Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 8/14 էջ 12–13
  • Ուիլյամ Ուիստոն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուիլյամ Ուիստոն
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՈՒԻՍՏՈՆԻ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ
  • ՀՌՉԱԿԱՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ ԴԱՐՁԱՎ ՎՏԱՐԱՆԴԻ
  • Բովանդակություն
    2014 Արթնացե՛ք
  • Անհավանակա՞ն է, որ Հովսեպոսը գրած լինի
    2013 Դիտարան
  • Թոմաս Էմլին. Աստծուն հայհոյո՞ղ, թե՞ ճշմարտության պաշտպան
    2014 Դիտարան
  • Հավիտենական կյանք երկրի վրա. կորած հույսը գտնվում է
    2009 Դիտարան
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 8/14 էջ 12–13
Ուիլյամ Ուիստոն

ՀՌՉԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Ուիլյամ Ուիստոն

Ուիլյամ Ուիստոնը եղել է գիտնական, մաթեմատիկոս, հոգևորական, գրող, նաև համագործակցել է անգլիացի ֆիզիկոս ու մաթեմատիկոս Իսահակ Նյուտոնի հետ։ Նյուտոնից հետո՝ 1702թ.-ին, Ուիստոնը դարձավ մաթեմատիկայի՝ Լուկասյան պրոֆեսոր (Քեմբրիջի համալսարան, Անգլիա)։ Այս կոչումը ստանում են գիտության և տեխնոլոգիայի բնագավառի նշանավոր անձինք։

ՈՒԻՍՏՈՆԸ հայտնի է շատերին, հատկապես Աստվածաշունչ ուսումնասիրող մարդկանց նրանով, որ անգլերեն է թարգմանել առաջին դարի հրեա պատմագիր Հովսեպոս Փլավիոսի աշխատությունները։ Հովսեպոսի գործերը մեզ շատ բան են հայտնում հրեաների պատմության և առաջին դարի քրիստոնյաների կյանքի մասին։

ՈՒԻՍՏՈՆԻ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ

Ուիստոնը եղել է բացառիկ ունակությունների տեր անձնավորություն և ուսումնասիրություններ է արել տարբեր բնագավառներում, հատկապես գիտության ու կրոնի ոլորտում։ Նա համոզված էր, որ արարչագործության մասին աստվածաշնչյան արձանագրությունը ճշգրիտ է, և որ բնության մեջ եղած կարգուկանոնը, ճշգրտությունը և գեղեցկությունը վկայում են գերմարդկային կարողություններ ունեցող Ճարտարապետի մասին։

Բացի այդ, Ուիստոնը կարծում էր, որ քրիստոնյա աշխարհի եկեղեցիները բաժանվել են, և առաջ են եկել բազմաթիվ ուղղություններ, քանի որ հոգևորականությունը շեղվել է Աստվածաշնչից՝ հետևելով ոչ սուրբգրային ուսմունքների, ինչպես նաև եկեղեցական խորհուրդների և եկեղեցու հայրերի հիմնած ավանդույթներին։

Ուիստոնը ընդունում էր, որ Աստվածաշունչը ճշմարտությունն է հայտնում հոգևոր հարցերի վերաբերյալ, ուստի մերժեց դժոխքի կրակներում հավիտյան չարչարվելու գաղափարը։ Նա համարում էր, որ այդ ուսմունքը անհեթեթ է ու դաժան և անարգում է Աստծուն։ Սակայն եկեղեցու հետ նրա ունեցած տարաձայնությունների հիմնական պատճառն այն էր, որ նա մերժում էր Երրորդության ուսմունքը։ Ըստ այդ ուսմունքի՝ Հայրը, Որդին և սուրբ ոգին իրար հավասար անձնավորություններ են, և երեքն էլ հավիտյան գոյություն ունեն, բայց կա ոչ թե երեք աստված, այլ մեկ։

ՀՌՉԱԿԱՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ ԴԱՐՁԱՎ ՎՏԱՐԱՆԴԻ

Խոր հետազոտություններ կատարելուց հետո Ուիստոնը եկավ այն եզրակացության, որ վաղ քրիստոնյաները չեն սովորեցրել Երրորդության ուսմունքը, այլ որ այդ ուսմունքը ձևավորվել է հետագայում, երբ հեթանոսական փիլիսոփայությունը ներթափանցել է քրիստոնեությունa։ Ուիստոնի ընկերները զգուշացրել էին նրան, թե ինչ վտանգներ կարող են լինել, եթե նա հրատարակի իր հետազոտության արդյունքները։ Սակայն Ուիստոնը չէր կարող անտեսել այն փաստը, որ մարդիկ սխալ էին ներկայացնում Հիսուսին, որն իրականում Աստծու Որդին է և ստեղծված էակ։

Այն ժամանակ Քեմբրիջի համալսարանում պաշտոնից հեռացնում էին ցանկացած մարդու, ով անգլիկան եկեղեցու ուսմունքներին հակառակ գաղափարներ էր սովորեցնում։ Դա նշանակում էր, որ Ուիստոնը կարող էր կորցնել իր պաշտոնը։ Այդուհանդերձ, նա լուռ չմնաց՝ ի տարբերություն Նյուտոնի, որը նույնպես վստահ էր, որ Երրորդության ուսմունքը սխալ է, սակայն բացեիբաց չէր արտահայտում իր տեսակետը։ Ուիստոնը գրել է. «Աշխարհիկ ոչ մի ձգտում.... չի կարող լռեցնել ինձ»։

Ուիստոնը՝ «հռչակավոր ակադեմիկոսը, դարձավ վտարանդի», քանի որ չցանկացավ փոխզիջումների գնալ իր համոզմունքների հարցում

1710թ.-ին Ուիստոնին հեռացրին Քեմբրիջի համալսարանից։ Ուիստոնը՝ «հռչակավոր ակադեմիկոսը, դարձավ վտարանդի», քանի որ չցանկացավ փոխզիջումների գնալ իր համոզմունքների հարցում։ Նույնիսկ այդ ժամանակ նա չլռեց։ Այն ընթացքում, երբ նրան հերետիկոսության մեջ էին մեղադրում, նա գրեց էսսեների մի շարք՝ «Նախնական քրիստոնեության վերածնունդը» վերնագրով։ «Նախնական քրիստոնեություն» ասելով՝ նա նկատի ուներ վաղ քրիստոնեությունը, որ դավանում էին Հիսուսի՝ առաջին դարի հետևորդները։ Հետագայում Ուիստոնը հիմնեց նախնական քրիստոնեությանը թիկունք կանգնող ընկերություն, որի անդամները հավաքվում էին Լոնդոնի իր բնակարանում։

Թեև Ուիստոնը կորցրեց պրոֆեսորի կոչումը և որոշ ժամանակ ֆինանսական խնդիրներ ունեցավ, նա շարունակեց գրել իր աշխատությունները և դասախոսություններ կարդալ Լոնդոնի սրճարաններում։ 1737թ.-ին Ուիստոնը հրապարակեց Հովսեպոսի գործերի թարգմանությունը, որպեսզի օգնի մարդկանց ավելի լավ պատկերացնելու, թե ինչպիսին էր կյանքը այն ժամանակ, երբ հիմք դրվեց քրիստոնեությանը։ Այդ աշխատությունը լույս է տեսնում մինչ օրս։

Ուիստոնի համարձակ, բայց շատերի համար անընդունելի դիրքորոշման պատճառով այսօր շատերը նրան համարում են «արտասովոր անձնավորություն», ինչպես նշում է գրող Ջեյմս Ֆորսը։ Մինչդեռ մյուսները հիանում են այն բանով, որ նա հրաշալի աստվածաշնչագետ էր, անկեղծորեն փնտրում էր կրոնական ճշմարտությունը և ապրում էր իր համոզմունքների համաձայն։

a Աստվածաշունչը հստակ բնութագրում է Աստծուն։ Ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել www.jw.org/hy-armn վեբ կայքում։ Տե՛ս ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ։

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ուիլյամ Ուիստոնը (1667–1752) Իսահակ Նյուտոնի համագործակիցն էր։ Ուիստոնը և Նյուտոնը կրոնական շատ հարցերում ունեին նույն հայացքները։

  • Որոշ ժամանակ Նյուտոնը սիրով աջակցում էր Ուիստոնին կարիերայի մեջ առաջադիմելու հարցում, սակայն հետագայում երես թեքեց նրանից։

  • Ուիստոնը մեղադրվել է հերետիկոսության մեջ, բայց երբեք չի դատապարտվել։

  • «Ուիստոնի աչքի ընկնող հատկություններից մեկը նրա անկեղծությունն էր» (English Versions of the Bible)։

Նա կուրորեն չէր հետևում բազմությանը

Ուիլյամ Ուիստոնի՝ Հովսեպոսի գործերի թարգմանությունը

«Ուիստոնի ժամանակակիցները համարում էին, որ նա ծայրահեղ նախանձախնդիր էր իր կարիերան հանուն սկզբունքների զոհելու հարցում, իսկ Ուիստոնը համարում էր, որ իր ժամանակակիցները չափազանց հեշտ էին հրաժարվում ցանկացած սկզբունքից հանուն սեփական շահի [անձնական առաջխաղացման]» (William Whiston—Honest Newtonian)։

«Գործի դնելով իր գիտական հմտությունները՝ Ուիստոնը ուսումնասիրություններ էր կատարում, խորհրդածում էր և եզրահանգումներ էր անում կրոնական հարցերի վերաբերյալ։ Այն, որ նա դեմ էր Երրորդությանը և պաշտպանում էր նախնական քրիստոնեությունը, շատ ընթերցելու ու խորհրդածելու արդյունք էր» (Ռոբերտ Բրուեն)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը