ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ
Օգնիր ուսումնասիրողին հաճախել ժողովի հանդիպումներին
Ժողովի հանդիպումները մեր երկրպագության անբաժան մասն են (Սղ 22։22)։ Բոլոր նրանք, ովքեր միասին երկրպագում են Եհովային, երջանիկ են և օրհնություններ են վայելում (Սղ 65։4)։ Սովորաբար Աստվածաշունչ ուսումնասիրողները ավելի արագ են առաջադիմում, երբ կանոնավոր հաճախում են ժողովի հանդիպումներին։
Ինչպե՞ս կարող ես օգնել քո ուսումնասիրողին, որ հաճախի հանդիպումներին։ Տարբեր առիթներով հրավիրիր նրան։ Ցույց տուր «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը։ Բացատրիր, թե ինչ օգուտներ են բերում հանդիպումները (lff, դաս 10)։ Կարող ես նշել մի միտք, որ սովորել ես ժողովի հանդիպման ժամանակ, կամ պատմել, թե ինչ է քննարկվելու հաջորդ անգամ։ Ուսումնասիրողին տուր այն հրատարակությունները, որոնք պետք են գալու հանդիպման ժամանակ։ Նաև քո օգնությունը առաջարկիր։ Օրինակ՝ գուցե կարիք լինի ուղեկցել նրան հանդիպման վայր։ Երբ քո ուսումնասիրողը առաջին անգամ ներկա լինի ժողովի հանդիպման, կհասկանաս, որ թափածդ ջանքերը զուր չեն եղել (1Կթ 14։24, 25)։
ԴԻՏԻՐ «ՕԳՆԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ՀԱՃԱԽԵԼ ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Նետան ինչպե՞ս առիթն օգտագործեց Ջեյդին ժողովի հանդիպման հրավիրելու համար։
Ինչո՞ւ ենք ուրախանում, երբ ուսումնասիրողը հաճախում է հանդիպումներին։
«Իրոք որ, Աստված ձեր մեջ է»
Ի՞նչ զգաց Ջեյդը, երբ առաջին անգամ ներկա եղավ հանդիպմանը։