ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳՈՐԾԵՐ 25, 26
Պողոսը բողոքեց կայսրին և վկայություն տվեց Հերովդես Ագրիպաս թագավորին
Թեև չպետք է մտահոգվենք, թե ինչ ենք խոսելու, երբ մեզ «քարշ տան կառավարիչների ու թագավորների առաջ», սակայն պետք է «միշտ պատրաստ լինենք պատասխան տալու ամեն մարդու», ով մեզանից բացատրություն կպահանջի մեր ունեցած հույսի համար (Մթ 10։18–20; 1Պտ 3։15)։ Երբ հակառակորդները փորձեն «չարիք պատրաստել օրենքի միջոցով», ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին (Սղ 94։20)։
Մենք օգտվում ենք մեր իրավունքներից, որ պաշտպանենք բարի լուրը (Գրծ 25։11)։
Իշխանության ներկայացուցիչների հետ հարգալից ենք խոսում (Գրծ 26։2, 3)։
Երբ տեղին է, մենք բացատրում ենք, թե բարի լուրը ինչ օգուտ է բերել մեզ և ուրիշ մարդկանց (Գրծ 26։11–20)։