու եղբայրներն էին։ Ո՛չ։ Սակայն հավատալով Հիսուսին՝ Աստծու անդրանիկ Որդուն, նրանք նույնպես դարձան մեկ Հոր որդիներ (Գաղատացիներ 3։26)։ Այժմ համեմատենք աստվածաշնչյան մի քանի համարներ Նիկիական հավատո հանգանակի հետևյալ խոսքերի հետ։

Ինչ է ասվում հանգանակում

«Հավատում ենք.... մի Տեր Հիսուս Քրիստոսին՝.... [որը] Հոր էությունից [է]։ Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց»։

Ինչ է ասում Աստվածաշունչը

  • «Իմ Հայրը մեծ է, քան ես [Հիսուսը]» (Յովհաննէս 14։28)a։

  • «Ես [Հիսուսը] բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը» (Յովհաննէս 20։17)։

  • «Մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան» (Ա Կորնթացիներին 8։6)։

  • «Օրհնեա՜լ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի» (Ա Պետրոս 1։3)։

  • «Այսպէս է ասում Ամէնը [Հիսուսը].... Աստծու արարածների Սկիզբը (Յայտնութիւն 3։14)b։

a Շեղագիրը մերն է։ Այս մեջբերումները վերցված են Աստվածաշնչի Էջմիածնի հրատարակությունից։

b «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում կարելի է գտնել հետևյալ երկու թեմաները՝ «Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին» և «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը»։ Այդ գիրքը կարող եք ձեռք բերել Եհովայի վկաներից կամ կարդալ օնլայն www.pr2711.com վեբ կայքում։

ԿԱՐՃ ՓԱՍՏԵՐ

  • «Նիկիական հանգանակը ընդունվել է ոչ թե Նիկիայի (325թ.).... այլ Կոստանդնուպոլսի առաջին տիեզերական ժողովի ժամանակ (381թ.)» (The New Westminster Dictionary of Church History)։

  • «325թ.-ին Նիկիայի տիեզերական ժողովն ընդունեց հավատո դավանանքի պարտադիր բանաձև [հետագայում հիմք եղավ Երրորդության ուսմունքի համար], ըստ որի՝ Որդին «համագո է.... Հորը»» (Encyclopædia Britannica)։

Նիկիայի առաջին տիեզերական ժողովը հիմք նախապատրաստեց Երրորդության ուսմունքի համար

«Նոր Կտակարանում, ինչպես նաև ամբողջ Աստվածաշնչում Երրորդության կամ եռանձնյա աստվածության վերաբերյալ ակնարկ իսկ չկա» (Encyclopædia Britannica)։

«Առաջին դարի քրիստոնյաները Երրորդություն չէին դավանում.... և այդ ուսմունքը չուներ հստակ ձևակերպում երկրորդ դարի վերջում» (Library of Early Christianity—Gods and the One God)։

«Երրորդության ուսմունքը ձևակերպելու համար [կաթոլիկ] եկեղեցին ստիպված եղավ հորինել նոր տերմիններ՝ օգտվելով փիլիսոփայական գաղափարախոսություններից» (Catechism of the Catholic Church)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը