Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 8/15 էջ 28–29
  • Այս «ավետիքի օրը» խուսափիր շեղումներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այս «ավետիքի օրը» խուսափիր շեղումներից
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հոգսերը կարող են ծանրանալ մեզ վրա
  • Զգուշացիր այն բաներից, որոնք շատ ժամանակ են խլում
  • Բարի լուրը քարոզիր հիմնովին
  • Բուժված տասը բորոտներից մեկն է երախտագիտություն դրսևորում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Վերջին անգամ Երուսաղեմ գնալիս բուժում է տասը բորոտների
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Մի մոռացիր շնորհակալություն հայտնել
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Բարի լուր
    Աստվածաշնչի ըմբռնում
Ավելին
2009 Դիտարան
w09 8/15 էջ 28–29

Այս «ավետիքի օրը» խուսափիր շեղումներից

ՉՈՐՍ բորոտները ընտրության առաջ էին կանգնած։ Քաղաքի դռների մոտ ոչ ոք նրանց ողորմություն չէր տալիս։ Ասորիները շրջապատել էին Սամարիան, և ժողովուրդը սովի էր մատնվել։ Քաղաք մտնել իմաստ չուներ. սննդի գները սարսափելի բարձր էին։ Նույնիսկ մարդակերության դեպք էր տեղի ունեցել (Դ Թագ. 6։24–29)։

«Ինչո՞ւ չգնանք ասորիների բանակատեղին,— մտածեցին չորս բորոտները։— Կորցնելու ոչինչ չունենք»։ Մթնշաղին նրանք շարժվեցին բանակատեղիի ուղղությամբ։ Այստեղ արտասովոր լռություն էր տիրում։ Ձիերն ու էշերը կապված էին, բայց պահակներ ու զինվորներ չկային։ Բորոտները մոտեցան մի վրանի ու ներս նայեցին։ Ոչ ոք չկար։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Եհովան հրաշքի միջոցով ասորիներին լսել էր տվել մեծ զորքի ձայն։ Կարծելով, որ իրենց վրա հարձակվում են՝ նրանք ամեն ինչ թողել ու փախել էին։

Բորոտները վրանում առատ ուտելիք գտան և սկսեցին ուտել ու խմել։ Նրանք նկատեցին, որ վրանում կա նաև ոսկի, արծաթ, հագուստ և այլ արժեքավոր բաներ, և այս ամենը առան ու տարան թաքցրին։ Հետո վերադարձան, որ էլի տանեն։ Սակայն նրանց խիղճը սկսեց տանջել, որովհետև հիշեցին Սամարիայի սովահար բնակիչներին։ «Մենք այսպէս չէինք անելու [«Աղէկ չէ մեր ըրածը», ԱԱ]. այս օրը աւետիքի օր է»,— ասացին բորոտները։ Նրանք վազելով գնացին Սամարիա և հայտնեցին «ավետիքը» (Դ Թագ. 7։1–11)։

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որը կարելի է կոչել «ավետիքի օր»։ Խոսելով «իրերի համակարգի վախճանի նշանի» մասին՝ նա առանձնացրեց մի երեսակ՝ ասելով. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։3, 14)։ Ինչպե՞ս պետք է այս բանի գիտակցումը անդրադառնա մեզ վրա։

Հոգսերը կարող են ծանրանալ մեզ վրա

Բորոտներն այնքան էին ուրախացել իրենց հայտնագործությամբ, որ մի պահ մոռացան Սամարիայի բնակիչներին։ Նրանք կենտրոնացան այն բանի վրա, թե ինչ կարող էին վերցնել։ Հնարավո՞ր է՝ նման բան պատահի մեզ հետ։ «Սովերը» այն բաղադրյալ նշանի մի մասն են, որը բնորոշում է իրերի համակարգի վախճանի ժամանակը (Ղուկ. 21։7, 11)։ Հիսուսն իր աշակերտներին հորդորեց. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ ու հարբեցողությամբ և կյանքի հոգսերով» (Ղուկ. 21։34)։ Մենք քրիստոնյաներ ենք, ուստի պետք է ուշադիր լինենք և թույլ չտանք, որ առօրյա հոգսերը ստիպեն մեզ մոռանալու, որ ապրում ենք «ավետիքի օրում»։

Բլեսինգ անունով մի երիտասարդ քույր թույլ չտվեց, որ անձնական հետաքրքրությունները ծանրացնեն իր սիրտը։ Նա մասնագիտություն ձեռք բերեց և այդ ընթացքում ծառայեց ռահվիրա, հետո ամուսնացավ բեթելցու հետ և դարձավ Բենինի Բեթելի ընտանիքի անդամ։ Բլեսինգն ասում է. «Ես սպասուհի եմ և հաճույքով եմ կատարում իմ ծառայությունը»։ Նա շատ ուրախ է, որ արդեն 12 տարի լիաժամ է ծառայում և չի մոռանում, որ ապրում է «ավետիքի օրում»։

Զգուշացիր այն բաներից, որոնք շատ ժամանակ են խլում

Իր 70 աշակերտներին ուղարկելով՝ Հիսուսն ասաց. «Բերքը, ինչ խոսք, շատ է, բայց աշխատողները քիչ են։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Ղուկ. 10։2)։ Եթե հնձի օրերին մարդիկ ակտիվորեն չզբաղվեին բերքահավաքով, ապա բերքի մի մասը գուցե փչանար։ Նույն ձևով էլ, եթե աշակերտները քարոզչական գործում ակտիվ չլինեին, ապա որոշ մարդիկ գուցե կորցնեին իրենց կյանքը։ Ուստի Հիսուսն ավելացրեց. «Ճանապարհին ոչ ոքի ողջագուրվելով մի՛ բարևեք» (Ղուկ. 10։4)։ «Բարևեք» թարգմանված հունարեն բառը կարող է ավելին նշանակել, քան սովորական «բարևը»։ Այն կարող է նշանակել ողջագուրանք, երկար զրույց։ Այսպիսով՝ Հիսուսն իր հետևորդներին խրախուսում էր խուսափել անտեղի շեղումներից և ժամանակը լավագույնս օգտագործել։ Նրանք պետք է այդ լուրը քարոզեին հրատապության զգացումով։

Տեսնենք, թե մեր ժամանակը ինչի վրա կարող է վատնվել։ Տարիներ շարունակ հեռուստատեսությունը առաջատար տեղ է զբաղեցրել մարդկանց ազատ ժամանակը խլելու հարցում։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել բջջային հեռախոսների և անձնական համակարգիչների մասին։ Մեծ Բրիտանիայում 1 000 չափահասների շրջանում անցկացված մի հարցման արդյունքներով՝ «միջին բրիտանացին օրական ծախսում է 88 րոպե քաղաքային հեռախոսով և 62 րոպե բջջային հեռախոսով խոսելու վրա։ 53 րոպե նա ծախսում է էլեկտրոնային փոստի և 22 րոպե՝ տեքստային հաղորդագրությունների վրա»։ Այս ժամանակի ընդհանուր գումարը ավելի քան երկու անգամ շատ է այն ժամանակից, որ ենթառահվիրան միջին հաշվով տրամադրում է ծառայությանը մեկ օրում։ Իսկ որքա՞ն ես դու ժամանակ տրամադրում այդ ամենին։

Էռնստ և Հիլդեգարտ Զելիգերները լուրջ էին մոտենում այն բանին, թե ինչպես են օգտագործում ժամանակը։ Նրանք ընդհանուր հաշվով ավելի քան 40 տարի անցկացրին նացիստական համակենտրոնացման ճամբարներում և կոմունիստական բանտերում։ Ազատվելուց հետո այս ամուսինները ռահվիրա ծառայեցին մինչև իրենց երկրային կյանքի ավարտը։

Շատերն էին ուզում նամակագրական կապ հաստատել Զելիգերների հետ։ Վերջիններս կարող էին իրենց ժամանակի մեծ մասը ծախսել նամակներ կարդալու և գրելու վրա։ Բայց նրանց կյանքում ամենակարևորը Եհովային մատուցվող երկրպագությունն էր։

Ինչ խոսք, բոլորս էլ հաճույքով ենք կապ պահում մեր հարազատների ու ընկերների հետ, և այստեղ ոչ մի սխալ բան չկա։ Առօրյայում չափավոր բազմազանություն մտցնելը օգտակար է։ Այդուհանդերձ, իմաստուն կլինենք, եթե ժամանակատար զբաղմունքների փոխարեն՝ «ավետիքի» այս օրը կենտրոնանանք բարի լուրի քարոզչության վրա։

Բարի լուրը քարոզիր հիմնովին

Մեզ համար մեծ օրհնություն է ապրել «ավետիքի» այս օրում։ Եկեք չշեղվենք կարևոր բաներից, ինչպես որ սկզբում շեղվեցին չորս բորոտները։ Հիշենք, որ նրանք ասացին՝ «աղէկ չէ մեր ըրածը»։ Նույն ձևով, «աղէկ չէ», կամ՝ ճիշտ չէ թույլ տալ, որ անձնական նպատակները և ժամանակատար զբաղմունքները խանգարեն մեզ լիարժեքորեն մասնակցելու ծառայությանը։

Այս առումով մենք գերազանց օրինակ ունենք։ Հետադարձ հայացք նետելով իր 20 տարվա ծառայությանը՝ Պողոս առաքյալը գրեց. «Ես հիմնովին քարոզեցի Քրիստոսի մասին բարի լուրը» (Հռոմ. 15։19)։ Նա թույլ չտվեց, որ որևէ բան թուլացնի իր եռանդը։ Եկեք նրա պես եռանդորեն քարոզենք Թագավորության բարի լուրը «ավետիքի» այս օրում։

[նկար 28–րդ էջի վրա]

Բլեսինգը թույլ չտվեց, որ անձնական հետաքրքրությունները խանգարեն իրեն լիաժամ ծառայելու

[նկար 29–րդ էջի վրա]

Զելիգերները լուրջ էին մոտենում այն բանին, թե ինչպես են օգտագործում ժամանակը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը