Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 1/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ էր ուխտի տապանակը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Նրանք չեն պահում իրենց խոստումը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ահարոնի գավազանը ծաղկում է
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ընթերցողների հարցերը
    2010 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 1/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Ուխտի տապանակը պարունակում էր միայն երկու քարե տախտակնե՞ր, թե՞ ուրիշ առարկաներ ևս։

Այն ժամանակ, երբ տեղի ունեցավ Սողոմոնի կառուցած տաճարի նվիրումը՝ մ.թ.ա. 1026–ին, «տապանակումը մի բան չ’կար բացի երկու քարեղէն տախտակներիցը, որ Մովսէսը տուաւ Քորեբումը, որ Տէրը ուխտեց Իսրայէլի որդկանց հետ՝ նորանք Եգիպտոսից դուրս գալիս» (Բ Մնացորդաց 5։10)։ Սակայն միշտ այդպես չէր եղել։

«Երրորդ ամսումը Իսրայէլի որդիների Եգիպտոսի երկրիցը դուրս գալուց յետոյ» իսրայելացիները մտան Սինայի անապատ (Ելից 19։1, 2)։ Այնուհետև Մովսեսը բարձրացավ Սինա լեռը և ստացավ Օրենքի երկու քարե տախտակները։ Նա պատմում է. «Եւ դառնալով սարիցը իջայ, եւ տախտակները դրի այն տապանակի մէջ, որ շինել էի, եւ այնտեղ էին ինչպէս որ Եհովան ինձ պատուիրել էր» (Բ Օրինաց 10։5)։ Դա ժամանակավոր տապանակ էր՝ արկղ, որը Եհովան Մովսեսին պատվիրել էր սարքել Օրենքի տախտակները պահելու համար (Բ Օրինաց 10։1)։ Իսկ ուխտի տապանակը պատրաստվեց մ.թ.ա. 1513–ի վերջերում։

Եգիպտոսի գերությունից ազատվելուց կարճ ժամանակ անց իսրայելացիները սկսեցին տրտնջալ ուտելիքի առնչությամբ։ Եհովան նրանց մանանա տվեց (Ելից 12։17, 18; 16։1–5)։ Այդ ժամանակ Մովսեսը Ահարոնին պատվիրեց. «Մի սափոր առ, եւ նորա մէջը մի օմէր լիքը մանանայ դիր. եւ Եհովայի առաջին դիր որ պահուի ձեր սերունդների համար»։ Նաև կարդում ենք. «Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, այնպէս էլ Ահարօնը վկայութեան [այսինքն՝ տապանակի՝ կարևոր փաստաթղթերի պահարանի] առաջին դրաւ նորան որ պահուի» (Ելից 16։33, 34)։ Անշուշտ, Ահարոնը մանանա դրեց սափորի մեջ, սակայն սափորը չդրվեց տապանակում այնքան ժամանակ, մինչև որ Մովսեսը այդ տապանակը չպատրաստեց և նրա մեջ չդրեց տախտակները։

Ինչպես նշվեց, ուխտի տապանակը պատրաստվեց մ.թ.ա. 1513–ի վերջերում։ Ահարոնի գավազանը այդ տապանակում դրվեց շատ ավելի ուշ՝ Կորխի և մյուսների ապստամբությունից հետո։ Պողոս առաքյալը հիշատակում է «ուխտի տապանակը», որի մեջ «կար ոսկէ սափորը մանանայովը, եւ Ահարօնի գաւազանը որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները» (Եբրայեցիս 9։4)։

Քառասուն տարի շարունակ իսրայելացիները անապատում Աստծուց մանանա ստացան։ Երբ ժողովուրդը սկսեց օգտվել խոստացված «երկրի պտղիցը», մանանա այլևս չտրվեց (Յեսու 5։11, 12)։ Ահարոնի գավազանը ուխտի տապանակում էր գտնվում այն նպատակով, որ ծառայեր որպես նշան կամ վկայություն ընդդեմ ապստամբ սերնդի։ Դա նշանակում է, որ գավազանը տապանակում մնաց առնվազն այնքան ժամանակ, ինչքան ժամանակ որ իսրայելացիները եղան անապատում։ Ուստի տրամաբանական է թվում եզրակացնել, որ Ահարոնի գավազանը և մանանա պարունակող ոսկե սափորը ուխտի տապանակից հեռացվել են իսրայելացիների՝ Ավետյաց երկիր մտնելուց մինչև Սողոմոնի տաճարի նվիրումն ընկած ժամանակահատվածում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը