ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Նվիրաբերություն Եհովային»
Ինչպե՞ս կարող ենք այսօր «ինչ-որ բան նվիրաբերել Եհովային» (1Տգ 29։5, 9, 14)։ Ստորև նշվում են, թե ինչ տարբեր կերպերով կարող ենք կամավոր նվիրաբերություններ անել, որ աջակցենք թե՛ մեր ժողովի, թե՛ մեր համաշխարհային գործունեությանը։
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԿՂԵՐՈՒՄ ԿԱՄ ՕՆԼԱՅՆ ԱՐՎԱԾ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
շինարարություն և մասնաճյուղերի ու առանձին թարգմանչական գրասենյակների գործունեություն
աստվածապետական դպրոցների կազմակերպում
հատուկ լիաժամ ծառայողների գործունեություն
օգնություն աղետից տուժածներին
տպագրություն, տեսանյութերի պատրաստում և թվային հրատարակչություն
ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԸ
ժողովի ծախսեր, օրինակ՝ Թագավորության սրահի կոմունալ ծախսերը և տեխսպասարկման հիմնական ծախսերը
ժողովի կողմից ընդունված բանաձևեր, որոնց համաձայն՝ նվիրաբերություն է ուղարկվում մասնաճյուղ հետևյալ նպատակներով՝
Թագավորության սրահների և համաժողովների սրահների կառուցում ողջ աշխարհում
Համաշխարհային աջակցության ծրագրի իրականացում
համաշխարհային գործունեության այլ ծրագրերի իրականացում
ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ
Ձեր տարածաշրջանային համաժողովների ժամանակ արված նվիրաբերությունները ուղարկվում են համաշխարհային գործի ֆոնդին։ Իսկ այդ ֆոնդը իր հերթին փակում է տարածաշրջանային, հատուկ և միջազգային համաժողովների հետ կապված ծախսերը։
Շրջանային համաժողովների ժամանակ արված նվիրաբերությունները օգտագործվում են համաժողովի անցկացման վայրի վարձակալման, շահագործման, տեխսպասարկման համար և շրջանի հետ կապված այլ ծախսերը հոգալու համար։ Ամեն շրջան կարող է որոշել ավելացած միջոցները ուղարկել Եհովայի վկաների համաշխարհային գործի ֆոնդին։