Ի՞նչ ես անելու տոն օրերին
Շատերը կրոնական և ազգային տոների ժամանակ տանն են մնում, ուստի այդ օրերը լավ ժամանակ են ծառայելու համար։ Ժողովներին հորդորում ենք հատուկ քայլեր ձեռնարկել տոներին վկայություն տալու համար։ Եթե շատերը սովորականից երկար են քնում, լավ կլինի՝ առավոտվա քարոզչական ծառայության հանդիպման ժամը փոխել։ Ծառայողական հանդիպման ժամանակ կարելի է հայտարարություն անել՝ տեղեկացնելով ժողովին տոն օրերին վկայություն տալու համար ձեռնարկված հատուկ միջոցառումների մասին և բոլորին հորդորելով հնարավորության սահմաններում մասնակցել։ Ինչ խոսք, այդ օրերին հնարավորություն է ստեղծվում հանգստանալու և զբաղվելու անձնական գործերով։ Բայց գուցե կարողանա՞նք օրվա ընթացքում մի որոշ ժամանակ հատկացնել ծառայությանը։ Եթե այդպես անենք, ապա թարմություն կստանանք սուրբ ծառայությունից (Մատթ. 11։29, 30)։