Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 նոյեմբեր էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • «Հայտնություն» գիրքը և Աստծու թշնամիները
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մի՛ վախեցիր զարհուրելի գազաններից
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Եհովան հայտնում է, թե շուտով ինչ «պետք է տեղի ունենա»
    2012 Դիտարան
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 նոյեմբեր էջ 31

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ «ցանկություն» Եհովան կդնի ազգերի սրտում մոտ ապագայում

Մեծ նեղությունը սկսվելու վերաբերյալ Հայտնություն 17։16, 17 համարներում ասվում է. «Տասը եղջյուրները և գազանը, որ տեսար, կատեն մարմնավաճառին, կթալանեն, կմերկացնեն նրան ու կուտեն նրա մարմինը և վերջնականապես կայրեն նրան, որովհետև Աստված նրանց սրտում ցանկություն դրեց, որ իրագործեն իրենց նպատակը, որն իրականում Իր մտադրությունն է, այսինքն՝ իրենց թագավորությունը գազանին տան, մինչև որ Իր խոսքերը կատարվեն»։ Նախկինում մեր հրատարակություններում ասվում էր, որ «ցանկությունը», որը Եհովան ազգերի սրտում կդնի, կեղծ կրոնը ոչնչացնելն է։

Սակայն այս միտքը վերաճշտելու կարիք կա։ «Ցանկությունը», որը Եհովան կդնի ազգերի սրտում «իրենց թագավորությունը գազանին տալն» է։ Հասկանալու համար, թե ինչպես է սա իրականանալու, քննենք հետևյալ հարցերը։

Ովքե՞ր են այս մարգարեության դերակատարները։ «Մարմնավաճառը», որը նաև կոչվում է «Մեծ Բաբելոն», ներկայացնում է կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը։ «Ալ կարմիր գազանը» խորհրդանշում է այն խաղաղարար կազմակերպությունը, որը սկսել է գործել 1919 թ.-ից Ազգերի լիգա անվանումով և այժմ կոչվում է Միավորված ազգերի կազմակերպություն (Հայտն. 17։3-5)։ «Տասը եղջյուրը» ներկայացնում է բոլոր կառավարություններին, որոնք աջակցում են գազանին։

Ի՞նչ փոխհարաբերություններ ունեն մարմնավաճառն ու ալ կարմիր գազանը։ Մարմնավաճառը, «նստած ալ կարմիր գազանի վրա», օրհնում է նրան և փորձում ազդել նրա վրա, նույնիսկ տիրել նրան։

Ի՞նչ է պատահելու մարմնավաճառին։ Գազանը, ինչպես նաև իրեն աջակցող տասը եղջյուրը «կատեն մարմնավաճառին»։ Արտահայտելով իրենց ատելությունը՝ նրանք կթալանեն նրան և կքողազերծեն նրա չարությունը։ Նրանք կիրականացնեն նրա վերաբերյալ Եհովայի դատավճիռը, այսինքն՝ ամբողջությամբ կկործանեն նրան (Հայտն. 17։1; 18։8)։ Դա կլինի բոլոր կեղծ կրոնական կառույցների վախճանը։ Սակայն մինչ այդ Եհովան ազգերին կդրդի անել մի բան, ինչը աննախադեպ կլինի ողջ մարդկային կառավարությունների պատմության մեջ։

Ի՞նչ է Եհովան ազգերին մղելու անել։ Նա տասը եղջյուրի՝ կառավարությունների սրտում կդնի «իր մտադրությունը», այն է՝ «իրենց զորությունն ու իշխանությունը տալ [ալ կարմիր] գազանին»՝ Միավորված ազգերի կազմակերպությանը (Հայտն. 17։13)։ Մի պահ մտածիր, թե դա ինչ է նշանակում։ Արդյո՞ք իրենց իշխանությունն ու զորությունը գազանին տալը մարդկային կառավարությունների՛ որոշումը կլինի։ Ո՛չ։ Մարգարեությունը ցույց է տալիս, որ Աստված է դրդելու նրանց այդպես վարվել (Առակ. 21։1; համեմատիր Եսայիա 44։28)։ Իսկ արդյո՞ք նրանք իրենց իշխանությունը աստիճանաբար են հանձնելու։ Կրկին ո՛չ։ Ակներևաբար դա լինելու է հանկարծակի և արագ։ Այդ ժամանակ զորություն ստացած գազանը գործի կդնի կեղծ կրոնի դեմ ուղղված Եհովայի դատավճիռը և մեկընդմիշտ կվերացնի այն։

Ի՞նչ կարող ենք ակնկալել։ Մենք չենք ակնկալում, որ լուրերով կասեն, թե կառավարությունները աստիճանաբար ավելի շատ են աջակցելու Միավորված ազգերի կազմակերպությանը։ Մենք կարող ենք ակնկալել, որ շատ հանկարծակի Եհովան ազգերի սրտում ցանկություն կդնի իշխանությունը տալ գազանին։ Երբ դա տեղի ունենա, մենք կհասկանանք, որ մեծ նեղությունը ուր որ է սկսվելու է։ Իսկ մինչ այդ եկեք «արթուն լինենք ու պահպանենք մեր սթափ դատողությունը», քանի որ հանկարծակի փոփոխությունները դռան շեմին են (1 Թեսաղ. 5։6)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը