Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 11/15 էջ 8–9
  • Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել ուրիշներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել ուրիշներին
  • 2013 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Նրանց ավելցուկը լրացրեց պակասը
    2012 Դիտարան
  • «Աշխատանքը հսկայական է»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երախտագիտություն դրսևորիր Եհովայի առատաձեռնության համար։
    2015 Դիտարան
  • Եհովան մեծապես օրհնում է հոժարակամորեն տվողին
    2014 Դիտարան
Ավելին
2013 Դիտարան
w13 11/15 էջ 8–9

Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել ուրիշների մասին

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ընտրություններից անմիջապես հետո բռնության ալիք բարձրացավ. հազարավոր Եհովայի վկաներ ստիպված եղան լքելու իրենց տները,— պատմում է Ֆրանսուան, որը երեց է և ապրում է զարգացող երկրներից մեկում։— Ուտելիք և դեղորայք չէր ճարվում, իսկ այն, ինչ կար, չափազանց թանկ էր։ Բանկերը փակվել էին, իսկ բանկոմատները դատարկ էին կամ չէին աշխատում»։

Մասնաճյուղի եղբայրները սկսեցին արագորեն ֆինանսական օգնություն և առաջին անհրաժեշտության իրեր մատակարարել այն Վկաներին, որոնք ստիպված թողել էին իրենց տները և հավաքվել երկրի տարբեր Թագավորության սրահներում։ Հակառակորդ կողմերը փակել էին ճանապարհները։ Բայց քանի որ երկու կողմն էլ գիտեր, որ Վկաները խիստ չեզոքություն են պահում, սովորաբար մասնաճյուղի մեքենաների համար ճանապարհները բացում էին։

Ֆրանսուան պատմում է. «Թագավորության սրահ գնալու ճանապարհին դիպուկահարները կրակ բացեցին մեր մեքենայի վրա, բայց ոչ մեկս չվնասվեց։ Երբ տեսանք, որ մի զինվոր զենքը ձեռքին վազում է դեպի մեզ, շտապ հետ տվեցինք մեքենան և, արագ շրջադարձ կատարելով, սլացանք դեպի մասնաճյուղ։ Շնորհակալ էինք Եհովային, որ ողջ մնացինք։ Այդ Սրահում հավաքվել էր 130 հավատակից։ Հաջորդ օրը նրանք տեղափոխվեցին ապահով վայր։ Ոմանք եկան մասնաճյուղ, որտեղ մենք հոգ տարանք նրանց հոգևոր և ֆիզիկական կարիքների մասին այնքան ժամանակ, մինչև որ վտանգն անցավ»։

«Հետագայում մասնաճյուղը երկրի տարբեր մասերից բազմաթիվ նամակներ ստացավ, որոնցում մեր հավատակիցները իրենց խոր երախտագիտությունն էին հայտնում,— ասում է Ֆրանսուան։— Տեսնելով, թե եղբայրներն ինչպես են տարբեր վայրերից օգնության գալիս՝ նրանց վստահությունը Եհովայի հանդեպ մեծացել էր»։

Բնական և մարդածին աղետների ժամանակ մենք կարիքի մեջ եղող մեր եղբայրներին ու քույրերին ոչ թե ասում ենք՝ «տաքացեք և կշտացեք», այլ ջանում ենք բավարարել նրանց ֆիզիկական կարիքները (Հակ. 2։15, 16)։ Առաջին դարում աշակերտները, իմանալով, որ սով է լինելու, «որոշեցին, որ ամեն մեկն իր հնարավորության սահմաններում օգնություն ուղարկի Հրեաստանում բնակվող եղբայրներին» (Գործ. 11։28–30)։

Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք պատրաստ ենք նյութապես աջակցելու կարիքի մեջ եղողներին։ Բայց մարդիկ ունեն նաև հոգևորի կարիք (Մատթ. 5։3)։ Որպեսզի նրանք գիտակցեն իրենց այդ կարիքը և այն բավարարեն, Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց աշակերտներ պատրաստել (Մատթ. 28։19, 20)։ Այս հանձնարարությունը կատարելու համար յուրաքանչյուրս պատրաստակամորեն շատ ժամանակ, էներգիա և միջոցներ է ծախսում։ Մեր կազմակերպությունը նվիրաբերված ֆինանսական միջոցների մի մասն օգտագործում է նյութական օգնություն տրամադրելու համար, բայց նվիրաբերությունները հիմնականում օգտագործվում են Թագավորության շահերը առաջ տանելու և բարի լուրը տարածելու համար։ Այդպես ցույց ենք տալիս մեր սերը Աստծու և մերձավորի հանդեպ (Մատթ. 22։37–39)։

Նրանք, ովքեր աջակցում են Եհովայի վկաների համաշխարհային գործին, կարող են վստահ լինել, որ իրենց նվիրաբերություններն օգտագործվում են ճիշտ ձևով և ծառայում են նպատակին։ Կարո՞ղ ես օգնել կարիքի մեջ եղող քո հավատակիցներին։ Ուզո՞ւմ ես աջակցել աշակերտ պատրաստելու գործին։ Եթե այո, ապա «բարություն անելը մի՛ խնայիր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեն, երբ ձեռքդ ի զորու է դա անելու» (Առակ. 3։27)։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՒՄ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ

Ինչպես որ Պողոս առաքյալի օրերում էր, այսօր շատերը որոշակի գումար են «մի կողմ դնում», որպեսզի ժողովում այն գցեն «Համաշխարհային գործի համար» գրությունն ունեցող նվիրաբերությունների արկղը (1 Կորնթ. 16։2)։ Ամեն ամիս այդ նվիրաբերությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Կամավոր նվիրաբերությունները հնարավոր է նաև ուղարկել անմիջապես այնտեղ։ Կարելի է նվիրաբերել նաև թանկարժեք զարդեր։ Այդ դեպքում համառոտ նամակ գրեք և հստակ նշեք, որ դա նվիրաբերություն է։ Տեղի մասնաճյուղի կոնտակտային տվյալները կարելի է գտնել www.pr2711.com կայքում։

  • ԱՅԼ ԿԵՐՊԵՐ

    Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ անմիջապես նվիրաբերել մասնաճյուղին, կա՛մ նվիրաբերել՝ պահպանելով գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ պետք է կապ հաստատի մասնաճյուղի հետ։

    Կտակ։ Ունեցվածքը կամ դրամը կարելի է նաև կտակել մասնաճյուղին։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել մասնաճյուղ։

    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը