Եղեք «խորապես կարեկցող»
1. Ինչի՞ կարիք ունեն այսօր մարդիկ։
1 Մարդկության պատմության մեջ երբեք այսքան շատ մարդիկ այսքան շատ կարեկցանքի կարիք չեն զգացել։ Աշխարհի վատթարացող պայմանների հետևանքով շատերը դժբախտ են, դեպրեսիայի մեջ ու անհույս վիճակում։ Միլիոնավորներ օգնության կարիք ունեն, և մենք՝ որպես քրիստոնյաներ, կարող ենք անկեղծ հետաքրքրություն ցույց տալ մեր մերձավորի հանդեպ (Մատթ. 22։39; Գաղ. 6։10)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
2. Ո՞րն է կարեկցանք դրսևորելու լավագույն ձևը։
2 Գործ, որ արվում է կարեկցանքից մղված։ Աստված իսկական և հարատև մխիթարության աղբյուր է (2 Կորնթ. 1։3, 4)։ Եհովան հորդորում է մեզ ընդօրինակել իրեն՝ լինելով «խորապես կարեկից», և հանձնարարել է գնալ մեր մերձավորների մոտ ու պատմել Թագավորության բարի լուրը (1 Պետ. 3։8)։ Այս գործում մեր ակտիվ մասնակցությունը լավագույն ձևն է «կոտրված սրտերը» մխիթարելու, որովհետև Աստծու Թագավորությունը տառապող մարդկության միակ իրական հույսն է (Ես. 61։1)։ Շուտով Եհովան իր ժողովրդի հանդեպ կարեկցանքից մղված՝ գործի կացնի և կվերացնի չարությունն ու տառապանքը՝ արդար նոր աշխարհ հաստատելով (2 Պետ. 3։13)։
3. Ինչպե՞ս կարող ենք նմանվել Հիսուսին։
3 Մարդկանց մասին ունեցիր Հիսուսի տեսակետը։ Անգամ մեծ բազմությանը քարոզելիս Հիսուսը անհատական վերաբերմունք էր դրսևորում նրանց նկատմամբ։ Նա հասկանում էր, որ նրանցից յուրաքանչյուրը օգնության կարիք ունի Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու համար։ Նրանք հովիվ չունեցող ոչխարների էին նման։ Այն, ինչ տեսնում էր Հիսուսը, ազդում էր իր վրա և մղում համբերատարությամբ սովորեցնելու նրանց (Մարկ. 6։34)։ Եթե Հիսուսին նմանվենք, ապա մենք էլ կմղվենք անկեղծ հետաքրքրություն ու կարեկցանք ցույց տալու մարդկանց հանդեպ անհատապես։ Կարեկցանքը կարտացոլվի մեր խոսելաձևի մեջ և կերևա մեր դեմքի վրա։ Քարոզչությունը կդառնա առաջնային մեզ համար, ու մենք խոսքերով ցույց կտանք, որ հասկանում ենք դիմացինի կարիքները (1 Կորնթ. 9։19–23)։
4. Ինչո՞ւ պետք է կարեկցանք հագնենք։
4 Բոլոր ազգերի մարդիկ դրական են արձագանքում Թագավորության բարի լուրին և այն բանին, որ իրենց հանդեպ հետաքրքրություն է դրսևորվել։ Շարունակելով կարեկցանք հագնել՝ կպատվենք ու կհաճեցնենք մեր կարեկից Աստծուն՝ Եհովային (Կող. 3։12)։