Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/00 էջ 1
  • «Արթուն մնացէք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Արթուն մնացէք»
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Արթուն կացէք»
    2003 Դիտարան
  • Պահպանիր հրատապության զգացումդ
    2012 Դիտարան
  • Օգնիր մարդկանց «քնից արթնանալու»
    2012 Դիտարան
  • Ինչպես հրատապություն զարգացնել քարոզչական ծառայության հանդեպ
    2014 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 5/00 էջ 1

«Արթուն մնացէք»

1 Նկարագրելով այն մեծ նշանակություն ունեցող իրադարձությունները, որոնք պետք է բնորոշեին այս համակարգի վերջին օրերը՝ Հիսուսը հորդորեց իր աշակերտներին ‘արթուն մնալ’ (Մարկ. 13։33, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է արթուն մնան։ Որովհետև ապրում ենք մարդկության պատմության ամենավտանգավոր ժամանակներում։ Մենք չպետք է հոգևորապես թմրենք։ Հոգևոր թմրածությունը կարող է հասցնել նրան, որ մենք դադարենք գնահատել այն աշխատանքը, որը Եհովան տվել է մեզ այս վերջին ժամանակներում կատարելու համար։ Ո՞րն է այդ աշխատանքը։

2 Եհովան իր ժողովրդին օգտագործում է, որպեսզի ամբողջ աշխարհով մեկ հայտարարվի իր Թագավորության՝ մարդկության միակ հույսի մասին բարի լուրը։ Աստծո կազմակերպության հետ մեր համագործակցությունը ցույց է տալիս, որ մենք՝ որպես ճշմարիտ քրիստոնյաներ, չենք մոռանում, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում և գիտակցում ենք, որ մարդիկ «յավիտենական կեանքի խոսքերը» լսելու կարիքն ունեն (Յովհ. 6։69)։ Եռանդուն մասնակցություն ունենալով այս ծայրաստիճան կարևոր աշխատանքին՝ մենք ցույց ենք տալիս, որ հոգևորապես արթուն ենք։

3 Մղվում ենք քարոզելու։ Որպես Եհովա Աստծո վկաներ՝ մենք պետք է դրականորեն տրամադրվենք ծառայության գործին։ Սերը Աստծու և դրացու հանդեպ մղում է մեզ անհատապես մասնակցել քարոզչությանը (Ա Կորնթ. 9։16, 17)։ Այդպես վարվելով՝ ‘կփրկենք ինքներս մեզ, ինչպես նաև մեզ լսողներին’ (Ա Տիմոթ. 4։16)։ Եկեք հնարավորության սահմաններում կանոնավորաբար և որքան ժամանակ որ անհրաժեշտ է մասնակցենք մարդկության համար նախատեսված լավագույն կառավարության՝ Աստծո Թագավորության մասին քարոզչությանը։

4 Մի կարևոր իրողություն մեր մեջ հրատապության զգացում է առաջացնում ծառայության հանդեպ. մեծ նեղությունը վրա կհասնի այն ժամանակ, երբ մենք դեռ զբաղված կլինենք այս գործով։ Մենք չգիտենք դրա օրն ու ժամը, և դա մեզանից պահանջում է ամեն ժամանակ արթուն և պատրաստ լինել՝ աղոթքով ապավինելով Եհովային (Եփես. 6։18)։ Քարոզչական գործունեության սահմանները շարունակում են ընդլայնվել։ Բայց շուտով կգա այն օրը, երբ մարդկության պատմության մեջ մեծագույն քարոզչական աշխատանքը կհասնի իր գագաթնակետին։

5 Հավատարմորեն հետևեք Հիսուսի «արթուն մնալու» հրահանգին։ Արթուն մնալը հիմա ավելի կարևոր է, քան երբևէ։ Թող որ հրատապության զգացումով արձագանքենք այս կոչին։ Այսուհետև եկե՛ք մնանք հոգևորապես զգաստ ու աշխույժ՝ լինելով ակտիվ Եհովային ծառայելու մեջ։ Այո, թող որ «արթուն եւ զգաստ լինենք» (Ա Թեսաղ. 5։6)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը