Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp17 № 3 էջ 3
  • Չորս ձիավորները և դուք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չորս ձիավորները և դուք
  • 2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Չորս ձիավորների ինքնությունը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Մատուցում
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Չորս ձիավորների արշավանքը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Ուկրաինայի պատերազմը՝ պարենային գլոբալ ճգնաժամի պատճառ
    Այլ նյութեր
Ավելին
2017 Դիտարան (հանրային թողարկում)
wp17 № 3 էջ 3
Չորս ձիավորների արշավանքը

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՉՈՐՍ ՁԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԵՎ ԴՈՒՔ

Չորս ձիավորները և դուք

Նրանք առաջ են սլանում՝ որոտաձայն դոփելով իրենց սմբակներով։ Չորս հզոր ձիերի և նրանց հեծյալների մասին Աստվածաշնչի նկարագրությունն այնքան պատկերավոր է, որ նրանք ասես կենդանանում և դուրս են գալիս գրքի էջերից։ Առաջին ձին սպիտակ է, իսկ նրա հեծյալը նոր թագադրված փառահեղ թագավոր է։ Նրա հետևից եկող ձիավորը, որի ձին կրակի գույն ունի, վերցնում է խաղաղությունը երկրի վրայից։ Հետո գալիս է երրորդ ձիավորը, որի ձին գիշերվա պես սև է։ Նա կշեռք ունի իր ձեռքին և մինչ սլանում է, ազդարարվում է, որ մարդիկ հիմնական սննդամթերքների պակաս են ունենալու։ Չորրորդ ձին դժգույն է, և նրա ձիավորը հենց ինքը մահն է, որն իր հետ բերում է հիվանդություններ և այլ մահացու աղետներ։ Եվ գերեզմանը (մարդկության համընդհանուր գերեզմանը) գնում է նրա հետևից և հավաքում է իր սարսափազդու ավարը՝ անհամար մարդկային կյանքեր (Հայտնություն 6։1–8)։

«Երբ առաջին անգամ կարդացի չորս ձիավորների մասին, շատ վախեցա։ Մտածեցի, որ Դատաստանի օրը գալիս է, իսկ ես պատրաստ չեմ դրան և չեմ փրկվի» (Կրիստալ)։

«Ես շատ տպավորվեցի՝ կարդալով չորս արտասովոր հեծյալների և նրանց՝ տարբեր գույնի ձիերի մասին։ Երբ հասկացա այդ տեսիլքի նշանակությունը, այդ ամենը տրամաբանական դարձավ ինձ համար» (Էդ)։

Երբ կարդում եք Ապոկալիպսիսի չորս ձիավորների մասին, ի՞նչ զգացումներ եք ունենում՝ վախենո՞ւմ եք, թե՞ տպավորվում։ Չորս ձիավորների արշավանքի մասին այս ազդեցիկ նկարագրությունը Աստվածաշնչի վերջին գրքի՝ «Հայտնության» ամենահայտնի տեսիլքներից է։ Այս տեսիլքի նշանակությունը հասկանալը շատ օգուտներ կարող է բերել ձեզ։ Ինչպե՞ս։ Աստված խոստանում է, որ եթե կարդաք «Հայտնություն» գիրքը, հասկանաք այնտեղ գրված մարգարեությունները և ձեր սովորածը կիրառեք կյանքում, իրական երջանկություն կգտնեք (Հայտնություն 1։1–3)։

Թեև ոմանք վախենում են՝ կարդալով չորս ձիավորների տեսիլքի մասին, այն չի գրվել մեզ վախեցնելու համար։ Իրականում, այս տեսիլքը ամրացրել է միլիոնավոր մարդկանց հավատը և նույնիսկ պայծառ ապագայի հույս է տվել նրանց։ Այն ձեզ էլ կարող է օգնել։ Տեսնենք, թե ինչպես։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը