Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/05 էջ 1
  • Հռչակենք Եհովայի փառքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հռչակենք Եհովայի փառքը
  • 2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Եհովային իր անվանը վայել փառք տվեք»։ (Սաղմոս 96։8)
    «Եհովային իր անվանը վայել փառք տվեք»։ (Սաղմոս 96։8)
  • Փա՛ռք տվեք Եհովային
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ճանաչեցնենք Աստծո անունը
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Թող բոլորը պատմեն Եհովայի փառքը
    2004 Դիտարան
Ավելին
2005 Մեր թագավորական ծառայությունը
km 11/05 էջ 1

Հռչակենք Եհովայի փառքը

1 Սաղմոսերգուն բացականչեց. «Երգեցէք Տիրոջը ամեն երկիր։ Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները»։ Երբ խորհում ենք այն ամենի մասին, ինչ Եհովան արել է, անում է և դեռ անելու է մեզ համար, մեր սիրտը մղում է մեզ հռչակելու նրա փառքը (Սաղ. 96։1, 3)։

2 Մեր ծառայության մեջ։ Եհովայի վկաները պատիվ ունեն կրելու Աստծու անունը և ողջ երկրով մեկ այն հռչակելու (Մաղ. 1։11)։ Բոլորովին հակառակ պատկերն ենք տեսնում քրիստոնյա աշխարհի հոգևորականության պարագայում, որը մեծամտորեն հանել է Աստծու անունը Աստվածաշնչի իր թարգմանություններից։ Աստծու անունը հռչակելու գործը հրատապ է, քանի որ մարդիկ պետք է հավատով կանչեն այդ անունը, որպեսզի վերապրեն մոտալուտ մեծ նեղությունից (Հռովմ. 10։13–15)։ Դեռ ավելին, ողջ տիեզերքի, ինչպես նաև երկրի բնակիչների խաղաղությունը կախված է Աստծու անվան սրբացումից։ Այո՛, Աստծու բոլոր գործերը առնչություն ունեն նրա անվան հետ։

3 «Տէրը մեծ է եւ շատ օրհնուած»։ Սակայն որպեսզի մարդիկ «տ[ան] Տիրոջը նորա անունի փառքը», նրանք պետք է ճշմարտությունն իմանան նրա մասին (Սաղ. 96։4, 8)։ Սակայն ոմանք չեն ընդունում, որ Աստված գոյություն ունի (Սաղ. 14։1)։ Մյուսները զրպարտում են նրան՝ ասելով, թե նա անզոր է կամ չի հետաքրքրվում մարդկանցով։ Օգնելով անկեղծ սրտով մարդկանց ճշգրիտ գիտություն ձեռք բերել մեր Արարչի՝ Եհովայի, նրա նպատակների և նրա գրավիչ անձնավորության մասին՝ մենք փառք են բերում նրան։

4 Մեր վարքով։ Եհովայի արդար սկզբունքներով ապրելը պատիվ է բերում նրան։ Մեր լավ վարքը աննկատ չի մնում (Ա Պետ. 2։12)։ Օրինակ՝ մեր մաքուր և կոկիկ արտաքին տեսքը գուցե մղի մարդկանց հաճելի խոսքեր ասելու մեր մասին և այդպիսով մեր առջև հնարավորություն բաց անի պատմելու, թե ինչ օգուտներ ենք ստանում՝ Աստծու Խոսքում գտնվող սկզբունքների համաձայն ապրելով (Ա Տիմոթ. 2։9, 10)։ Որքա՜ն ենք ուրախանում, երբ մարդիկ ‘տեսնում են մեր բարի գործերը և փառավորում են մեր Հորը, որ երկնքում է’ (Մատթ. 5։16)։

5 Եկեք մեր խոսքերով և գործերով ամեն օր գովաբանենք մեր փառավոր Աստծուն՝ այդպիսով արձագանքելով այս ուրախ հրավերին. «Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը. քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը» (Սաղ. 96։2)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը