Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 10/11 էջ 2
  • Մի՛ վարանիր քարոզել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մի՛ վարանիր քարոզել
  • 2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Երեխաներդ պատրա՞ստ են
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • 2002 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Արժե՞ թողնեմ դպրոցս
    2011 Արթնացե՛ք
  • Դպրոց, որը նախապատրաստում է մեզ անելու կյանքում ամենակարևոր գործը
    2002 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2011 Մեր թագավորական ծառայությունը
km 10/11 էջ 2

Մի՛ վարանիր քարոզել

1. Ինչի՞ համար է քաջություն հարկավոր և ինչո՞ւ։

1 Եղե՞լ է այնպես, որ վարանել ես քարոզել դպրոցում, քանի որ վախեցել ես, որ քեզ կծաղրեն։ Ինչ խոսք, քաջություն է պետք դրա համար, հատկապես եթե բնույթով ամաչկոտ ես։ Ի՞նչը կօգնի քեզ։

2. Խոհեմությունը ինչպե՞ս կօգնի դպրոցում վկայություն տալու։

2 Խոհեմ եղիր։ Թեպետ դպրոցը կարելի է դիտել որպես անձնական քարոզչական տարածք, սակայն հիշիր, որ քեզանից չի ակնկալվում, որ յուրաքանչյուրի հետ հոգևոր թեմաներով զրուցես, ինչպես կանեիր տնետուն ծառայության ժամանակ։ Խոհեմությամբ որոշիր, թե երբ ճիշտ կլինի քարոզել (Ժող. 3։1, 7)։ Դասարանում քննարկվող թեման կամ հանձնարարված առաջադրանքը գուցե հնարավորություն ստեղծի քեզ խոսելու քո հավատի մասին։ Կամ գուցե դասարանցիներից մեկը հարցնի, թե ինչու չես մասնակցում որոշ արարողությունների։ Ոմանք ուսումնական տարվա հենց սկզբում տեղեկացնում են իրենց ուսուցիչներին, որ իրենք Եհովայի վկաներ են, և գրականություն են տալիս իրենց հավատալիքների մասին։ Ոմանք էլ գրականություն են թողնում իրենց աշակերտական սեղանին, որպեսզի հետաքրքրություն առաջացնեն համադասարանցիների մեջ։

3. Ինչպե՞ս կարող ես նախապատրաստվել դպրոցում վկայություն տալու։

3 Նախապատրաստվիր։ Եթե պատրաստված լինես, ավելի մեծ վստահությամբ և համարձակությամբ կխոսես (1 Պետ. 3։15)։ Ուստի խորհիր, թե քեզ ինչ հարցեր կարող են տալ, և մտածիր, թե ինչպես կարող ես պատասխանել այդ հարցերին (Առակ. 15։28)։ Եթե հնարավոր է, մոտդ ունեցիր Աստվածաշունչը և մի քանի հրատարակություն, ինչպիսիք են «Տրամաբանել» գիրքը (անգլ., ռուս.), «Երիտասարդների հարցերը» և արարչագործության մասին որևէ հրատարակություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտագործես դրանք։ Խնդրիր ծնողներիդ, որ ընտանեկան երկրպագության ժամանակ փորձեք, թե ինչպես կարելի է պատասխանել հարցերին այդ հրատարակությունների միջոցով։

4. Ինչո՞ւ պետք է շարունակես քարոզել դպրոցում։

4 Եղիր լավատես։ Մի՛ մտածիր, թե քո դասընկերները ամեն անգամ, երբ խոսես ճշմարտության մասին, կծաղրեն քեզ։ Ոմանք, հնարավոր է, տպավորվեն քո քաջությամբ և նույնիսկ հետաքրքրություն դրսևորեն։ Բայց մի՛ հուսահատվիր, եթե ոչ ոք դրականորեն չարձագանքի։ Այն, որ դու փորձում ես դա անել, արդեն իսկ հաճելի է Եհովային (Եբր. 13։15, 16)։ Շարունակիր խնդրել նրան, որ օգնի քեզ «համարձակությամբ քարոզելու» (Գործ. 4։29; 2 Տիմոթ. 1։7, 8)։ Պատկերացրու՝ ինչ ուրախություն կպատճառի քեզ, եթե որևէ մեկը լսի։ Գուցե այդ մեկը, ի վերջո, Եհովայի ծառան դառնա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը