Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp22 № 1 էջ 8–9
  • 2 | Վրեժխնդիր մի՛ եղեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 2 | Վրեժխնդիր մի՛ եղեք
  • 2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչյան սկզբունք.
  • Ինչ է դա նշանակում
  • Ինչ կարող եք անել
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը վրեժխնդրության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Վրեժխնդիր լինե՞լ
    2009 Դիտարան
  • Սիրտս լի էր դառնությամբ
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ատելության դեմ պայքարում հնարավո՛ր է հաղթել
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2022 Դիտարան (հանրային թողարկում)
wp22 № 1 էջ 8–9
Երկու զայրացած տղամարդ դեմ դիմաց նստած են ծառի ճյուղերի վրա։ Յուրաքանչյուրը սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է

ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ

2 | Վրեժխնդիր մի՛ եղեք

Աստվածաշնչյան սկզբունք.

«Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք.... Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ։ Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար.... որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։17–19)։

Ինչ է դա նշանակում

Թեև բնական է բարկանալը, երբ մեր հանդեպ սխալ են գործում, բայց Աստված չի ուզում, որ վրեժխնդիր լինենք։ Փոխարենը՝ նա ուզում է, որ համբերատար լինենք, քանի որ շուտով վերականգնելու է արդարությունը (Սաղմոս 37։7, 10)։

Ինչ կարող եք անել

Երբ անկատար մարդիկ վրեժ են լուծում, ավելացնում են ատելության շղթայի օղակները։ Ուստի, եթե ինչ-որ մեկը վիրավորել կամ վնաս է պատճառել ձեզ, վրեժխնդիր մի՛ եղեք։ Փորձեք սուր չարձագանքել և խնդիրը խաղաղությամբ հարթել։ Որոշ դեպքերում ավելի ճիշտ կլինի մոռանալ պատահածը (Առակներ 19։11)։ Իհարկե, երբեմն գուցե հարկ լինի բարձրաձայնել խնդիրը։ Օրինակ, եթե հանցագործության զոհ եք դարձել, գուցե որոշեք այդ մասին հայտնել ոստիկանությանը կամ այլ պատկան մարմինների։

Ատելության շղթան ինքնակործանման է տանում

Իսկ ի՞նչ կարող եք անել, եթե խնդիրը խաղաղ ճանապարհով հարթելու տարբերակ չկա, կամ էլ ձեր ձեռքից եկած ամեն բան արել եք խնդիրը խաղաղությամբ լուծելու համար, բայց հաջողության չեք հասել։ Նույնիսկ այդ դեպքում վրեժխնդիր մի՛ եղեք, այլապես վիճակը գուցե ավելի վատանա։ Փոխարենը՝ կոտրեք ատելության շղթան։ Դուք կարող եք խնդիրը Աստծու ձեռքը հանձնել՝ վստահ լինելով, որ նա լավագույն կերպով կլուծի այն։ Ինչպես որ Աստվածաշնչում է ասվում. «Վստահի՛ր նրան, և նա կկատարի» (Սաղմոս 37։3–5)։

Իրական դեպք​—ԱԴՐԻԱՆ

Հաղթահարել է վրեժխնդրության ծարավը

Ադրիան

Պատանեկան տարիքում Ադրիանը ատելությամբ էր լցված մարդկանց հանդեպ և բռնասեր անձնավորություն էր։ Նա ասում է. «Հաճախ էի ներքաշվում փողոցային կռիվների մեջ, որոնց ժամանակ նույնիսկ հրազեն էինք օգտագործում։ Շատ անգամ ինձ արյունլվա թողնում էին փողոցում ընկած, որ մահանամ»։

16 տարեկանում Ադրիանը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա ասում է. «Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում հասկացա, որ պետք է փոփոխություններ անեմ իմ կյանքում»։ Ադրիանը պետք է իր սրտից արմատախիլ աներ ատելությունը և այլևս չդիմեր բռնության։ Նրա վրա մեծ ներգործություն ունեցան Հռոմեացիներ 12։17–19 համարների խոսքերը, որոնք հորդորում են վրեժխնդիր չլինել։ Նա ասում է. «Ես սովորեցի, որ Եհովան անարդարությունը կվերացնի իր որոշած ձևով և իր որոշած ժամանակ։ Աստիճանաբար փոխեցի վայրագ բնավորությունս և ապրելակերպս»։

Մի երեկո Ադրիանի վրա հարձակվեց մի հանցախումբ, որի հետ նախկինում նա թշնամական հարաբերություններ էր ունեցել։ Հանցախմբի պարագլուխը գոռաց. «Դե՛, պաշտպանվիր, եթե կարող ես»։ Ադրիանը պատմում է. «Պատասխան հարված հասցնելու ուժգին ցանկություն ունեի»։ Բայց վրեժխնդիր լինելու փոխարեն նա անմիջապես աղոթեց Եհովային ու հեռացավ։

Ադրիանը շարունակում է. «Հաջորդ օրը նորից հանդիպեցի հանցախմբի պարագլխին. այս անգամ նա մենակ էր։ Նրան տեսնելուն պես զայրույթն ու վրեժխնդիր լինելու ցանկությունը կրկին համակեցին ինձ, բայց նորից խնդրեցի Եհովային, որ օգնի՝ ինքնատիրապետում դրսևորեմ։ Ի զարմանս ինձ՝ երիտասարդը մոտեցավ ու ասաց. «Կներես երեկվա պահվածքիս համար։ Ճիշտն ասած՝ շատ եմ ուզում քեզ նման դառնալ։ Ես էլ եմ ուզում ուսումնասիրել Աստվածաշունչը»։ Այնքա՜ն ուրախ էի, որ կարողացել էի զսպել բարկությունս։ Արդյունքում նա էլ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը»։

Ադրիանի պատմության մասին ավելին կարող եք կարդալ «Դիտարանի» 2016 թ. № 5 թողարկման մեջ (էջ 14–15)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը