Ինչո՞ւ է մարդը մահանում
8 Եհովա Աստված ցանկանում էր, որ մարդը գեղեցկացնի ամբողջ երկրագունդը, որպեսզի բոլորը վայելեն դրախտը (Ծննդոց 1։28)։
Մարդկությունը կարող էր հավիտյան ապրել, եթե Ադամն ու Եվան հնազանդվեին Եհովային։ Նրանց զգուշացվել էր, որ չուտեն բարու և չարի գիտության ծառից (Ծննդոց 2։15—17)։
9 Հրեշտակներից մեկն ըմբոստացավ և օձին օգտագործեց նրա համար, որպեսզի Ադամն ու Եվան դառնան Աստծուն անհնազանդ (Ծննդոց 3։1—6)։
10 Եվային խաբող հրեշտակը կոչվեց ‘առաջին օձը, Բանսարկու եւ Սատանա’ (Յայտնութիւն 12։9)։
11 Եհովան դրախտից արտաքսեց այդ անհնազանդ զույգին (Ծննդոց 3։23, 24)։
12 Ադամն ու Եվան երեխաներ ունեցան, բայց ընտանիքն ընդհանուր առմամբ երջանիկ չէր (Ծննդոց 3։17, 18)։
13 Ինչպես ասել էր Եհովան, նրանք պետք է ծերանային ու մահանային (Ծննդոց 3։19; Հռովմայեցիս 5։12)։
Ուստի, կենդանիների նման նրանք էլ մահացան։
14 Երկրի վրա ապրող բոլոր հոգիները մահանում են (Ժողովող 3։18—20; Եզեկիէլ 18։4)։