Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 5/15 էջ 26–28
  • Ձգտենք «սրբության՝ Աստծու վախով»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ձգտենք «սրբության՝ Աստծու վախով»
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Այնտեղ լինելու է սուրբ ճանապարհ»
  • «Անկէ պիղծ մէկը պիտի չանցնի»
  • «Այնտեղ առիւծ չի լինիլ»
  • «Աստծու վախով սրբության» ձգտելը օրհնություն է
  • «Սուրբ, սուրբ, սուրբ է» Եհովան
    Մոտեցիր Եհովային
  • «Ես ձեր Եհովա Աստվածը սուրբ եմ»
    2009 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2006 Դիտարան
  • Շարունակիր քայլել «Սրբության ճանապարհով»
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2008 Դիտարան
w08 5/15 էջ 26–28

Ձգտենք «սրբության՝ Աստծու վախով»

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ շեշտում է, որ Եհովա Աստված բացարձակապես սուրբ է։ «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Եհովան» (Ես. 6։3; Հայտն. 4։8)։ «Սուրբ» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը ունեն անաղարտության, կրոնական մաքրության իմաստ։ Այն, ինչ սուրբ է, հեռու է պղծությունից։ Աստծու սրբությունը կապ ունի իր բարոյական մաքրության հետ, որը բացարձակ է։

Բնական է, որ սուրբ Աստված Եհովան իր երկրպագուներից ակնկալի սուրբ լինել, այսինքն՝ ֆիզիկապես, բարոյապես և հոգևորապես մաքուր։ Եհովան ուզում է, որ իր ժողովուրդը սուրբ լինի։ Այս մասին Աստվածաշունչը միանգամայն պարզ նշում է։ 1 Պետրոս 1։16–ում կարդում ենք. «Սո՛ւրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»։ Կարո՞ղ են անկատար մարդիկ իսկապես Եհովայի պես սուրբ լինել։ Այո՛, թեպետև ոչ լիակատար իմաստով։ Աստված մեզ սուրբ կհամարի, եթե մաքուր լինենք հոգևորապես և մտերիմ փոխհարաբերություններ ունենանք իր հետ։

Ինչպե՞ս կարող ենք մաքուր մնալ մի աշխարհում, որը բարոյապես անմաքուր է։ Ինչպիսի՞ գործերից և զբաղմունքներից պետք է հեռու մնանք։ Ի՞նչ փոփոխություններ գուցե հարկ լինի մտցնել մեր խոսքում և վարքում։ Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչ էր Աստված պահանջում մ.թ.ա. 537–ին Բաբելոնից հայրենիք վերադարձած հրեաներից։

«Այնտեղ լինելու է սուրբ ճանապարհ»

Եհովան կանխագուշակել էր, որ Բաբելոնի գերության մեջ գտնվող իր ժողովուրդը վերադառնալու է հայրենիք։ Վերականգնման մասին մարգարեությունը այսպիսի երաշխիք էր պարունակում. «Այնտեղ պողոտայ եւ ճանապարհ է լինելու, եւ նորան սուրբ ճանապարհ է ասուելու» (Ես. 35։8ա)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Եհովան հրեաների առջև ոչ միայն ճանապարհ բացեց դեպի հայրենիք, այլև վստահեցրեց, որ այդ ճանապարհին պաշտպանելու է նրանց։

Եհովան երկրի վրա գտնվող իր ներկայիս ծառաների համար «սուրբ ճանապարհ» բացեց, և նրանք դուրս եկան Մեծ Բաբելոնից՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից։ 1919 թ.–ին Աստված օծյալ քրիստոնյաներին ազատեց կեղծ կրոնի կապանքներից, և նրանց մատուցած երկրպագությունը աստիճանաբար մաքրվեց սուտ ուսմունքներից։ Մենք, լինելով Եհովայի երկրպագուներ, այսօր գտնվում ենք մաքուր և հանդարտ հոգևոր միջավայրում։ Նման պայմաններում մենք կարող ենք երկրպագել Եհովային և խաղաղ փոխհարաբերություններ ունենալ նրա և մեր հավատակիցների հետ։

«Փոքր հոտի» անդամները՝ օծյալ քրիստոնյաները, ինչպես նաև «ուրիշ ոչխարների» «մեծ բազմությունը», որի անդամները գնալով շատանում են, ընթանում են սուրբ ճանապարհով և հրավիրում են ուրիշներին միանալ իրենց (Ղուկ. 12։32; Հայտն. 7։9; Հովհ. 10։16)։ «Սուրբ ճանապարհով» կարող են գնալ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց «մարմինները ներկայացնել որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի» (Հռոմ. 12։1)։

«Անկէ պիղծ մէկը պիտի չանցնի»

Մ.թ.ա. 537–ին հայրենադարձ հրեաները պետք է բավարարեին մի շատ կարևոր պահանջ։ Եսայիա 35։8բ–ում (ԱԱ) ասվում է, թե ովքեր կարող են քայլել «սուրբ ճանապարհով», և ովքեր՝ ոչ։ Այնտեղ նշվում է. «Անկէ պիղծ մէ՛կը պիտի չանցնի։ Հապա անիկա անոնց համար պիտի ըլլայ, որոնք անոր կ’երթան ու յիմարներն անգամ պիտի չմոլորին [«ու հիմարները չպիտի թափառեն նրանով», ՆԱ]»։ Հրեաների՝ Երուսաղեմ վերադառնալու նպատակը ճշմարիտ երկրպագությունը վերականգնելն էր, հետևաբար այդ ճանապարհով չէին կարող գնալ նրանք, ովքեր եսասիրական մղումներ ունեին, չէին հարգում սուրբ բաները և հոգևորապես անմաքուր էին։ Հայրենադարձները պետք է հետևին Եհովայի բարձր բարոյական չափանիշներին։ Նույնպես էլ այսօր։ Ովքեր ուզում են արժանանալ Աստծու բարեհաճությանը, պետք է բավարարեն այս պահանջը։ Նրանք պետք է ձգտեն «սրբության՝ Աստծու վախով» (2 Կորնթ. 7։1)։ Իսկ ի՞նչ անմաքուր գործերից և զբաղմունքներից պետք է խուսափենք։

«Մարմնի գործերն ակնհայտ են,— գրեց Պողոս առաքյալը։— Դրանք են՝ պոռնկություն, անմաքրություն, անառակ վարք» (Գաղ. 5։19)։ Պոռնըկություն է համարվում ամուսնությունից դուրս ցանկացած սեռական գործողություն, որը կատարվում է սեռական օրգանների գործածումով։ Անառակ վարքը ներառում է «սանձարձակություն, անառակություն, անամոթ և ցանկամոլ վարք»։ Թե՛ պոռնկությունը և թե՛ անառակ վարքը միանգամայն հակառակ են Եհովայի սրբությանը։ Ուստի, ովքեր շարունակում են նման բաներ անել, չեն կարող մաս կազմել քրիստոնեական ժողովի կամ էլ, եթե ժողովի անդամ են, զրկվում են ընկերակցությունից։ Նույնը վերաբերում է նրանց, ովքեր գործում են ծայրաստիճան անմաքրություն, այսինքն՝ «ագահությամբ ամեն տեսակ անմաքրություն» (Եփես. 4։19)։

«Անմաքրությունը» մի հասկացություն է, որի տակ մտնում են մի շարք մեղքեր։ «Անմաքրություն» թարգմանված հունարեն բառը նշանակում է ամեն տեսակ ապականություն, կեղտոտություն, որը դրսևորվում է վարքում, խոսքում և հոգևոր կյանքում։ Դրա մեջ կարող են մտնել որոշ չափով անմաքրություն պարունակող արարքներ, որոնք հիմք չեն հանդիսանում իրավական քայլեր ձեռնարկելու համարa։ Բայց մի՞թե կարելի է ասել, որ նման բան անողները գնում են սրբության ճանապարհով։

Ենթադրենք՝ քրիստոնյան սկսում է գաղտնի պոռնկագրություն դիտել։ Որքան ավելի շատ են նրա մեջ արթնանում անմաքուր ցանկություններ, այնքան Եհովայի առջև մաքուր մնալու վճռականությունը ավելի է թուլանում։ Թեև նրա վարքը գուցե չի հասել ծայրաստիճան անմաքրության, նա այլևս «շարունակ չի մտածում» այն ամենի մասին, «ինչը որ մաքուր է, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի» (Փիլիպ. 4։8)։ Պոռնկագրությունը անմաքուր է և, անկասկած, վնասում է անհատի ու Եհովայի փոխհարաբերությունները։ Ցանկացած անմաքրություն նույնիսկ չպիտի հիշատակվի մեզանում (Եփես. 5։3)։

Քննենք հետևյալ օրինակը։ Քրիստոնյան սովորություն ունի զբաղվելու ձեռնաշարժությամբ, այսինքն՝ սեռական հաճույք ստանալու նպատակով նա գիտակցաբար գրգռում է իր սեռական օրգանները՝ անկախ նրանից՝ դրան զուգահեռ նա պոռնկագրություն է դիտում, թե՝ ոչ։ Թեև «ձեռնաշարժություն» բառը չի հանդիպում Աստվածաշնչում, մի՞թե կասկած կարող է լինել, որ այդ սովորությունը վնաս է հասցնում մտավոր և զգացական առումով։ Եթե անհատը իր այդ պիղծ սովորությունը շարունակի, ապա մի՞թե չի վնասի իր ու Եհովայի փոխհարաբերությունները և մի՞թե անմաքուր չի դառնա Աստծու աչքում։ Եկեք լրջորեն վերաբերվենք Պողոս առաքյալի հորդորին՝ «մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից» և «սպանենք մեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ» (2 Կորնթ. 7։1; Կող. 3։5)։

Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհը հանդուրժում և նույնիսկ խրախուսում է անմաքուր վարքը։ Շատ դժվար կարող է լինել անմաքրություն գործելու գայթակղությանը դիմադրելը։ Այդուհանդերձ, ճշմարիտ քրիստոնյաները չպետք է «քայլեն այնպես, ինչպես ուրիշ ազգերն են քայլում իրենց մտքի ունայնությամբ» (Եփես. 4։17)։ Եհովան մեզ թույլ կտա քայլել «սուրբ ճանապարհով» միայն այն դեպքում, եթե խուսափենք անմաքուր վարքից՝ անկախ նրանից՝ դա անում ենք գաղտնի, թե բացահայտ։

«Այնտեղ առիւծ չի լինիլ»

Սուրբ Աստծու՝ Եհովայի բարեհաճությանն արժանանալու համար անհատից գուցե պահանջվի արմատական փոփոխություններ անել իր վարքում և խոսքում։ Եսայիա 35։9–ում ասվում է. «Այնտեղ առիւծ չի լինիլ եւ գիշատիչ գազան չի գալ նորա վերայ», այսինքն՝ չի մտնի «սուրբ ճանապարհ»։ Այն մարդը, ով թե՛ խոսքով և թե՛ գործով դաժան է ու ագրեսիվ, նման է գազանի։ Նա, անշուշտ, տեղ չի ունենա Աստծու արդար նոր աշխարհում (Ես. 11։6; 65։25)։ Ուստի շատ կարևոր է, որ այն անհատները, ովքեր ուզում են ունենալ Աստծու բարեհաճությունը, թողնեն գազանային հատկությունները և ձգտեն սուրբ վարք դրսևորել։

«Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից՝ ամեն չարության հետ մեկտեղ»,— հորդորում է Աստվածաշունչը (Եփես. 4։31)։ Իսկ Կողոսացիներ 3։8–ում կարդում ենք. «Հեռացրե՛ք ձեզանից այդ ամենը՝ զայրույթը, բարկությունը, չարությունը, վիրավորական խոսքերը, և թող անպարկեշտ խոսակցություններ դուրս չգան ձեր բերանից»։ Այս երկու համարներում օգտագործված «վիրավորական խոսք» արտահայտությունը հիմնականում նշանակում է ցավ պատճառող, նսեմացնող և հայհոյանքով լի խոսք։

Այսօր վիրավորական և գռեհիկ խոսելաոճը խիստ տարածված է։ Այն «կիրառվում» է նույնիսկ ընտանիքում։ Ամուսինները միմյանց ու երեխաների հասցեին շպրտում են կծու, դաժան, ստորացուցիչ ակնարկներ և խոսքեր։ Քրիստոնեական ընտանիքներում խոսքային ագրեսիան տեղ չունի (1 Կորնթ. 5։11)։

«Աստծու վախով սրբության» ձգտելը օրհնություն է

Ի՜նչ մեծ պատիվ է ծառայել սուրբ Աստծուն՝ Եհովային (Յեսու 24։19)։ Հոգևոր դրախտը, ուր մեզ Եհովան արդեն բերել է, շատ թանկ է մեզ համար։ Ամեն ժամանակ սուրբ վարք ունենալը, անխոս, կյանքի լավագույն ուղին է։

Շատ շուտով Աստծու խոստացած դրախտային երկիրը իրականություն կդառնա (Ես. 35։1, 2, 5–7)։ Նրանք, ովքեր փափագում են տեսնել այդ դրախտը, և նրանք, ովքեր ձգտում են աստվածահաճո կյանք վարել, տեղ կունենան այնտեղ (Ես. 65։17, 21)։ Ուրեմն՝ եկեք անպայման շարունակենք երկրպագել Աստծուն՝ ունենալով մաքուր հոգևոր վիճակ, և մտերիմ փոխհարաբերություններ պահպանենք նրա հետ։

[ծանոթագրություն]

a «Դիտարանի» 2006 թ. հուլիսի 15–ի համարում (էջ 29–31) բացատրվում է, թե որն է տարբերությունը անմաքրության և ագահությամբ կատարվող անմաքրության միջև։

[նկար 26–րդ էջի վրա]

Ի՞նչ էր պահանջվում հրեաներից, որպեսզի նրանք քայլեին «սուրբ ճանապարհով»

[նկար 27–րդ էջի վրա]

Պոռնկագրությունը վնասում է անհատի ու Եհովայի փոխհարաբերությունները

[նկար 28–րդ էջի վրա]

«Ամեն.... գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից»

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը