Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 փետր.
«Ձեր կարծիքով՝ Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Հիսուսը [կարդա՛ Մատթեոս 6։7]։ Այս հոդվածը ընթերցելով՝ դուք կիմանաք այն չորս կարևոր հարցերի պատասխանները, որ հաճախ տալիս են մարդիկ աղոթքի վերաբերյալ»։ Ցույց տուր 16–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հունվ.–մարտ
«Մարդիկ հաճախ հաջողությունը կապում են փողի և հեղինակության հետ։ Իսկ ըստ ձեզ՝ ինչի՞ց է կախված հաջողությունը։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե Աստվածաշնչի համաձայն ինչն է հաջողություն բերում [կարդա՛ Սաղմոս 1։1–3]։ Այս հոդվածում խոսվում է հաջողության վեց քայլերի մասին»։ Ուշադրություն հրավիրիր 6–րդ էջից սկսվող հոդվածի վրա։
Դիտարան 1 մարտի
«Ի՞նչ եք կարծում, ճակատագի՞րն է ղեկավարում մեր կյանքը։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը [կարդա՛ Ժողովող 9։11]։ Այս պարբերագրում բացատրվում է, որ թեև Աստված նախապես որոշել էր, թե ինչպիսին է լինելու մարդկության ապագան, սակայն նա թույլ է տալիս, որ մեզնից յուրաքանչյուրը ընտրի կյանքի իր ընթացքը»։