Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp22 № 1 էջ 10–11
  • 3 | Փոխեք ձեր մտածելակերպը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 3 | Փոխեք ձեր մտածելակերպը
  • 2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչյան սկզբունք.
  • Ինչ է դա նշանակում
  • Ինչ կարող եք անել
  • Ստեփանոս՝ «բարությամբ և զորությամբ լցված» մարդ
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Ստեփանոսը քարկոծվում է
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ինչպես կոտրել ատելության շղթան
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ատելության դեմ պայքարում հնարավո՛ր է հաղթել
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2022 Դիտարան (հանրային թողարկում)
wp22 № 1 էջ 10–11
Մի տղամարդ պատկերացնում է, թե ինչպես է սեղմում մեկ ուրիշ ռասայի պատկանող մարդու ձեռքը։ Նրանց ստվերները, որոնց ձեռքերում բողոքի ցուցանակներ են, վիճում են միմյանց հետ

ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ

3 | Փոխեք ձեր մտածելակերպը

Աստվածաշնչյան սկզբունք.

«Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։2)։

Ինչ է դա նշանակում

Աստծու համար կարևոր է, թե ինչ ենք մտածում (Երեմիա 17։10)։ Չար խոսքերից ու գործերից զերծ մնալը դեռ բավարար չէ, քանի որ ատելությունը ծնվում է մարդու մտքում և սրտում։ Հետևաբար պետք է արմատախիլ անենք ատելության ծիլերը։ Միայն այդ ժամանակ կարող ենք իրապես «վերափոխվել» և կոտրել ատելության շղթան։

Ինչ կարող եք անել

Անկեղծորեն ինքնաքննություն արեք և պարզեք, թե ինչ եք զգում ուրիշների նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր ուրիշ ռասայից կամ ազգությունից են։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ եմ մտածում նրանց մասին։ Այդպես եմ մտածում, որովհետև անձա՞մբ եմ ճանաչում նրանց, թե՞ կարծիքս հիմնված է նախապաշարումների վրա»։ Մի՛ դիտեք ու մի՛ լսեք այնպիսի նյութեր, որոնք ատելություն և բռնություն են հրահրում։

Աստծու Խոսքը կարող է օգնել մեզ ազատվել խորապես արմատացած ատելության զգացումից

Երբեմն գուցե դժվար լինի օբյեկտիվորեն վերլուծել մեր մտքերն ու զգացմունքները։ Բայց Աստծու Խոսքը կարող է օգնել, որ քննենք մեր «սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբրայեցիներ 4։12)։ Ուստի շարունակեք քննել Աստվածաշունչը։ Ստուգեք, թե ձեր մտածելակերպը ներդաշնակ է այնտեղ գրված սկզբունքներին, և ամեն ջանք ներդրեք, որ ձեր մտածելակերպը հաճելի լինի Աստծուն։ Աստվածաշնչի օգնությամբ մենք կարող ենք «ցանկացած ամրություն քանդել»։ Հետևաբար այն կարող է օգնել մեզ, որ ազատվենք խորապես արմատավորված ատելության զգացումից (2 Կորնթացիներ 10։4, 5)։

Իրական դեպք​—ՍՏԻՎԵՆ

Փոխեց իր մտածելակերպը

Ստիվեն

Ստիվենն ու իր ընտանիքի անդամները դարձել էին սպիտակամորթների ատելության առարկան։ Դրա պատճառով նա մի քաղաքական խմբավորման ազդեցության տակ ընկավ, որը ձգտում էր բռնի պայքարի միջոցով պաշտպանել մարդկանց քաղաքացիական իրավունքները։ Շուտով նա նույնպես ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասնակից դարձավ։ Ստիվենն ասում է. «Մի անգամ ընկերներիս հետ կինոթատրոնում դիտեցինք ֆիլմեր, որոնցում ներկայացվում էր, թե անցյալում աֆրիկացի ստրուկները ինչ տանջանքներ են կրել Միացյալ Նահանգներում։ Այդ անարդարություններից բորբոքված՝ մենք հենց կինոթատրոնում հարձակվեցինք սպիտակամորթ երիտասարդների վրա։ Հետո գնացինք սպիտակամորթների թաղամասեր, որ ավելի շատ մարդկանց ծեծենք»։

Ստիվենի մտածելակերպը լիովին փոխվեց, երբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Նա պատմում է. «Ես այնքան էի ենթարկվել ռասայական խտրականության վատ ազդեցությանը, որ այն, ինչ տեսնում էի Վկաների մեջ, պարզապես ապշեցնում էր ինձ։ Օրինակ՝ լսեցի, որ մի սպիտակամորթ Վկա, որը պետք է ուրիշ երկիր գնար, իր երեխաներին թողել է մի սևամորթ ընտանիքի հոգածությանը։ Եղել էր նաև այնպես, որ սպիտակամորթ մի ընտանիք հյուրընկալել էր սևամորթ մի երիտասարդի, ով կացարանի կարիք ուներ»։ Ստիվենը համոզվեց, որ Եհովայի վկաները այն խումբն են, որը հետևում է Հիսուսի պատվերին ու իսկական սեր է դրսևորում (Հովհաննես 13։35)։

Ի՞նչն օգնեց Ստիվենին թողնել իր վատ ճանապարհը։ Հռոմեացիներ 12։2-ում գրվածը։ Նա ասում է. «Գիտակցում էի, որ պետք է փոխեմ մտածելակերպս։ Պետք է նորոգեի միտքս, որպեսզի ոչ միայն խաղաղարար դառնայի, այլև դա կյանքի լավագույն ուղին համարեի»։ Ստիվենը արդեն ավելի քան 40 տարի է՝ ազատվել է ատելության շղթաներից ու վայելում է կյանքը։

Ստիվենի պատմության մասին ավելին կարող եք կարդալ «Դիտարանի» 2015 թ. հուլիսի 1-ի թողարկման մեջ (էջ 10–11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը