Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 6/1 էջ 26
  • Մեր օրերի «իսրայելացի աղջիկը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեր օրերի «իսրայելացի աղջիկը»
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան երբեք ինձ հուսախաբ չի արել
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան օրհնում է Հիշատակի երեկոն նշելու մեր ջանքերը
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2008 Դիտարան
w08 6/1 էջ 26

Մեր օրերի «իսրայելացի աղջիկը»

ՀԻՍՈՒՍԻ մահվան Հիշատակի երեկոյից երկու շաբաթ առաջ Պրայա Գրանդե քաղաքում (Բրազիլիա) ապրող Սալեսների ընտանիքի յուրաքանչյուր անդամ մի ցուցակ կազմեց, որում գրեց նրանց անունները, որոնց պետք է հրավիրեր Երեկոյին։ 6–ամյա Աբիգալին մի հրավիրատոմս տվեցին և հարցրին, թե ում է ցանկանում տալ այն։

— Այն մարդուն, որը միշտ ժպտում է ինձ,— պատասխանեց աղջիկը։

— Ո՞վ է այդ մարդը,— հարցրին նրա ծնողները։

— Հաշմանդամի սայլակով մարդը,— պատասխանեց նա։

Չորս օր հետո Աբիգալը ցույց տվեց իր ծնողներին այդ մարդուն։ Նրա անունը Վալտեր էր, և նա ապրում էր Թագավորության սրահից մի թաղամաս հեռու։ Ավելի քան 15 տարի առաջ 28 տարեկան հասակում նա ավտովթարի պատճառով կաթվածահար էր եղել, և գոտկատեղից ներքև մարմինն անզգայացել էր։ Քանի որ նա հարուստ էր, երկու թիկնապահ ուներ։ Երբ Աբիգալը Վալտերի հետ խոսելու թույլտվություն ստացավ, նրա ծնողները բացատրեցին, որ իրենց աղջիկը ուզում է մի հրավիրատոմս տալ նրան։

Իր մատուցման վերջում Աբիգալն ասաց. «Մեր Թագավորության սրահում բոլորը շատ հրավիրատոմսեր ունեն, իսկ ես միայն մեկ հատ ունեմ։ Այնպես որ դուք միակ մարդն եք, որին ես հրավիրում եմ։ Եթե չգաք, ես ուրիշ ոչ ոքի չեմ կարող հրավիրել։ Բայց եթե գաք, ես շատ ուրախ կլինեմ, իսկ Եհովան ավելի ուրախ կլինի»։

Հիշատակի երեկոյի օրը Վկաները, նրանց հետ նաև Աբիգալը մաքրում էին Թագավորության սրահը և պատրաստում էին այն Երեկոյի համար։ Կեսօրին Վալտերն անցնում էր Սրահի կողքով և տեսնելով Աբիգալին՝ իր վարորդին խնդրեց կանգնեցնել մեքենան։ Նա բացեց պատուհանը և հարցրեց Աբիգալին, թե ինչ է նա անում։ Աղջիկն ասաց, որ մաքրում են Սրահը, որպեսզի այն գեղեցկացնեն նրա համար։

Այդ երեկո Աբիգալը շատ անհանգիստ էր։ Ելույթը սկսվեց, իսկ նա նայում էր շուրջը՝ տեսնելու համար, թե արդյոք Վալտերը եկել է։ Հանկարծ ներս մտավ Վալտերը իր թիկնապահների հետ։ Աբիգալը ուրախությունից ժպտում էր։ Ելույթից հետո Վալտերն ասաց, որ պատրաստվում էր մեկնել մեկ ուրիշ քաղաք, սակայն մտքափոխ էր եղել և հատուկ Աբիգալի համար եկել էր Հիշատակի երեկոյին։ Այնուհետև նա ավելացրեց. «Այդ ելույթը հենց ինձ համար էր»։ Նա մի Աստվածաշունչ խնդրեց և այդ օրվանից սկսեց ուսումնասիրել ու հաճախել ժողովի հանդիպումներին։

Որոշ ժամանակ անց Վալտերի կրտսեր քույրն ասաց, որ ուզում է տեսնել Աբիգալին, որի մասին իր եղբայրը այդքան հաճախ պատմում է։ Երբ նա ծանոթացավ Աբիգալի հետ, շատ ուրախացավ՝ տեսնելով, թե ինչ լավ աղջնակ է նա։ «Հիմա հասկանում եմ, թե ինչու է եղբայրս այդքան ուրախ»,— ասաց նա։

Վալտերը շարունակում է ուսումնասիրել և հաճախել ժողովի հանդիպումներին։ Նա նույնիսկ մեկնաբանություններ է տալիս և ուրիշներին պատմում է իր սովորած բաների մասին։ Իրոք, փոքրիկ Աբիգալը մեզ հիշեցնում է իսրայելացի այն աղջկան, որն օգնեց Նեեմանին ճանաչել ճշմարիտ Աստծուն՝ Եհովային (Դ Թագաւորաց 5։2–14)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը