Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g18 № 2 էջ 15
  • 12 Նպատակներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 12 Նպատակներ
  • 2018 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ
  • ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ
  • Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
  • Ինչպե՞ս կարող եմ հասնել նպատակներիս
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին
    2004 Դիտարան
  • Ինչպես կարող ես հասնել քո հոգևոր նպատակներին
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Պատանինե՛ր, ի՞նչ ուղի կընտրեք կյանքում
    2010 Դիտարան
Ավելին
2018 Արթնացե՛ք
g18 № 2 էջ 15
Պատանին պատրաստում է նախագիծ

Նպատակը կարելի է նմանեցնել նախագծի, որը անխոնջ ջանքերի շնորհիվ իրականություն է դառնում

ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

12 Նպատակներ

Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Նպատակը պարզապես երազանք չէ, մի բան, որ ուղղակի կցանկանայիր լիներ։ Իրական նպատակները պահանջում են պլանավորում, ճկունություն և իհարկե ջանքեր, ջանքեր ու կրկին ջանքեր։

Նպատակները կարող են լինել կարճաժամկետ (դրանց հասնելու համար օրեր կամ շաբաթներ են պետք), միջնաժամկետ (ամիսներ են պետք) և երկարաժամկետ (մեկ տարի կամ ավելի երկար ժամանակ է հարկավոր)։ Երկարաժամկետ նպատակներին հնարավոր է հասնել՝ մի շարք միջանկյալ նպատակներ դնելով։

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Նպատակներին հասնելը կարող է քեզ վստահություն ներշնչել, ամրացնել ընկերական փոխհարաբերություններդ և մեծ ուրախություն պարգևել։

Վստահության զգացում։ Երբ փոքր նպատակներ ես դնում ու հասնում դրանց, լցվում ես վստահությամբ, ինչն էլ օգնում է, որ ավելի մեծ նպատակներ դնես քո առաջ։ Վստահության զգացումն օգնում է նաև ավելի հեշտությամբ դիմագրավել առօրյա դժվարությունները, ինչպես, օրինակ, հասակակիցների ճնշումը։

Ընկերություն։ Սովորաբար հաճելի է շփվել այն մարդկանց հետ, ովքեր ողջամտության սահմաններում նպատակասլաց են, այսինքն՝ գիտեն՝ ինչ են ուզում և պատրաստ են ջանքեր թափել դրա համար։ Բացի այդ, ընկերությունն ամրացնելու լավագույն կերպերից մեկը միևնույն նպատակի ձգտելն ու դրա համար ջանքեր թափելն է։

Երջանկություն։ Երբ նպատակներ ես դնում և հասնում դրանց, բավարարվածության զգացում ես ունենում։

«Շատ եմ սիրում նպատակներ դնել։ Դրանք օգնում են, որ զբաղված մնաս և կյանքում որոշակի ձգտում ունենաս։ Իսկ երբ հասնում ես քո դրած նպատակին, հաճելի զգացողություն ես ունենում և հետ նայելով՝ ասում ես. «Ա՜յ քեզ բան, հաջողվեց։ Ես հասա նրան, ինչ նպատակադրել էի»» (Քրիստոֆեր)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի» (Ժողովող 11։4)։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Հետևյալ քայլերը կօգնեն, որ նպատակներ դնես և հասնես դրանց։

Նշիր նպատակներդ։ Քեզ համար հասանելի նպատակների ցուցակ կազմիր և դասավորիր դրանք ըստ առաջնահերթության. նշիր, թե առաջինը որ նպատակի ուղղությամբ ես ուզում աշխատել, ապա երկրորդը, երրորդը և այդպես շարունակ։

Պլանավորիր։ Յուրաքանչյուր նպատակի համար՝

  • ողջամիտ վերջնաժամկետ սահմանիր,

  • նշիր՝ ինչ քայլեր են անհրաժեշտ,

  • մտածիր, թե ինչ խոչընդոտներ կլինեն, և ինչպես կարող ես հաղթահարել դրանք։

Գործիր։ Սկսելու համար կարիք չկա պլանավորել ամեն մի մանրուք։ Հարցրու ինքդ քեզ. «Ո՞րն է առաջին քայլը, որ կարող եմ անել իմ դրած նպատակին հասնելու համար»։ Ապա արա այդ քայլը։ Յուրաքանչյուր քայլ անելուց հետո, նշում արա, որ հստակ տեսնես՝ ինչ հաջողությունների ես հասել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը