Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp16 № 2 էջ 3–4
  • Այս ամենը եղե՞լ է իրականում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այս ամենը եղե՞լ է իրականում
  • 2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ
  • ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • Ինչ է նշանակում Հիսուսի հարությունը մեզ համար
    2014 Դիտարան
  • Հիսուսի հարությունը. իրականությո՞ւն է
    2013 Դիտարան
  • Հարություն. հաստատուն հույս
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Արդարև տէրը յարութիւն է առել»
    2001 Դիտարան
Ավելին
2016 Դիտարան (հանրային թողարկում)
wp16 № 2 էջ 3–4
Հիսուսի մարմինը իջեցրել են տանջանքի ցցից, իսկ նրա աշակերտները նայում են

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ՀԻՍՈՒՍԸ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ ԿՐԵՑ ՈՒ ՄԱՀԱՑԱՎ

Այս ամենը եղե՞լ է իրականում

Մ.թ. 33-ի գարնանը նազովրեցի Հիսուսը մահապատժի ենթարկվեց։ Նրան անհիմն կերպով մեղադրել էին խռովություն հրահրելու մեջ, դաժանաբար ծեծի ենթարկել և ցցին գամել։ Հիսուսը մահացավ տանջալից մահով։ Բայց Աստված հարություն տվեց նրան, և 40 օր հետո նա երկինք համբարձվեց։

Այս ամենի մասին իմանում ենք չորս Ավետարաններից, որոնք Քրիստոնեական Հունարեն Գրությունների՝ Նոր Կտակարանի մաս են կազմում։ Սակայն արդյո՞ք վերոհիշյալ դեպքերը կատարվել են իրականում։ Սա տեղին և լուրջ հարց է։ Եթե այս ամենը չի եղել, ապա քրիստոնեական հավատը ոչ մի արժեք չունի, և դրախտում հավիտյան ապրելու հույսը լոկ երազանք է (1 Կորնթացիներ 15։14)։ Բայց եթե այս դեպքերն իրականում կատարվել են, դա նշանակում է, որ մարդկությանը պայծառ ապագա է սպասում, որը դուք էլ կարող եք վայելել։ Այսպիսով՝ Ավետարաններում արձանագրված պատմությունը փա՞ստ է, թե՞ հորինվածք։

ԻՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ

Ի տարբերություն լեգենդների՝ Ավետարաններում արձանագրված պատմությունը գրված է ամենայն ճշգրտությամբ և պարունակում է բազմաթիվ մանրամասներ։ Օրինակ՝ այնտեղ հիշատակվում են բազմաթիվ իրական վայրերի անուններ։ Նշված վայրերից շատերը հնարավոր է այցելել նաև այսօր։ Ավետարաններում խոսվում է իրական մարդկանց մասին, որոնց գոյությունը հաստատվում է նաև աշխարհիկ պատմիչների վկայությամբ (Ղուկաս 3։1, 2, 23)։

Հիսուսի մասին հիշատակել են առաջին և երկրորդ դարերի աշխարհիկ գրողներ։a Բացի այդ, Հիսուսի մահապատժի մասին Ավետարանների նկարագրությունը համապատասխանում է այն ժամանակներում Հռոմում ընդունված մահապատժի ձևերին։ Ավելին, Ավետարանները պարունակում են հավաստի տեղեկություններ և գրված են անկեղծությամբ։ Այնտեղ նույնիսկ խոսվում է Հիսուսի աշակերտներից մի քանիսի սխալների մասին (Մատթեոս 26։56; Ղուկաս 22։24–26; Հովհաննես 18։10, 11)։ Այս ամենը ցույց է տալիս, որ ավետարանագիրները Հիսուսի մասին գրելիս էլ եղել են անկեղծ և բոլոր տեղեկությունները գրի են առել ամենայն ճշգրտությամբ։

ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թեև շատերը ընդունում են, որ Հիսուսը իսկապես ապրել և մահացել է, բայց ոմանք հարցականի տակ են դնում նրա հարությունը։ Նույնիսկ Հիսուսի առաքյալները սկզբում չհավատացին, երբ նրանց ասացին, որ Հիսուսը հարություն է առել (Ղուկաս 24։11)։ Սակայն կասկածները փարատվեցին, երբ նրանք և մյուս աշակերտները տարբեր առիթներով տեսան հարություն առած Հիսուսին։ Իսկ մի անգամ նրան տեսավ ավելի քան 500 մարդ (1 Կորնթացիներ 15։6)։

Թեև աշակերտները գիտեին, որ իրենց կարող էին ձերբակալել և մահվան մատնել, բայց Հիսուսի հարության մասին համարձակությամբ հայտնում էին բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր մահապատժի էին ենթարկել Հիսուսին (Գործեր 4։1–3, 10, 19, 20; 5։27–32)։ Մի՞թե նրանք այդպես կվարվեին, եթե լիովին համոզված չլինեին, որ Հիսուսը հարություն է առել։ Իրականում, եթե Քրիստոսի հարությունը հորինվածք լիներ, քրիստոնեությունը այդքան մեծ ազդեցություն չէր ունենա թե՛ անցյալում ապրած, թե՛ ներկայումս ապրող միլիարդավոր մարդկանց վրա։

Այսպիսով՝ բոլոր հիմքերն ունենք Հիսուսի մահվան և հարության մասին Ավետարանների պատմությունը համարելու ճշգրիտ պատմական արձանագրություն։ Ուշադիր կարդալով Ավետարանները՝ դուք էլ կհամոզվեք, որ այդ դեպքերը իրականում եղել են։ Ձեր վստահությունն ավելի կամրանա, եթե հասկանաք, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։

a Տակիտոսը, որը ծնվել է մ.թ. 55 թվականին, գրել է. «Քրիստոսը, որի անունից առաջացել է [քրիստոնյաներ] անվանումը, մահապատժի ենթարկվեց Տիբերիոսի կառավարման ժամանակաշրջանում մեր պրոկուրատորներից մեկի՝ Պոնտացի Պիղատոսի ձեռքով»։ Հիսուսի մասին են վկայել նաև Սվետոնիոսը (առաջին դար), հրեա պատմագիր Հովսեպոսը (առաջին դար) և Բութանիայի կառավարիչ Պլինիոս Կրտսերը (երկրորդ դարի սկիզբ)։

Ինչո՞ւ Հիսուսի մասին վկայող ավելի շատ աղբյուրներ չկան

Քանի որ Հիսուսը մեծ ազդեցություն է թողել աշխարհի վրա, արդյոք չպե՞տք է նրա մասին վկայեին առաջին դարի ավելի շատ աշխարհիկ աղբյուրներ։ Պարտադիր չէ։ Նախ՝ Ավետարանները գրվել են մոտ 2000 տարի առաջ։ Այդ ժամանակաշրջանի քիչ ձեռագրեր են պահպանվել (1 Պետրոս 1։24, 25)։ Բացի այդ, քիչ հավանական է, որ Հիսուսի բազմաթիվ հակառակորդները կարձանագրեին այնպիսի բան, որը կօգներ մարդկանց հավատալու և վստահելու նրա մասին տեղեկություններին։

Պետրոս առաքյալը Հիսուսի հարության մասին գրել է. «Երրորդ օրը Աստված նրան հարություն տվեց և թույլ տվեց, որ հայտնվի ոչ թե բոլոր մարդկանց, այլ վկաներին, որ նախապես նշանակված էին Աստծու կողմից, մեզ, որ կերանք ու խմեցինք նրա հետ՝ նրա հարություն առնելուց հետո» (Գործեր 10։40, 41)։ Ինչո՞ւ շատերը չիմացան, որ Հիսուսը հարություն է առել։ Մատթեոսի Ավետարանում նշվում է, որ երբ Հիսուսին հակառակվող կրոնական առաջնորդները լսեցին նրա հարության լուրը, փորձեցին ամեն բան անել, որ այդ լուրը չտարածվի (Մատթեոս 28։11–15)։

Այն, որ Հիսուսը չերևաց շատերին, արդյոք նշանակո՞ւմ է, թե նա ուզում էր, որ իր հարության մասին լուրը գաղտնի մնար։ Ո՛չ։ Պետրոսը շարունակում է. «Նա նաև պատվիրեց մեզ, որ ժողովրդին քարոզենք ու հիմնովին վկայություն տանք, որ նա է ողջերի ու մահացածների դատավորը, որ սահմանված է Աստծու կողմից»։ Ճշմարիտ քրիստոնյաները նախկինում քարոզել են այդ մասին և այսօր էլ շարունակում են նույնն անել (Գործեր 10։42)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը