Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 53 էջ 128
  • Հովիադայի քաջությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովիադայի քաջությունը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Վատ ընկերների պատճառով Հովասը թողեց Եհովային
    2009 Դիտարան
  • Ինչո՞ւ պետք է վախենանք Եհովայից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան վարձատրում է քաջ մարդկանց
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Փառասեր ու չար կինը անպատիժ չի մնում
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 53 էջ 128
Հովիադա քահանայապետը Հովաս թագավորին ներկայացնում է ժողովրդին

ԴԱՍ 53

Հովիադայի քաջությունը

Հեզաբելը մի աղջիկ ուներ, որի անունը Գոթողիա էր։ Նա իր մոր պես չար էր։ Գոթողիան ամուսնացել էր Հուդայի թագավորի հետ։ Երբ նրա ամուսինը մահացավ, սկսեց թագավորել նրա որդին։ Սակայն երբ նրա որդին էլ մահացավ, նա սկսեց իշխել։ Այդ ժամանակ Գոթողիան փորձեց սպանել ամբողջ թագավորական սերնդին, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կարող էին իր փոխարեն թագավորել Հուդայում։ Գոթողիա թագուհին նույնիսկ իր թոռներին սպանեց։ Բոլորը վախենում էին նրանից։

Հովիադա քահանայապետն ու նրա կինը՝ Հոսաբեեն, գիտեին, որ այն, ինչ անում է Գոթողիան, շատ վատ է։ Նրանք, վտանգելով իրենց կյանքը, թաքցրին Գոթողիայի թոռներից մեկին՝ Հովասին, և նրան մեծացրին տաճարում։

Երբ Հովասը յոթ տարեկան էր, Հովիադան հավաքեց բոլոր տոհմապետներին ու ղևտացիներին և նրանց ասաց. «Պահպանեք տաճարի դռները և թույլ չտաք, որ որևէ մեկը ներս մտնի»։ Այնուհետև Հովիադան Հովասին դարձրեց Հուդայի թագավոր և նրա գլխին թագ դրեց։ Հուդայի ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՛ թագավորը»։

Գոթողիա թագուհին բղավում է

Գոթողիա թագուհին լսեց ժողովրդի ձայնը և անմիջապես գնաց տաճար։ Երբ նա տեսավ նոր թագավորին, բղավեց. «Դավադրությո՜ւն։ Դավադրությո՜ւն»։ Այդ ժամանակ տոհմապետները բռնեցին չար թագուհուն, տարան ուրիշ տեղ և սպանեցին նրան։ Իսկ ի՞նչ եղավ ժողովրդին, չէ՞ որ Գոթողիան վատ ազդեցություն էր թողել նրա վրա։

Հովիադան օգնեց ժողովրդին, որ ուխտ կապի Եհովայի հետ և խոստանա, որ միայն նրան կծառայի։ Քահանայապետը մարդկանց ասաց, որ քանդեն Բահաղի տաճարը և ջարդուփշուր անեն կուռքերը։ Նա քահանաներ ու ղևտացիներ նշանակեց, որ ծառայեն տաճարում, որպեսզի ժողովուրդը կրկին այնտեղ երկրպագի Եհովային։ Հովիադան նաև պահակներ կանգնեցրեց տաճարի դարպասների մոտ, որպեսզի որևէ անմաքուր մարդ չմտներ այնտեղ։ Հետո նա և տոհմապետները Հովասին տարան պալատ և նստեցրին թագավորական գահին։ Հուդայի ամբողջ ժողովուրդն ուրախացավ։ Վերջապես նրանք կարող էին Եհովային ծառայել՝ ազատված լինելով չար Գոթողիայից և Բահաղի պաշտամունքից։ Տեսնո՞ւմ ես, թե Հովիադայի քաջությունն ինչպես օգնեց շատ մարդկանց։

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր կարող են սպանել ձեզ, բայց չեն կարող մեկընդմիշտ կործանել ձեր կյանքը, այլ վախեցեք նրանից, ով ոչ միայն կարող է սպանել ձեզ, այլև մեկընդմիշտ կործանել ձեր կյանքը գեհենում» (Մատթեոս 10։28)։

Հարցեր։ Հովիադան ինչպե՞ս քաջություն դրսևորեց։ Քո կարծիքով՝ Եհովան կարո՞ղ է քեզ էլ օգնել, որ քաջ լինես։

2 Թագավորներ 11։1-12։12; 2 Տարեգրություն 21։1-6; 22։10-12; 23։1-24։16

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը