Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp16 № 3 էջ 4
  • Սխա՞լ է արդյոք երկար ժամանակ սգալը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սխա՞լ է արդյոք երկար ժամանակ սգալը
  • 2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Բնակա՞ն են արդյոք իմ ապրումները
    Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
  • Գործնական խորհուրդներ վիշտը մեղմելու համար
    2018 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս ուժ գտնեմ ապրելու
    Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
  • Ինչպե՞ս հաղթահարեմ վշտի զգացումը
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
2016 Դիտարան (հանրային թողարկում)
wp16 № 3 էջ 4

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԵՐԲ ՄԱՀԱՆՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սխա՞լ է արդյոք երկար ժամանակ սգալը

Անկասկած պատահել է այնպես, որ կարճ ժամանակով հիվանդացել եք ու արագ ապաքինվել։ Հավանաբար, հետագայում նույնիսկ չեք էլ հիշել այդ մասին։ Սակայն այլ է պարագան, երբ մարդը վիշտ է ապրում։ Հոգեբան Ալան Վուլֆելտը իր գրքում նշում է. «Իրականում «վիշտը հաղթահարել» հասկացություն գոյություն չունի»։ Ապա ավելացնում է. «Պարզապես, երբ ժամանակ է անցնում, և մեզ շրջապատող մարդիկ աջակցում են մեզ, ցավն աստիճանաբար մեղմանում է» (Healing a Spouse’s Grieving Heart)։

Օրինակ՝ նկատի առնենք, թե ինչպես արձագանքեց Աբրահամ նահապետը, երբ մահացավ նրա կինը։ Աստվածաշունչն ասում է. «Աբրահամը սկսեց ողբալ ու լաց լինել Սառայի համար» (Ծննդոց 23։2, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։ «Սկսեց» բառը ցույց է տալիս, որ Աբրահամը մի որոշ ժամանակ սգացել է, և կորստի ցավը հաղթահարելու համար ժամանակ է պահանջվել։a Մեկ այլ օրինակ է Հակոբը, որին հավատացրել էին, թե նրա որդուն՝ Հովսեփին, հոշոտել է մի վայրի գազան։ Նա «շատ օրեր սգաց» իր որդու համար, և նրա ընտանիքի անդամները չէին կարողանում մխիթարել նրան։ Անգամ տարիներ անց Հովսեփի մահվան պատճառած ցավը դեռ մորմոքում էր նրա սիրտը (Ծննդոց 37։34, 35; 42։36; 45։28)։

Աբրահամը լաց է լինում Սառայի դիակի կողքին

Աբրահամը սգում էր իր սիրելի կնոջ՝ Սառայի մահը

Նման զգացումներ ունեն նաև մեր օրերում ապրող շատ մարդիկ, ովքեր մտերիմ անձնավորության են կորցրել։ Նկատի առնենք երկու այդպիսի օրինակ։

  • «Իմ ամուսինը՝ Ռոբերտը, մահացավ 2008 թ. հուլիսի 9-ին դժբախտ պատահարից։ Դա մի սովորական օր էր։ Նախաճաշից հետո, երբ նա պատրաստվում էր գնալ աշխատանքի, մենք, ինչպես միշտ, գրկախառնվեցինք, միմյանց համբուրեցինք և ասացինք՝ սիրում եմ քեզ։ Արդեն վեց տարի է անցել, բայց սրտիս ցավը դեռ չի ամոքվել։ Կարծում եմ, որ երբեք չեմ համակերպվի Ռոբի կորստի հետ» (Գեյլ, 60 տարեկան)։

  • «Թեև արդեն 18 տարի է, ինչ կինս մահացել է, բայց ես դեռ կարոտում եմ նրան ու սգում նրա կորուստը։ Երբ շրջակա բնության մեջ ինչ-որ գեղեցիկ բան եմ տեսնում, անմիջապես նա է գալիս միտքս. մտածում եմ, թե նա որքան կհիանար՝ տեսնելով այն, ինչ ես եմ տեսնում հիմա» (Էյթյեն, 84 տարեկան)։

Ինչպես տեսանք, միանգամայն բնական է, որ մարդիկ խոր ցավ են ապրում և երկար ժամանակ սգում են իրենց հարազատի մահը։ Ամեն մարդ յուրովի է սգում, հետևաբար խելամիտ չի լինի քննադատել դիմացինին այն բանի համար, թե նա ինչպես է արձագանքում իր կյանքում տեղի ունեցած դժբախտությանը։ Նաև չպետք է մեղադրենք ինքներս մեզ՝ մտածելով, թե չափազանց սուր և բուռն ենք արձագանքում հարազատի կորստին։ Այդուհանդերձ, ի՞նչ կարող ենք անել, որ հաղթահարենք կորստի ցավը։

a Աբրահամի որդին՝ Իսահակը, նույնպես երկար ժամանակ վշտի մեջ է եղել։ Ինչպես կտեսնեք այս ամսագրի՝ «Ընդօրինակեք նրանց հավատը» խորագրի հոդվածում, Իսահակը իր մոր մահից երեք տարի անց դեռ սգում էր նրա կորուստը (Ծննդոց 24։67)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը