Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/02 էջ 4
  • Բավարարվենք ունեցածով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բավարարվենք ունեցածով
  • 2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Գանձերը կարող են քո՛նը լինել
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Թագավորությունը փնտրեք, ոչ թե նյութական բաներ
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս հավասարակշռվածություն ունենալ դրամի հանդեպ
    2001 Դիտարան
2002 Մեր թագավորական ծառայությունը
km 6/02 էջ 4

Բավարարվենք ունեցածով

1 Գրությունները հորդորում են մեզ հոգալ մեր ընտանիքի կարիքները, բայց դա չպետք է դառնա մեր կյանքի հիմնական նպատակը։ Հոգևոր բաները պետք է առաջին տեղում լինեն (Մատթ. 6։33; Ա Տիմոթ. 5։8)։ Ապրելով վերջին օրերում՝ հեշտ չէ հավասարակշռություն պահել այս հարցում (Բ Տիմոթ. 3։1)։ Ի՞նչը կօգնի մեզ։

2 Ընդունենք Աստվածաշնչի տեսակետը։ Աստծո Խոսքը զգուշացնում է մեզ, որ հարստության ետևից ընկնելը կարող է մարդուն հոգևորապես կործանել (Ժող. 5։10; Մատթ. 13։22; Ա Տիմոթ. 6։9, 10)։ Այս վճռորոշ օրերում մեզնից յուրաքանչյուրի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ աշխատանքով կամ ֆինանսական գործերով ամբողջությամբ տարվելը, որի հետևանքով կարող են հետին պլան մղվել հոգևոր գործերը՝ հանդիպումները, ուսումնասիրությունը և ծառայությունը (Ղուկ. 21։34–36)։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Եթե ուտելիք և հագնելիք ունենք, բավարարվենք դրանցով» (Ա Տիմոթ. 6։7, 8, ԱՆԹ)։

3 Այս խորհուրդը չի նշանակում, թե քրիստոնյաները պետք է իրենք իրենց աղքատության մատնեն։ Այն օգնում է մեզ հասկանալ, թե իրականում ինչ նյութական կարիքներ ունենք. դրանք են՝ սնունդ, հագուստ և մեր բնակության վայրին համապատասխան կացարան։ Եթե ունենք այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է ապրելու համար, ապա չպետք է ձգտենք ավելի ու ավելի բարեկեցիկ պայմանների։ Որևէ գնում կատարելու կամ լրացուցիչ աշխատանքի անցնելու մասին մտածելիս մենք պետք է ինքներս մեզ հարցնենք. «Իսկապե՞ս դա մեզ անհրաժեշտ է»։ Այսպես վարվելը կօգնի մեզ հետևելու աստվածաշնչյան խորհրդին. «Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր կյանքում. բավարարվեցե՛ք ձեր ունեցածով» (Եբր. 13։5, ԱՆԹ)։

4 Եթե ապավինում ենք Եհովային, ապա նա կօրհնի մեզ (Առակ. 3։5, 6)։ Թեև մենք պետք է փութաջանորեն աշխատենք, որպեսզի ունենանք ամենաանհրաժեշտ բաները, այնուամենայնիվ չպետք է չափից դուրս կենտրոնանանք դրանց վրա։ Անկախ մեր ունեցածի չափից՝ մենք սեփական կարիքները բավարարելու հարցում ապավինում ենք Եհովային (Փիլիպ. 4։11–13)։ Դա բերում է բավարարվածության զգացում, որը հիմնված է Աստծո հետ մտերիմ փոխհարաբերությունների վրա, և ուրիշ այլ օրհնություններ։

5 Ընդօրինակենք ուրիշների հավատը։ Մի միայնակ մայր, որ իր աղջկան մեծացնում էր ճշմարտության ոգով, ձգտում էր պարզ կյանքի։ Նա հարմարավետ սեփական տուն ուներ, բայց տեղափոխվեց ավելի փոքր մի տուն, իսկ ավելի ուշ՝ բնակարան։ Դա հնարավորություն տվեց նրան ավելի քիչ ժամանակ տրամադրել աշխատանքին և ավելի շատ՝ ծառայությանը։ Երբ նրա աղջիկը մեծացավ ու ամուսնացավ, նա ժամանակից շուտ թոշակի անցավ, չնայած որ դա նշանակում էր ավելի քիչ եկամուտներ ունենալ։ Մեր քույրն այժմ յոթ տարի է արդեն, որ ծառայում է որպես ընդհանուր ռահվիրա, և նա չի ափսոսում, որ Թագավորության շահերն առաջին տեղում դնելու համար նյութական զոհողությունների է գնացել։

6 Մի երեց, երեք երեխաների հայր լինելով հանդերձ, կնոջ հետ ծառայում էր որպես ռահվիրա։ Նրանք ընտանիքով սովորեցին բավարարել իրենց կարիքները և ոչ թե ցանկությունները։ Եղբայրն ասում է. «Մենք պետք է ավելի հասարակ կյանքով ապրեինք։ Մեր կյանքում ծանր ժամանակներ եղան, բայց Եհովան միշտ տալիս էր, ինչ որ պետք էր.... Տեսնելով, թե ինչպես է ընտանիքս հոգևորին առաջնային կարևորություն տալիս՝ զգում եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում ու ես գոհունակության զգացում եմ ապրում»։ Նրա կինն ավելացնում է. «Սիրտս բավարարվածության զգացումով է լցվում, երբ տեսնում եմ, որ [ամուսինս] հոգևոր գործերով է զբաղվում»։ Երեխաները նույնպես ուրախ են, որ իրենց ծնողները որոշել են Եհովային լիաժամ ծառայել։

7 Աստվածաշունչը բոլոր նրանց, ովքեր աստվածապաշտությամբ ապրելը գերադասում են նյութական հետապնդումներից, խոստանում է առատ օրհնություններ ինչպես ներկա, այնպես էլ ապագա կյանքում (Ա Տիմոթ. 4։8, Արևմտ. Աստ.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը