Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 50
  • Երկու խիզախ կանայք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երկու խիզախ կանայք
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Նոր առաջնորդ և երկու խիզախ կանայք
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»
    2015 Դիտարան
  • Հավատով՝ Բարակը ցիրուցան արեց մի հզոր բանակ
    2003 Դիտարան
  • Թող պատրաստակամության ոգիդ փառք բերի Եհովային
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 50

Պատմություն 50

Երկու խիզախ կանայք

ԵՐԲ իսրայելացիները դժվարությունների են հանդիպում, աղաղակում են Եհովային։ Եհովան պատասխանում է նրանց աղոթքներին՝ նրանց օգնելու համար քաջ առաջնորդներ նշանակելով։ Աստվածաշունչը այդ առաջնորդներին կոչում է դատավորներ։ Առաջին դատավորը Հեսուն էր, իսկ նրանից հետո դատավորներ եղան Գոթոնիելը, Ավովդը և Սամեգարը։ Բայց իսրայելացիներին օգնողներից երկուսը կանայք են՝ Դեբորան ու Հայելը։

Դեբորան մարգարեուհի է։ Եհովան նրան ապագայի մասին տեղեկություններ է հաղորդում, իսկ նա, իր հերթին, Եհովայի խոսքերը ժողովրդին է փոխանցում։ Դեբորան նաև դատավոր է։ Նա նստում է բլրաշատ տեղանքում գտնվող մի արմավենու տակ, և մարդիկ իրենց խնդիրները լուծելու համար նրա օգնությանն են դիմում։

Այդ ժամանակ Քանանում թագավորում է Հաբինը։ Նրա տրամադրության տակ են 900 ռազմական կառքեր, իսկ բանակն այնքան հզոր է, որ իսրայելացիներից շատերը ստիպված են Հաբինի ծառաները դառնալ։ Բանակի զորագլուխն է Սիսարան։

Մի օր Դեբորան լուր է ուղարկում Բարակ դատավորին. «Եհովան այսպես է ասել. «Վերցրու 10 000 մարդ և նրանց հետ բարձրացիր Թաբոր լեռը։ Այնտեղ ես Սիսարային քո ձեռքը կմատնեմ, և դու կհաղթես նրան ու նրա բանակին»»։

Բարակը պատասխանում է Դեբորային. «Ես կգնամ այն դեպքում, եթե դու էլ ինձ միանաս»։ Դեբորան գնում է նրա հետ, բայց նաև ասում. «Հաղթանակի համար դու փառքի չես արժանանա, քանի որ Եհովան Սիսարային մի կնոջ ձեռքը պիտի մատնի»։ Այդպես էլ կատարվում է։

Իջնելով Թաբոր լեռից՝ Բարակը դեմ հանդիման է գնում Սիսարայի զինվորներին։ Հանկարծ Եհովան հեղեղ է առաջ բերում, ու թշնամու շատ զինվորներ խեղդվում են։ Բայց Սիսարան, վայր իջնելով իր կառքից, փախչում է։

Կարճ ժամանակ անց նա հասնում է Հայելի վրանը։ Հայելը հրավիրում է նրան իր մոտ և կաթ հյուրասիրում։ Կաթը նինջ է բերում նրա վրա, ու նա շուտով խորը քուն է մտնում։ Ապա Հայելը վերցնում է վրանի ցցերից մեկը ու մխրճում այդ չար մարդու գլխի մեջ։ Ավելի ուշ, երբ Բարակը գալիս է, Հայելը ցույց է տալիս նրան մեռած Սիսարային։ Տեսնո՞ւմ ես, թե Դեբորայի բոլոր ասածներն ինչպես կատարվեցին։

Վերջապես, սպանվում է նաև Հաբին թագավորը, և իսրայելացիները որոշ ժամանակ դարձյալ խաղաղ ու ապահով կյանքով են ապրում։

Դատաւորաց 2։14–22; 4։1–24; 5։1–31։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը