ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԶԵԿԻԵԼ 6–10
Նշան կստանա՞ս փրկության համար
Եզեկիելի տեսիլքի սկզբնական կատարումը եղավ այն ժամանակ, երբ հին Երուսաղեմը կործանվեց։ Ո՞րն է այս տեսիլքի ժամանակակից կատարումը։
Քարտուղարի թանաքաման ունեցող մարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին։
Վեց անհատները, որոնք ջախջախիչ զենքեր ունեն իրենց ձեռքում, խորհրդանշում են երկնքի զորքերին, որոնց գլուխը Քրիստոսն է։
Մեծ բազմության անդամները կստանան իրենց նշանը, երբ մեծ նեղության ընթացքում դատվեն որպես ոչխարներ։