Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 11/15 էջ 3–4
  • Ինչո՞վ է օգնում աղոթքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞վ է օգնում աղոթքը
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ են մարդիկ աղոթում
  • Լսո՞ւմ է ինչ–​որ մեկն աղոթքները
  • Լսվո՞ւմ են արդյոք բոլոր աղոթքները
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ներածություն
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2000 Դիտարան
w00 11/15 էջ 3–4

Ինչո՞վ է օգնում աղոթքը

ՀԱՎԱՆԱԲԱՐ, մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ աղոթելու ցանկություն է ունեցել։ Փաստ է, որ գրեթե բոլոր կրոնների ներկայացուցիչներն էլ անկեղծորեն աղոթում են։ Օրինակ՝ բուդդայականը օրը հազար անգամ աղոթելով կրկնում է. «Ես հավատում եմ Ամիդա Բուդդային»։

Նկատի ունենալով համաշխարհային պրոբլեմները՝ միանգամայն տեղին է հարցնել. «Ինչի՞ են ցանկանում մարդիկ հասնել աղոթելով։ Արդյո՞ք այդ բոլոր աղոթքներն ինչ–​որ մի բանով օգնում են»։

Ինչո՞ւ են մարդիկ աղոթում

Շատ արևելցիներ աղոթքով դիմում են իրենց նախնիներին և սինտոյական կամ դաոսական աստվածներին, որպեսզի կարողանան հաջողությամբ հանձնել դպրոցական քննությունները, առատ բերք ստանալ կամ էլ խուսափել հիվանդություններից։ Բուդդայականները մեծ ջանքեր են թափում՝ հուսալով պայծառացման հասնել։ Հնդուականները ջերմեռանդորեն աղոթում են իրենց սիրելի աստվածներին ու աստվածուհիներին գիտություն, հարստություն և պաշտպանություն ունենալու համար։

Որոշ կաթոլիկներ կարծում են, որ կարող են մարդկությանը օգուտ տալ, եթե ապրեն մենաստաններում ու կուսանոցներում՝ որպես կուսակրոններ ու միանձնուհիներ, և շարունակ աղոթեն։ Իսկ միլիոնավոր կաթոլիկներ Մարիամի ողորմածությունն են հայցում՝ անգիր աղոթքներ ասելով ու, գուցե, տերողորմյա քաշելով։ Արևելյան երկրներում շատերն աղոթքի անիվ են գործածում։ Բողոքականներն անընդհատ կրկնում են «Հայր մեր»–ը, թեև Աստծո հանդեպ իրենց զգացումները կարող են արտահայտել նաև ինքնաբուխ կերպով։ Շատ հրեաներ երկար տարածություն են կտրում, որպեսզի աղոթեն Երուսաղեմի Արտասուքի պատի մոտ՝ հուսալով, որ տաճարը կվերականգնվի և բարգավաճման ու խաղաղության նոր դարաշրջան կսկսվի։

Թեպետև միլիոնավոր մարդիկ անընդհատ աղոթում են, սակայն հասարակության մեջ շարունակում են խորանալ պրոբլեմները՝ աղքատությունը, թմրամոլությունը, քայքայված ընտանիքները, հանցագործությունները և պատերազմները։ Հարց է ծագում. գուցե այդ մարդիկ ճի՞շտ ձևով չեն աղոթում։ Իսկ ինչ–​որ մեկը լսո՞ւմ է աղոթքները։

Լսո՞ւմ է ինչ–​որ մեկն աղոթքները

Աղոթքները զուր են, եթե դրանք չեն լսվում։ Եթե մարդն աղոթում է, նա, հավանաբար, հավատում է, որ անտեսանելի ոգեղեն աշխարհում ինչ–​որ մեկը լսում է իրեն։ Սակայն աղոթքները պարզապես ձայնային ալիքների միջոցով չէ, որ հաղորդվում են։ Բազմաթիվ մարդիկ հավատում են, որ ինչ–​որ մեկը կարող է նույնիսկ կարդալ աղոթողի մտքերը։ Ո՞վ կարող է դա լինել։

Հիմնականում գիտնականների համար հանելուկ է մնում այն փաստը, թե ինչպես են մտքերը ծագում մարդու գլխուղեղի կեղևում, որը կազմված է միլիարդավոր նեյրոններից։ Սակայն, ինքնին հասկանալի է, որ Նա, ով ստեղծել է ուղեղը, կարող է կարդալ մարդու միտքը։ Դա ոչ այլ ոք է, եթե ոչ մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված (Սաղմոս 83։18; Յայտնութիւն 4։11)։ Հարկավոր է աղոթքները նրա՛ն ուղղել։ Բայց արդյո՞ք Եհովան պատասխանում է այդպիսի աղոթքներին։

Լսվո՞ւմ են արդյոք բոլոր աղոթքները

Հին Իսրայելի թագավոր Դավիթը միշտ աղոթում էր։ Որպես Աստծուց ներշնչված սաղմոսերգու՝ նա երգում էր. «Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս» (Սաղմոս 65։2)։ Եհովան հասկանում է երկրագնդի հազարավոր լեզուներով խոսող մարդկանց աղոթքները։ Այն փաստը, որ մարդն ի վիճակի չէ այդպիսի մեծածավալ ինֆորմացիան յուրացնել, չի նշանակում, որ Աստված չի կարող ուշադրություն դարձնել բոլոր նրանց, ովքեր աղոթում են իրեն ընդունելի կերպով։

Բայցևայնպես, Հիսուս Քրիստոսը, որի կյանքում նույնպես մեծ դեր ուներ աղոթքը, ցույց տվեց, որ ամեն մի աղոթք չէ, որ հաճելի է Աստծուն։ Նկատի առեք, թե ինչ ասաց Հիսուսն իր օրերում սովորություն դարձած անգիր աղոթքների մասին։ «Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք [«մի՛ կրկնեք միևնույն բանը», ՆԱ] ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն» (Մատթէոս 6։7)։ Մենք չենք կարող ակնկալել, որ Եհովան կլսի մեր աղոթքները, եթե նրանցում չենք արտահայտում մեր ներքին զգացումները։

Աստվածաշնչյան մի առակ բացատրում է, թե ինչու որոշ աղոթքներ հաճելի չեն Աստծուն. «Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է» (Առակաց 28։9)։ Իսկ մեկ այլ առակում ասվում է. «Հեռու է Տէրը ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղօթքը» (Առակաց 15։29)։ Երբ հին Իսրայելի առաջնորդները թաղվել էին ծանր մեղքերի մեջ, Եհովան բացականչեց. «Դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով» (Եսայիա 1։1, 15)։

Պետրոս առաքյալը մեկ այլ հանգամանք նշեց, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ Աստծո կողմից աղոթքի լսվելուն։ Նա գրեց. «Տղամարդիկ թող իմաստութեամբ ապրեն իրենց կանանց հետ, յարգեն նրանց, իբրեւ դիւրաբեկ անօթի, իբրեւ կեանքի շնորհի ժառանգակիցների, որպէսզի ձեր աղօթքներին արգելք եղող բաներ չլինեն» (Ա Պետրոս 3։7)։ Այն տղամարդը, որն անտեսում է այս խորհուրդը, չի կարող հուսալ, որ իր աղոթքն առաստաղից այն կողմ կանցնի։

Ուստի, եթե ցանկանում ենք, որ մեր աղոթքները լսվեն Աստծո կողմից, հարկավոր է որոշակի պահանջներ բավարարել։ Մինչդեռ շատերն աղոթում են առանց որևէ նշանակություն տալու այն բանին, թե ինչ է Աստված մեզանից պահանջում։ Ահա սա է պատճառը, որ այդքան շատ անկեղծ աղոթքներ չեն կարողանում բարելավել աշխարհի վիճակը։

Այդ դեպքում հարց է ծագում. ի՞նչ է Աստված պահանջում, որպեսզի մեր աղոթքներն ընդունելի լինեն իր կողմից։ Պատասխանն անմիջականորեն կապված է նրա հետ, թե ինչո՛ւ ենք մենք աղոթում։ Այո՛, եթե ցանկանում ենք պարզել, թե ինչով է օգնում աղոթքը, ապա հարկավոր է հասկանալ աղոթելու բուն նպատակը։ Ինչո՞ւ է Եհովան հնարավորություն տվել մեզ խոսել իր հետ։

[թույլտվությամբ]

G.P.O., Jerusalem

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը