Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 11/1 էջ 7
  • Իմաստնորեն ընկերներ ընտրիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իմաստնորեն ընկերներ ընտրիր
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող ենք լավ ընկերներ ընտրել
    2011 Դիտարան
  • Ընտրիր այնպիսի ընկերներ, որոնք սիրում են Աստծուն
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Միավորված՝ ընկերական ամուր կապով
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Սիրիր նրանց, ում Աստված է սիրում
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
2010 Դիտարան
w10 11/1 էջ 7

Գաղտնիք 4

Իմաստնորեն ընկերներ ընտրիր

Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20)։

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԺՎԱՐ։ Մեր ընկերները կարող են նպաստել, որ գոհունակության զգացումը մեր մեջ ավելի ուժգին լինի, կամ հակառակը։ Ընդունենք, թե ոչ, նրանց վարքն ու խոսքերն ազդում են կյանքի հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի վրա (1 Կորնթացիներ 15։33)։

Նկատի առնենք, օրինակ, 12 հետախույզների մասին պատմությունը, որոնք վերադարձել էին Քանանի երկրից։ Նրանցից տասը «շարունակ վատ բաներ էին ասում այդ երկրի մասին»։ Իսկ մյուս երկուսը լավ բաներ ասացին Քանանի մասին՝ այն անվանելով «շատ-շատ լավ երկիր»։ Սակայն ժողովրդի վրա ազդեցին տասը լրտեսների բացասական խոսքերը։ «Այդ ժամանակ ողջ ժողովը բարձրացրեց իր ձայնը.... [և] Իսրայելի բոլոր որդիները սկսեցին տրտնջալ» (Թվեր 13։30–14։9)։

Այսօր նույնպես շատ մարդիկ «տրտնջացողներ են, որ դժգոհում են կյանքում իրենց բաժին ընկածից» (Հուդա 16)։ Այդ պատճառով նման ընկերների շրջապատում դժվար է պահպանել գոհունակության զգացումը։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Ուշադրություն դարձրու, թե ինչի մասին են խոսում քո ընկերները։ Հաճա՞խ են նրանք պարծենում իրենց ունեցածով, թե՞ մշտապես դժգոհում են, որ ինչ-ինչ բաներ չունեն։ Մտածիր նաև, թե ինքդ ինչպիսի ընկեր ես նրանց համար. փորձում ես այնպես անել, որ նրանք նախանձե՞ն քեզ, թե՞ մղում ես նրանց գոհ լինելու իրենց ունեցածից։

Ուշադրություն դարձրու Դավթի և Հովնաթանի օրինակին։ Հովնաթանը Սավուղ թագավորի որդին էր, սակայն թագավոր էր դառնալու Դավիթը։ Այդ պատճառով Սավուղը ուզում էր սպանել նրան։ Ուստի Դավիթը փախել էր և ապրում էր ամայի վայրերում։ Ինչպե՞ս էր վերաբերվում նրան Հովնաթանը։ Թեպետ նա էր թագաժառանգը, սակայն դարձավ Դավթի մտերիմ ընկերը։ Հովնաթանը գիտակցում էր, որ Աստված էր Դավթին թագավոր նշանակել, և ուրախությամբ աջակցում էր իր ընկերոջը (1 Սամուել 19։1, 2; 20։30–33; 23։14–18)։

Անշուշտ դու էլ ես ուզում, որ ընկերներդ այդպիսին լինեն՝ բավարարված իրենց ունեցածով և անկեղծորեն հետաքրքրված քո բարօրությամբ (Առակներ 17։17)։ Հիշիր, սակայն, որ նման ընկերներ ունենալու համար, ինքդ էլ պետք է լինես այդպիսին (Փիլիպպեցիներ 2։3, 4)։

[նկար 7-րդ էջի վրա]

Ընկերներդ նպաստո՞ւմ են, որ գոհունակության զգացումը քո մեջ ավելի ուժգին լինի

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը