Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 11/15 էջ 20
  • Եկեք «Եհովային ընծա մատուցենք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եկեք «Եհովային ընծա մատուցենք»
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծուն ծառայենք «մեկ սրտով ու մեկ հոգով»
    2008 Դիտարան
  • Նրանք տալիս էին ուրախ սրտով. իսկ դո՞ւ
    2009 Դիտարան
  • «Նվերներ տալու» պատիվ ունենալը ուրախություն պարգևո՞ւմ է քեզ
    2011 Դիտարան
  • «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում»
    2001 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 11/15 էջ 20

Եկեք «Եհովային ընծա մատուցենք»

ԻՆՉՊԵ՞Ս ես ցույց տալիս գնահատանքդ, երբ ինչ-որ մեկը բարություն է դրսևորում քո հանդեպ։ Նկատի առ, թե մադիանացիների հետ պատերազմելուց հետո ինչպես Իսրայելի զորագլուխներն իրենց երախտագիտությունը դրսևորեցին։ Այդ պատերազմը տեղի ունեցավ Փեգորի Բահաղի հետ կապված Իսրայելի մեղք գործելուց հետո։ Աստված հաղթանակ տվեց իր ժողովրդին, և ավարը բաժանվեց 12000 զինվորների ու մնացած իսրայելացիների միջև։ Վարվելով Եհովայի տված առաջնորդության համաձայն՝ զինվորները իրենց բաժնից որոշ տոկոս տվեցին քահանաներին, իսկ մյուս իսրայելացիները իրենց բաժնից մի որոշ մաս տվեցին ղևտացիներին (Թվեր 31։1–5, 25–30)։

Սակայն զորագլուխներն ավելին էին ուզում անել։ «Քո ծառաները հաշվել են մեր տրամադրության տակ եղող ռազմիկներին և պարզել, որ ոչ ոք չի կորել»,— ասացին նրանք Մովսեսին։ Այդ մարդիկ որոշեցին ոսկի ու տարբեր զարդեր նվիրաբերել Եհովային։ Ընդհանուր առմամբ՝ նրանք նվիրաբերեցին 190 կիլոգրամ ոսկյա զարդեր (Թվեր 31։49–54)։

Այսօր էլ շատ մարդիկ մղվում են իրենց երախտագիտությունը դրսևորելու այն ամենի համար, ինչ Եհովան արել է հանուն իրենց։ Եվ միայն Աստծուն նվիրված ծառաները չէ, որ լցվում են երախտագիտությամբ։ Տեսնենք, թե ինչ դեպք տեղի ունեցավ ավտոբուսի վարորդի հետ, որը մի խումբ պատվիրակների տանում և բերում էր Բոլոնյա (Իտալիա) քաղաքի մարզադաշտ, որտեղ անցկացվում էր 2009​թ. միջազգային համաժողովը։ Քանի որ նա շատ զգույշ վարորդ էր ու մեղմ մարդ, ուղևորները որոշեցին շնորհակալագիր ու թեյավճար տալ նրան, ինչպես նաև նվիրել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Ահա թե ինչպես արձագանքեց վարորդը. «Ես ուրախությամբ կվերցնեմ բացիկն ու գիրքը, բայց ուզում եմ վերադարձնել փողը, որովհետև ցանկանում եմ նվիրաբերել այն, որ դուք շարունակեք ձեր գործը։ Թեև Եհովայի վկա չեմ, ուզում եմ այդպես անել, քանի որ տեսնում եմ, որ սիրուց մղված եք անում ձեր գործը»։

Երբ գնահատանքով ես լցվում՝ տեսնելով, թե ինչ է արել Եհովան քեզ համար, մղվում ես արտահայտելու երախտագիտությունդ։ Եվ դա անելու միջոցներից մեկը Եհովայի վկաների համաշխարհային գործի համար նվիրաբերություններ անելն է (Մատթ. 24։14)։ Մի քանի միջոցներ նշված են ստորև բերված շրջանակում։

[Շրջանակ 20-րդ և 21–րդ էջերի վրա]

Ինչպես են ոմանք նվիրաբերություններ կատարում

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ

Շատերը որոշակի գումար են մի կողմ դնում, որպեսզի գցեն համաշխարհային գործի համար նախատեսված նվիրաբերությունների արկղը։

Ամեն ամիս այդ նվիրաբերությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Կամավոր նվիրաբերությունները հնարավոր է նաև անմիջապես ուղարկել այնտեղ։ Կարելի է նվիրաբերել նաև թանկարժեք զարդեր։ Այդ դեպքում համառոտ նամակ գրեք և հստակ նշեք, որ դա նվիրաբերություն է։

ԱՅԼ ԿԵՐՊԵՐ

Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ նվիրել մասնաճյուղին, կա՛մ պահպանելով իր՝ գույքի սեփականությանը տիրելու ցմահ իրավունքը՝ ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ պետք է կապ հաստատի մասնաճյուղի հետ։

Կտակ։ Ունեցվածքը կամ դրամը կարելի է նաև կտակել մասնաճյուղին։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել մասնաճյուղ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Դիտարան» ընկերության տեղի մասնաճյուղ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը