Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb19 փետրվար էջ 3
  • Տեսնո՞ւմ ես Աստծու անտեսանելի հատկությունները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տեսնո՞ւմ ես Աստծու անտեսանելի հատկությունները
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Նմանատիպ նյութեր
  • «Արարչագործության հրաշքները արտացոլում են Աստծու փառքը»
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Սովորենք Եհովայի մասին նրա ստեղծագործությունից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ստեղծագործության միջոցով ձեր երեխաներին սովորեցրեք Եհովայի մասին
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովայի սերը ինչպես է երևում արարչագործության մեջ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
mwb19 փետրվար էջ 3

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Տեսնո՞ւմ ես Աստծու անտեսանելի հատկությունները

Երբ հիանում ես գունագեղ ծաղկի գեղեցկությամբ, աստղալից երկնքով կամ վիթխարի ջրվեժով, այդ ամենի հետևում տեսնո՞ւմ ես Եհովայի ձեռքը։ Եհովայի ձեռքի գործերը, որ տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհում, հստակ արտացոլում են նրա անտեսանելի հատկությունները (Հռ 1։20)։ Երբ մի պահ կանգ ենք առնում ու մտածում մեր տեսածի շուրջ, կարողանում ենք այդ ամենի մեջ տեսնել Աստծու զորությունը, սերը, իմաստությունը, արդարությունը, ինչպես նաև նրա առատաձեռնությունը (Սղ 104։24)։

Եհովայի ո՞ր ստեղծագործություններն ես տեսնում ամեն օր։ Նույնիսկ եթե ապրում ես քաղաքում, հավանաբար տեսնում ես թռչուններ, ծառեր։ Աստծու ձեռքի գործերին ուշադրություն դարձնելով՝ կկարողանանք նվազեցնել մեր անհանգստությունները, չկենտրոնանալ մեր խնդիրների վրա և ամրացնել մեր հավատը այն բանի հանդեպ, որ նա ի զորու է հավիտյան հոգ տանելու մեր մասին (Մթ 6։25–32)։ Եթե երեխաներ ունես, օգնիր նրանց հստակ տեսնել Եհովայի անգերազանցելի հատկությունները։ Որքան մեր գնահատանքը մեծանա Արարչի հանդեպ նրա ստեղծածների համար, այնքան ավելի կմոտենանք նրան (Սղ 8։3, 4)։

ԴԻՏԻՐ «ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ. ԼՈՒՅՍ ԵՎ ԳՈՒՅՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ինչպե՞ս են պիգմենտները նպաստում, որ կարողանանք տեսնել գույները։

  • Ինչպե՞ս է առաջանում ծիածանափայլ ու պսպղուն գույների խաղը։

  • Օրվա տարբեր ժամերի ինչո՞ւ ենք տարբեր գույներ տեսնում երկնքում։

  • Քո բնակավայրում գույների ի՞նչ հրաշալի զանազանություն ես տեսնում բնության մեջ։

  • Ինչո՞ւ պետք է ժամանակ գտնենք և ուշադրություն դարձնենք բնությանը։

Վարդագույն ծաղիկ, կապույտ թիթեռ, զանազան գույների մրգեր, արևը՝ հորիզոնում

Լույսը և գույնը ի՞նչ են բացահայտում Եհովայի հատկությունների մասին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը