Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 12/15 էջ 3–4
  • Կարեկցանք անկարեկից աշխարհում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարեկցանք անկարեկից աշխարհում
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընդօրինակիր Եհովայի կարեկցանքը
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Մեր Աստծու խոր կարեկցանքը»
    Մոտեցիր Եհովային
  • «Խորապես կարեկից» եղեք
    2007 Դիտարան
  • Մեր ծառայությունը կարեկցանքի արտահայտություն է
    2006 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2007 Դիտարան
w07 12/15 էջ 3–4

Կարեկցանք անկարեկից աշխարհում

ԲՈՒՐՈՒՆԴԻՈՒՄ ապրող մի տղամարդ հիվանդացավ մալարիայով։ Հարկավոր էր նրան անհապաղ հիվանդանոց տեղափոխել։ Բայց դա անհնար էր թվում, քանի որ տրանսպորտի որևէ միջոց չկար։ Հիվանդին օգնության ձեռք մեկնեցին նրա երկու մտերիմ ընկերները։ Իրենց ընկերոջը դնելով հեծանիվի վրա՝ նրանք այն հինգ ժամ քարշ տվեցին լեռնոտ տեղանքով։ Ապա հիվանդին դրեցին ավտոբուսի մեջ, որը նրան հասցրեց մոտակա հիվանդանոցը։ Մի քանի օր անց տղամարդու վիճակը զգալիորեն փոխվեց դեպի լավը։

Աշխարհի մյուս ծայրում՝ Միացյալ Նահանգներում, 2005 թ. օգոստոսին «Կատրինա» փոթորիկը ավերեց Մեքսիկական ծոցի մերձափնյա շրջանները։ Մի խումբ կամավորներ գտան մի ավերված տուն, որի վրա ծառեր էին ընկել։ Կամավորները, որ ընդհանրապես չէին ճանաչում տանտերերին, մի ամբողջ օր սղոցով կտրեցին ծառերն ու հեռացրին փլատակները՝ օգնելով տուժածներին։ Հետագայում տանտիրուհին ասաց. «Խոսքեր չեմ գտնում՝ արտահայտելու երախտագիտությունս»։

Այսօր լրատվական միջոցները, գերադասելով սենսացիոն տեղեկություններ հաղորդել, մեծամասամբ հայտնում են արյունահեղությունների ու դաժանությունների մասին։ Այդ պատճառով հանրությանը հաճախ անհայտ են մնում այն դեպքերը, երբ մարդիկ, կարեկցանքից մղված, բարի գործեր են անում։ Սա, իհարկե, չի փոխում այն իրողությունը, որ ամենուրեք սիրո, հոգատարության ու կարեկցանքի խիստ կարիք է զգացվում։ Այո՛, մենք կարոտ ենք կարեկցանքի։

Ինչ խոսք, դժվար է կարեկցանք դրսևորել այս սառը և անհյուրընկալ աշխարհում։ Բանն այն է, որ մարդիկ մեծամասամբ կարծում են, թե այս աշխարհում հաջողության հասնելու համար պետք է լինել անզգամ և անգութ։ Շատերն են կյանքում առաջնորդվում հետևյալ սկզբունքով՝ ավելի ձեռնտու է լինել դաժան, քան կարեկից։ Ագահությունն ու եսասիրությունը հեշտությամբ խեղդում են կարեկցանքի զգացումը։

Արդյունքում շատերը առաջին տեղում դնում են սեփական «ես»–ը, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ է տրորել ուրիշների զգացմունքները։ Հաճախ սպորտի և շոու–բիզնեսի աշխարհում որպես «իրական տղամարդու» կերպար են ներկայացվում անգութ և անողորմ մարդիկ։ Կարեկցանքից զուրկ են նաև որոշ քաղաքական գործիչներ։

Արժե՞ կարեկից լինել։ Արդյոք կարեկցանքը կարո՞ղ է դրական արդյունքներ բերել։ Ի՞նչը կօգնի մեզ դառնալ կարեկից անձնավորություն։ Այս հարցերը կքննարկենք հաջորդ հոդվածում։

[շրջանակ 3–րդ էջի վրա]

•Կարեկից լինելը թուլությա՞ն նշան է

•Կարեկցանքը դրական արդյունքներ բերո՞ւմ է

•Ինչպե՞ս կարող եք կարեկցանք դրսևորել առօրյա կյանքում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը