ԵՐԳ 34
Միշտ անարատ լինենք
1. Եհո՛վա Հայր, խնդրում եմ, ինձ լսիր,
Տես՝ ինչպիսին եմ ես, իմ ողջ հոգին քննիր։
Օգնիր՝ քայլեմ ճշմարտության ուղով,
Քո սիրտը հաճեցնեմ բոլոր իմ գործերով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Վճիռն է իմ մնալ հավատարիմ,
Միշտ անարատ լինել, քեզ հետ հավերժ քայլել։
2. Ես չեմ ուզում լինել նրանց կողքին,
Ովքեր մերժում են քեզ, ընտրում են չար ուղին։
Դու լավ գիտես, արդա՛ր իմ Դատավոր,
Սրտանց ջանում եմ ես ապրել մաքուր կյանքով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Վճիռն է իմ մնալ հավատարիմ,
Միշտ անարատ լինել, քեզ հետ հավերժ քայլել։
3. Սիրում եմ ես քո տունը փառահեղ։
Փափագն է իմ սրտի՝ հավետ լինել այնտեղ,
Իմ շուրթերով անունդ մեծարել
Եվ իմ ընծաներով մեծ սերս քեզ հայտնել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Վճիռն է իմ մնալ հավատարիմ,
Միշտ անարատ լինել, քեզ հետ հավերժ քայլել։
(Տես նաև Սաղ. 25։2)։