Երգ 138
Եհովա է քո անունը
Աստված ես կենդանի,
Կյանքի դու Արարիչն ես
Ու դարեդար հայտնի ես,
Եհո՛վա, քո անվամբ։
Ամեն ցեղից, ազգից
Խմբվել ենք ու հպարտ ենք,
Անչափ երախտապարտ ենք։
Պատմում ենք ցնծությամբ.
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, Եհո՛վա,
Քեզ պես Աստված չկա,
Դու միակն ես երկնքում, թե
Ամբողջ երկրի վրա։
Դու Ամենակալ Աստված ես,
Պատմենք բոլոր մարդկանց։
Եհո՛վա, Եհո՛վա,
Քեզնից բացի չունենք Աստված։
Դարձնում ես, Հա՛յր, դու մեզ
Այն, ինչ որ կամենում ես,
Ու մենք առաջնորդվում ենք,
Եհո՛վա, քո անվամբ:
Դու ցանկացել ես մեզ
Կոչել քո Վկաները,
Լցվել են մեր սրտերը
Երախտագիտությամբ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, Եհո՛վա,
Քեզ պես Աստված չկա,
Դու միակն ես երկնքում, թե
Ամբողջ երկրի վրա։
Դու Ամենակալ Աստված ես,
Պատմենք բոլոր մարդկանց։
Եհո՛վա, Եհո՛վա,
Քեզնից բացի չունենք Աստված։
(Տե՛ս նաև 2 Տար. 6:14; Սաղ. 72:19; Ես. 42:8)