Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 1/15 էջ 26–30
  • Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պե՞տք է արդյոք վախենանք Սատանայից
  • Ինչո՞ւ է Սատանան մեզ հալածում
  • «Ազատիր մեզ չարիցը»
  • Մի խաբվեք Սատանայի կողմից
  • Պաշտպանված՝ Աստծու սպառազինությամբ
  • Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի
  • Հիսուսի պես՝ «հակառակվիր Բանսարկուին»
    2008 Դիտարան
  • Բանսարկու. ավելին, քան պարզապես սնահավատություն
    2001 Դիտարան
  • Որքանո՞վ է Բանսարկուն իրական ձեզ համար
    2005 Դիտարան
  • Ի՞նչ տեսք ունի Սատանան
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
2006 Դիտարան
w06 1/15 էջ 26–30

Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի

«Հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից» (ՅԱԿՈԲՈՍ 4։7)։

1, 2. ա) Սատանայի ո՞ր հատկության մասին է գրված Եսայիա 14–րդ գլխում։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկենք։

ՍԱՏԱՆԱՆ ամբարտավանության մարմնացումն է։ Նրա հպարտությունն արտացոլված է Աստծու մարգարե Եսայիայի խոսքերում։ Բաբելոնի գերտերություն դառնալուց ավելի քան 100 տարի առաջ Եսայիան գրեց խոսքեր, որոնք Եհովայի ժողովուրդն ասում է «Բաբիլոնի թագաւորի մասին». «Ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կ’ելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից [Դավթի շառավղի թագավորներից] բարձր կ’դնեմ իմ աթոռը.... Բարձրելոյն կ’նմանուեմ» (Եսայիա 14։3, 4, 12–15; Թուոց 24։17)։ «Բաբիլոնի թագաւորի» հպարտությունը նման էր Սատանայի՝ ‘այս աշխարհի աստծու’ ցուցաբերած ոգուն (Բ Կորնթացիս 4։4)։ Սակայն Սատանայի ամբարտավանությունն աղետալի վախճան կունենա, ինչպես որ բաբելոնական արքայատոհմն անփառունակ վախճան ունեցավ։

2 Բայց քանի որ Բանսարկուն դեռևս գոյություն ունի, մեզ թերևս հետաքրքրեն այսպիսի հարցեր. «Պե՞տք է արդյոք վախենանք Սատանայից։ Ինչո՞ւ է նա մարդկանց հրահրում քրիստոնյաների դեմ։ Ի՞նչ կարող ենք անել, որ չխաբվենք Սատանայի կողմից»։

Պե՞տք է արդյոք վախենանք Սատանայից

3, 4. Ինչո՞ւ օծյալ քրիստոնյաներն ու նրանց ընկերակիցները չեն վախենում Սատանայից։

3 Օծյալ քրիստոնյաներին անչափ զորացնում են Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքերը. «Բնաւ մի վախենար այն բաներիցը [«այն չարչարանքների համար», ԱՆԹ] որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ» (Յայտնութիւն 2։10)։ Օծյալներն ու երկրային հույս ունեցող նրանց ընկերակիցները չեն վախենում Բանսարկուից։ Պատճառն այն չէ, որ նրանք ի ծնե քաջ են։ Նրանք անվախ են, քանի որ ակնածալից վախ ունեն Աստծու հանդեպ և նրա «թեւերի շուքի տակ են ապաւինած» (Սաղմոս 34։9; 36։7)։

4 Հիսուս Քրիստոսի անվախ աշակերտները, չնայած կրած չարչարանքներին, մինչև մահ հավատարիմ մնացին։ Նրանք չվախեցան Բանսարկու Սատանայից, քանզի գիտեին, որ Եհովան երբեք չի թողնի նրանց, ովքեր հավատարիմ կմնան իրեն։ Նմանապես, այսօր օծյալ քրիստոնյաները և նրանց հավատարիմ ընկերակիցները վճռականորեն տրամադրված են չպղծել իրենց անարատությունը Աստծու հանդեպ՝ չնայած ուժգին հալածանքին։ Պողոս առաքյալը, այդուհանդերձ, նշեց, որ Սատանան կարող է մահ պատճառել։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք Բանսարկուից պիտի վախենանք։

5. Ի՞նչ ենք իմանում Եբրայեցիս 2։14, 15–ից։

5 Պողոսն ասաց, որ Հիսուսը «արիւնի եւ մարմնի մասնակից» եղավ, որ «իր մահովը խափանէ մահի իշխանութիւնն ունեցողին [«այն մեկին, ով մահ պատճառելու կարողություն ունի», ՆԱ] այսինքն սատանային, եւ ազատէ նորանց որ մահի վախովն իրանց բոլոր կեանքի մէջ ծառայութեան մէջ բռնուած էին» (Եբրայեցիս 2։14, 15)։ Որպես մի անձնավորություն, «ով մահ պատճառելու կարողություն ունի»՝ Սատանան իր ազդեցության տակ գցեց Հուդա Իսկարիովտացուն, իսկ այնուհետև հրեա առաջնորդների և հռոմեացիների միջոցով սպանեց Հիսուսին (Ղուկաս 22։3; Յովհաննէս 13։26, 27)։ Իր զոհաբերական մահով, սակայն, Հիսուսը մեղավոր մարդկանց ազատում է Սատանայի իշխանությունից և հավիտյան ապրելու հնարավորություն ընձեռում նրանց (Յովհաննէս 3։16)։

6, 7. Որքա՞ն մեծ է Սատանայի մահ պատճառելու կարողությունը։

6 Որքա՞ն մեծ է Սատանայի մահ պատճառելու կարողությունը։ Սկսած այն ժամանակներից, երբ Սատանան ամբարիշտ գործեր ձեռնարկեց՝ նրա ստերն ու առաջնորդությունը մարդկանց մահվան պատճառ դարձան. Ադամը մեղք գործեց և մեղքն ու մահը փոխանցեց իր սերունդներին (Հռովմայեցիս 5։12)։ Բացի այդ, Սատանայի երկրային ծառաները հետապնդել են Եհովայի երկրպագուներին, իսկ երբեմն էլ սպանել նրանց, ինչպես որ սպանեցին Հիսուս Քրիստոսին։

7 Այնուամենայնիվ, մենք չպետք է մտածենք, որ Սատանան կարող է ցանկացած մարդու զրկել կյանքից։ Աստված պաշտպանում է նրանց, ովքեր իրեն են պատկանում, ու Սատանային երբեք թույլ չի տա երկրի երեսից վերացնել բոլոր ճշմարիտ երկրպագուներին (Հռովմայեցիս 14։8)։ Ճիշտ է, Եհովան թույլ է տալիս, որ իր բոլոր ծառաները հալածանք կրեն, այդ թվում՝ որ նրանցից ոմանք Սատանայի հարձակման պատճառով մահ տեսնեն։ Բայց Գրությունները հարության հիանալի հույս են պարունակում նրանց համար, ում անունը գրված է Աստծու ‘հիշատակի գրքում’, և Սատանան բացարձակապես ոչինչ չի կարող անել՝ խոչընդոտելու հարության կայացմանը (Մաղաքիա 3։16; Յովհաննէս 5։28, 29; Գործք 24։15)։

Ինչո՞ւ է Սատանան մեզ հալածում

8. Ինչո՞ւ է Սատանան հալածում Աստծու ծառաներին։

8 Մենք Աստծու նվիրված ծառաներն ենք։ Հենց այս պատճառով է, որ Բանսարկուն մեզ հալածում է։ Նրա նպատակն է՝ ստիպել մեզ զիջումների գնալ հավատի հարցում։ Մենք չքնաղ փոխհարաբերություններ ունենք մեր երկնային Հոր հետ, բայց Սատանան ուզում է խզել դրանք։ Սա չպետք է մեզ զարմացնի։ Եդեմում Եհովան կանխագուշակեց, որ թշնամություն կլինի ինչպես այլաբանական «կնոջ» և ‘օձի’, այնպես էլ նրանց ‘սերունդների’ միջև (Ծննդոց 3։14, 15)։ Աստվածաշունչը Սատանային անվանում է «առաջի օձը» և հայտնում, որ նրան քիչ ժամանակ է մնացել, ու նա մեծ բարկություն ունի (Յայտնութիւն 12։9, 12)։ Քանի որ երկու ‘սերունդների’ միջև թշնամությունը շարունակվում է, Եհովայի հավատարիմ ծառաները կարող են հալածանք ակնկալել (Բ Տիմոթէոս 3։12)։ Հասկանո՞ւմ ես այժմ, թե ինչո՞ւ է Սատանան հալածանք բորբոքում։

9, 10. Սատանան ի՞նչ հարց առաջ քաշեց, և մարդկանց վարքն ինչպե՞ս է կապված դրա հետ։

9 Սատանան առաջ է քաշել մի հարց, որն առնչվում է Աստծու տիեզերական գերիշխանությանը։ Բայց սրա հետ կապված նա մեկ ուրիշ հարց էլ է առաջ քաշել՝ Աստծու հանդեպ մարդկանց անարատության հարցը։ Սատանան հալածանք բերեց ուղղամիտ Հոբի վրա։ Ինչո՞ւ։ Որպեսզի պղծի Հոբի անարատությունը Եհովայի նկատմամբ։ Հոբի կինը և նրա երեք ‘ձանձրացուցիչ մխիթարողները’ այդ ժամանակ ծառայեցին Սատանայի նպատակին։ «Յոբ» գրքում պատմվում է, որ Բանսարկուն Աստծու հետ խոսելիս պնդեց, որ եթե իրեն թույլ տրվի փորձել մարդկանց, ապա ոչ մեկը նրան հավատարիմ չի մնա։ Սակայն Հոբը պինդ բռնեց իր անարատությունից և այդպիսով փաստեց, որ Սատանան ստախոս է (Յոբ 1։8–2։9; 16։2; 27։5; 31։6)։ Այսօր Բանսարկուն Եհովայի վկաներին հալածում է այն նպատակով, որ կոտրի նրանց անարատությունը և փաստի իր պնդման ճշմարտացիությունը։

10 Տեղյակ լինելը, որ Սատանան մեզ վրա հալածանք է բերում, քանզի տենչում է Աստծու հանդեպ մեր անարատությունը պղծել, իրականում կարող է նպաստել, որ քաջ և ուժեղ լինենք (Բ Օրինաց 31։6)։ Մեր Աստվածը, որ Տիեզերքի Գերիշխանն է, կօգնի մեզ պահպանել մեր անարատությունը։ Թող որ ամեն ժամանակ ձգտենք Եհովայի սիրտը ուրախացնել՝ լինելով անարատ ծառաներ. այդպես նրան հնարավորություն կտանք պատասխանելու իրեն անարգողին՝ Բանսարկու Սատանային (Առակաց 27։11)։

«Ազատիր մեզ չարիցը»

11. Ի՞նչ է նշանակում «մի տանիր մեզ փորձութեան մէջ» խնդրանքը։

11 Անարատություն պահելը հեշտ չէ։ Անարատ մնալու համար հարկավոր է ջերմեռանդորեն աղոթել։ Առանձնապես օգտակար կարող են լինել տիպար աղոթքի խոսքերը։ Հիսուսը մասնավորապես ասաց. «Մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը» (Մատթէոս 6։13)։ Եհովան մեզ չի փորձում և դրդում մեղքի (Յակոբոս 1։13)։ Աստվածաշնչում երբեմն ասվում է, որ նա անո՛ւմ է բաներ կամ պատճառո՛ւմ դրանց լինելը, բայց իրականում Աստված պարզապես դրանք թույլ է տալիս (Հռութ 1։20, 21)։ Հիսուսի նշած ձևով աղոթելով՝ մենք Եհովային խնդրում ենք փորձության պահին չթողնել մեզ։ Եվ իսկապես, Աստված մեզ չի թողնի, քանզի Գրությունները վստահեցնում են. «Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10։13)։

12. Ինչո՞ւ ենք աղոթում՝ ‘ազատիր մեզ Չարից’։

12 Տիպար աղոթքում հիշատակելով փորձությունը՝ Հիսուսն այնուհետև ասաց. «Ազատիր մեզ չարիցը»։ Ուրիշ թարգմանություններում գրված է. «Ազատիր մեզ չարիքից» (King James Version; Revised Standard Version) կամ «Պաշտպանիր մեզ չարիքից» (Contemporary English Version)։ Սակայն Գրություններում «ազատել» բառը գլխավորապես օգտագործված է մարդկանց առնչությամբ, այսինքն՝ «ազատել մեկից», իսկ Մատթեոսի Ավետարանում Սատանան ներկայացվում է որպես ‘փորձիչ’, այսինքն՝ որպես անձնավորություն (Մատթէոս 4։3, 11)։ Տեսնում ենք, որ կարևոր է աղոթել ‘Չարից’՝ Բանսարկու Սատանայից ազատվելու համար։ Նա փորձում է ստիպել մեզ, որ Աստծու դեմ մեղք գործենք (Ա Թեսաղոնիկեցիս 3։5)։ Երբ աղոթում ենք՝ ‘ազատիր մեզ Չարից’, մենք մեր երկնային Հորը խնդրում ենք, որ մեզ առաջնորդի և օգնի, որ չխաբվենք Սատանայի կողմից։

Մի խաբվեք Սատանայի կողմից

13, 14. Ինչո՞ւ կորնթացիները պետք է փոխեին իրենց վերաբերմունքն այն մարդու հանդեպ, ով անբարոյություն էր գործել։

13 Պողոսը կորնթացի քրիստոնյաներին հորդորեց ներող լինել՝ գրելով. «Եթէ դուք մէկին մի բան ներէք, ես էլ. որովհետեւ ես էլ եթէ մի բան ներեմ, որին որ ներում եմ՝ ձեզ համար է Քրիստոսի առաջին։ Որ սատանան մեզ զրկանք չ’անէ [«չխաբվենք Սատանայի կողմից», ՆԱ]. որ նորա խորհուրդներին անտեղեակ չենք» (Բ Կորնթացիս 2։10, 11)։ Սատանան կարող է մեզ խաբել տարբեր կերպերով։ Բայց ի՞նչն էր մղել Պողոսին այդ մասին հիշատակելու։   

14 Պողոսը հանդիմանել էր կորնթացիներին, քանի որ նրանք թույլ էին տվել, որ անբարոյություն գործած անձնավորությունը մնա ժողովում։ Սա պետք է որ Սատանային հաճույք պատճառած լիներ, քանզի ժողովի վրա նախատինք էր ընկել այն բանի համար, որ նրանք հանդուրժել էին «այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսների մէջ էլ չ’կայ»։ Ի վերջո մեղավորը վտարվել էր ժողովից (Ա Կորնթացիս 5։1–5, 11–13)։ Հետագայում նա զղջացել էր։ Եթե կորնթացիները մերժեին ներել և վերականգնել այդ անհատին, ապա Սատանան նրանց խաբած կլիներ մեկ այլ առումով։ Իսկ ո՞ր։ Նրանք Բանսարկուի պես դաժան ու անողորմ կլինեին։ Եթե այդ զղջամիտ մարդը ‘սաստիկ տրտմությունից խեղդվեր’ և բոլորովին թևաթափ լիներ, ապա դրա համար հատկապես երեցները որոշ չափով պատասխանատու կլինեին ողորմասիրտ Աստծու՝ Եհովայի առաջ (Բ Կորնթացիս 2։7; Յակոբոս 2։13; 3։1)։ Ինչ խոսք, ոչ մի ճշմարիտ քրիստոնյա չի ցանկանա նմանվել Սատանային՝ լինելով խիստ, դաժան և անողորմ։

Պաշտպանված՝ Աստծու սպառազինությամբ

15. Ի՞նչ պատերազմ ենք մղում, և հաղթանակ տանելու համար ի՞նչ պետք է անենք։

15 Եթե ցանկանում ենք ազատվել Սատանայից, ապա պետք է հոգևոր պատերազմ մղենք չար ոգեղեն ուժերի դեմ։ Նման զորեղ թշնամու դեմ հաղթանակ տանելու համար մենք պետք է կրենք «Աստուծոյ սպառազինութիւնը» (Եփեսացիս 6։11–18)։ Այդ սպառազինությունը ներառում է «արդարութեան զրահը» (Եփեսացիս 6։14)։ Հին Իսրայելի Սավուղ թագավորը չհնազանդվեց Աստծուն և զրկվեց սուրբ ոգու աջակցությունից (Ա Թագաւորաց 15։22, 23)։ Եթե արդարություն գործենք և կրենք հոգևոր ողջ սպառազինությունը, ապա Աստծու սուրբ ոգին մեզ հետ կլինի, և մենք պաշտպանված կլինենք Սատանայից և նրա չար հրեշտակներից՝ դևերից (Առակաց 18։10)։

16. Ինչպե՞ս կարող ենք ամեն ժամանակ պաշտպանված լինել չար ոգեղեն ուժերից։

16 Որպեսզի ամեն ժամանակ պաշտպանված լինենք չար ոգեղեն ուժերից, մենք, ի թիվս այլ բաների, պետք է կանոնավորաբար կարդանք և ուսումնասիրենք Աստծու Խոսքը և օգուտներ քաղենք «հավատարիմ տնտեսի» տված գրականությունից (Ղուկաս 12։42)։ Այդպիսով մեր միտքը կսնենք կերտիչ հոգևոր բաներով, ինչպեսև Պողոսն է խորհուրդ տալիս. «Եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք» (Փիլիպպեցիս 4։8)։

17. Ի՞նչը կօգնի, որ արդյունավետորեն քարոզենք բարի լուրը։

17 Եհովան մեզ օգնում է, որ մեր «ոտները կօշիկ հագած [լինենք] խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը» (Եփեսացիս 6։15)։ Քրիստոնեական հանդիպումներին կանոնավորաբար մասնակցելը պատրաստում է մեզ, որ կարողանանք քարոզել Աստծու Թագավորության բարի լուրը։ Ի՜նչ ուրախություն ենք ստանում՝ մարդկանց օգնելով սովորել ճշմարտությունն Աստծու մասին և հոգևոր ազատություն ստանալ (Յովհաննէս 8։32)։ «Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է», անփոխարինելի է կեղծ ուսմունքներից պաշտպանվելու և «բերդեր քանդելու» համար (Եփեսացիս 6։17; Բ Կորնթացիս 10։4, 5)։ Աստծու գրավոր Խոսքի՝ Աստվածաշնչի հմուտ գործածության շնորհիվ կարող ենք մարդկանց ուսուցանել ճշմարտությունը և պաշտպանվել Սատանայի խորամանկություններից։

18. Ինչպե՞ս կարող ենք «սատանայի հնարքներին հակառակ կենալ»։

18 Հոգևոր սպառազինության մասին իր քննարկումը Պողոսը սկսեց հետևյալ խոսքերով. «Զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։ Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ» (Եփեսացիս 6։10, 11)։ «Հակառակ կենալ» թարգմանված հունարեն բառը կապ ունի զինվորի՝ իր դիրքերը չզիջելու հետ։ Հոգևոր պատերազմում մենք չենք զիջում մեր դիրքերը, չնայած որ Սատանան տարբեր հնարքներով փորձում է խարխլել մեր միասնությունը, աղավաղել մեր ուսմունքները և պղծել մեր անարատությունը Աստծու հանդեպ։ Սակայն Բանսարկուն մինչև օրս հաջողության չի հասել ու երբեք չի հասնի։a

Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի

19. Ո՞րն է Սատանային հակահարված տալու կերպերից մեկը։

19 Մենք կարո՛ղ ենք հաջողության հասնել Սատանայի ու նրա առաջնորդության ներքո եղող չար ոգեղեն ուժերի դեմ մղած մեր հոգևոր պատերազմում։ Ոչ մի հիմք չկա սարսափելու Սատանայից, քանզի Հակոբոս աշակերտը գրեց. «Հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից» (Յակոբոս 4։7)։ Սատանային և չար ոգեղեն էակներին հակահարված տալու կերպերից մեկն այն է, որ ոչ մի առնչություն չունենանք ոգեհարցության և դրանով զբաղվողների հետ։ Գրությունները հստակորեն ցույց են տալիս, որ Եհովայի ծառաները չպետք է հավատան նշանների, գուշակության և ոգեհարցության։ Եթե հոգևորապես ակտիվ և ուժեղ ենք, ապա կարող ենք չվախենալ, որ ինչ–​որ մեկը անեծք կդնի մեզ վրա (Թուոց 23։23; Բ Օրինաց 18։10–12; Եսայիա 47։12–15; Գործք 19։18–20)։

20. Ինչպե՞ս կարող ենք դիմադրել Սատանային։

20 Մենք ‘հակառակ ենք կենում Սատանային’՝ ամուր բռնելով Աստվածաշնչի չափանիշներից ու ճշմարտություններից և չզիջելով մեր դիրքերը նրան։ Աշխարհը Սատանայի կողմն է, քանի որ նա աշխարհի աստվածն է (Բ Կորնթացիս 4։4)։ Ուստի մենք մերժում ենք աշխարհային հատկությունները, օրինակ՝ հպարտությունը, եսասիրությունը, անբարոյությունը, բռնությունը և նյութապաշտությունը։ Մենք գիտենք, որ Սատանան փախավ, երբ Հիսուսը անապատում փորձվելիս Գրությունների օգնությամբ դիմադրեց նրա հարձակմանը (Մատթէոս 4։4, 7, 10, 11)։ Նմանապես, Սատանան ‘կփախչի մեզանից’, եթե լիովին ենթարկվենք Եհովային և աղոթքով ապավինենք նրան (Եփեսացիս 6։18)։ Մեզ թիկունք են կանգնում Եհովա Աստված և նրա սիրելի Որդին, ուստի ոչ ոք, նույնիսկ Սատանան, չի կարող մեզ անդառնալի վնաս պատճառել (Սաղմոս 91։9–11)։

[ծանոթագրություն]

a Աստծու սպառազինության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «Դիտարանի» 1992 թ. մայիսի 15–ի համարում (էջ 21–23, ռուս.)։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Պե՞տք է արդյոք վախենանք Բանսարկու Սատանայից։

• Ինչո՞ւ է Սատանան հալածում քրիստոնյաներին։

• Ինչո՞ւ ենք աղոթում ‘Չարից’ ազատվելու համար։

• Ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել հոգևոր պատերազմում։

[նկար 26-րդ էջի վրա]

Քրիստոսի անվախ հետևորդները հավատարիմ մնացին մինչև մահ

[նկար 27-րդ էջի վրա]

Սատանան չի կարող խոչընդոտել Եհովայի հիշողության մեջ գտնվող մարդկանց հարությանը

[նկար 28-րդ էջի վրա]

Աղոթո՞ւմ ես ‘Չարից’ ազատվելու համար

[նկար 29-րդ էջի վրա]

Կրո՞ւմ ես «Աստուծոյ սպառազինութիւնը»

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը