2002 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը
1 Շատ մարդիկ խոսելու ունակությունը չեն համարում ինչ–որ բացառիկ մի բան։ Սակայն այդ ունակությունը Եհովայի պարգևն է։ Դրա շնորհիվ մենք կարող ենք շփվել միմյանց հետ և արտահայտել մեր մտքերն ու զգացումները։ Բայց ամենակարևորը՝ մեր շուրթերով կարող ենք գովաբանել մեր Աստծուն (Սաղ. 22։22; Ա Կորնթ. 1։4–7)։
2 Աստվածապետական ծառայության դպրոցում սովորելն օգնում է տղամարդկանց, կանանց և երեխաներին փառաբանել Եհովայի անունը (Սաղ. 148։12, 13)։ 2002 թ. դպրոցի ծրագրում ընդգրկված են աստվածաշնչյան զանազան թեմաներ, որոնք օգտակար են մեզ համար և կիրառելի՝ ծառայության մեջ։ Պատրաստվելով դպրոցի ծրագրին և մասնակցելով առաջադրանքների քննարկմանը՝ մենք գիտելիքներ ձեռք կբերենք և կդառնանք Աստծո Խոսքի ավելի հմուտ ուսուցիչներ (Սաղ. 45։1)։
3 Աստվածաշունչը կարդա ամեն օր։ Եթե Աստվածաշունչը միշտ մեր ձեռքի տակ լինի, ապա այն հաճախակի կկարդանք։ Մեծամասնությունը օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, կարող է գտնել գոնե մի քանի րոպե։ Իսկ որքա՜ն օգտակար է կարդալ օրական առնվազն մեկ թերթ։ Այդ դեպքում կկարողանանք հետևել Դպրոցում նախատեսված Աստվածաշնչի ընթերցանության ծրագրին (Սաղ. 1։1–3)։
4 Աստվածաշունչը վարժ ընթերցելու ունակությունը կօգնի մեզ մեր ունկնդիրների սրտին դիպչել և մղել նրանց գովաբանելու Եհովային։ Այն եղբայրները, ում հանձնարարված է № 2 առաջադրանքը, պատրաստվելու ընթացքում պետք է նորից ու նորից բարձրաձայն կարդան Աստվածաշնչի նախատեսված հատվածը։ Դպրոցի ղեկավարը գովասանքի խոսքեր կասի նրանց ցուցաբերած ջանքերի համար և խորհուրդ կտա, թե ինչպես բարելավեն ընթերցանությունը։
5 Առաջադրանք № 3–ը հիմնված է «Իմ ժողովածուն» գրքի վրա, իսկ առաջադրանք № 4–ը՝ «Գիտություն» գրքի կամ «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» գրքույկի վրա։ Քույրերը պետք է այնպիսի պայմանական իրադրություն ընտրեն, որպեսզի այն գործնական լինի ժողովի տարածքի համար։ Դպրոցի ղեկավարը հատուկ ուշադրություն կդարձնի այն բանի վրա, թե ուսուցողական ինչպիսի մեթոդներ են կիրառվել և ինչպես են օգտագործվել աստվածաշնչյան համարները։
6 Թող որ Աստվածապետական ծառայության դպրոցն օգնի մեզ օգտագործել խոսելու աստվածատուր ունակությունը, որպեսզի քարոզենք բարի լուրը և գովաբանենք մեր մեծ Աստծուն՝ Եհովային (Սաղ. 34։1; Եփես. 6։19)։